Բաթիսֆերա (հունարեն՝ βάθuς - «խոր», հունարեն՝ σφαίρα - «գունդ»), գնդաձև խցիկ է, որի ներսում տեղակայվում են ծովային մեծ խորություններ (մինչև 1 կմ) դիտելու համար նախատեսված սարքեր։ Բաթիսֆերան, որի պատերն ամուր պողպատից են և դիմանում են ջրի մեծ ճնշումներին, ջրի խորքն է իջեցվում վերջրյա նավից պողպատե ճոպանների միջոցով։ Ինքնուրույն շարժվելու հնարավորություն չունի և շարժվում է վերջրյա նավի շարժմանը համընթաց։ Առաջին անգամ օգտագործվել է 1892 թվականին, որի ժամանակ այն հասել է 165 մետր խորության։ Հետագայում բաթիսֆերաներին հասանելի խորությունը գերազանցեց մեկ կիլոմետր սահմանագիծը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 220