Բալենու այգին (ֆիլմ, 1981)

ֆիլմ, 1981
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բալենու այգին (այլ կիրառումներ)

«Բալենու այգին» (անգլ.՝ The Cherry Orchard), 1981 թվականին Ռիչարդ Այրի կողմից նկարահանված դրամատիկական հեռուստաֆիլմ։ Սյուժեն հիմնված է Անտոն Պավլովիչ Չեխովի համանուն պիեսի վրա։ Ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացել է 1981 թվականի հոկտեմբերի 13-ին անգլիական «Բի-բի-սի» ալիքով[1][2]։

Բալենու այգին
ռուս.՝ Вишнёвый сад
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա
ՀիմքԲալենու այգի
Թվական1981
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌիչարդ Այր
ԴերակատարներՋուդի Դենչ, Բիլ Փաթերսոն, Անտոն Լեսեր, Հարիեթ Ուոլթեր, Թիմոթի Սփոլ, Սյուզան Բյուրդեն, Ֆրեդերիկ Թրևես, Դևիդ Ռինթուլ և Աննա Մեսի
ԿինոընկերությունBBC
Տևողություն130 րոպե

Սյուժե խմբագրել

Մադամ Ռանևսկայան ալեհեր արիստոկրատ կին է, որը դստեր հետ Ֆրանսիայից վերադարձել է իր հայրենիք։ Նրա «Բալենու այգի» կալվածքը պարտքերի պատճառով դրված է վաճառքի։ Չնայած ֆինանսական պրոբլեմներին Ռանևսկայան շարունակում է ապրել նախկինի նման խաբելով իրեն և դատարկ հույսեր փայփայելով։ Որպես գնորդ հանդես է գալիս Լոպախինը, որը ցանկանում է կտրել այգին և հողը վաձով տալ։

Դերերում խմբագրել

  • Ջուդի Դենչ — Լյուբով Անդրեևնա Ռանևսկայա
  • Բիլ Պատերսոն — Երմոլայ Ալեքսեևիչ Լոպախին
  • Անտոն Լեսեր — Պյոտր Սերգեևիչ Տրոֆիմով
  • Գարիետ Ուոլտեր— Վարյա
  • Սյուզան Բյորդեն — Անյա
  • Ֆրեդերիկ Տրևերս — Լեոնիդ Անդրեևիչ Գաև
  • Թիմոթի Սպոլ — Սեմյոն Պանտելեևիչ Եպիխոդով
  • Ֆրենսիս Լոու — Դունյաշա
  • Դեյվիդ Ռինտուլ — Յաշա
  • Աննա Մեսի — Շառլոտա Իվանովնա
  • Պոլ Կարան — Ֆիրս
  • Ուենսլի Պիթի — Բորիս Բորիսովիչ Սիմյոնով- Պիշչիկ

Պարգևներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Պարգև Կատեգորիա Թեկնածուներ Արդյունք
1982 BAFTA TV մրցանակ Լավագույն դերասանուհի Ջուդի Դենչ Հաղթանակ[3]
Լավագույն վիդեո լուսավորություն Գովարդ Քինգ Հաղթանակ[4]

Կարծիքներ խմբագրել

Ֆիլմն արժանացել է կինոքննադատների տարբեր ակնարկների[5][6][7][8][9][10][11]։ Թատերական քննադատ Մեթ Վոլֆը դրական է գնահատել Ջուդի Դենչի գլխավոր դերի կատարումը ֆիլմում[12]։

Ծանոթագրություններ խմբագրել