Բազմաշերեփ էքսկավատոր, աշխատանքային շերեփով (կովշ) անընդմեջ աշխատող էքսկավատոր։ Բազմաշերեփ էքսկավատորի շերեփները ամրակցված են անվերջանալի շղթային (կամ շղթաներին), ժապավենին կամ ռոտորին։ Փորելու ուժգնությունն առաջանում է մեքենայի կորպուսի հանդեպ շերեփների տեղաշարժի հաշվին։ Միաշերեփ էքսկավատորի հետ համեմատած սա բնութագրվում է մեծ արդյունավետությամբ, բայց ավելի քիչ ունիվերսալությամբ։ Օգտագործվում են ճանապարհային, մելիորատիվ և հիդրոտեխնիկական շինարարության մեջ մեծածավալ հողային աշխատանքներում, խողովակաշարային և մալուխային գծերի տեղադրման նպատակով առվափոսերի ձևավորման, ռազմական գործում՝ խրամատների փորման, օգտակար հանածոների հանքարդյունաբերության, ինչպես նաև ջրամբարների հատակի խորացման աշխատանքների կատարման մեջ[1][2]։

Բազմաշերեփ էքսկավատորների դասակարգումը խմբագրել

Մեքենայի շարժման ուղղության համեմատ շերեփի կտրող եզրաշերտի շարժման ուղղությունից կախված էքսկավատորները լինում են երկայնահատ, կողային և ճառագայթային հատման։

Երկայնահատ էքսկավատորներ խմբագրել

Երկայնահատ էքսկավատորների շերեփի կտրող եզրաշերտի շարժման ուղղությունը համընկնում է մեքենայի շարժման ուղղության հետ։ Օգտագործվում են նեղ առվափոսեր, խրամատներ ձևավորելու նպատակով։

Կողային հատումով էքսկավատորներ խմբագրել

 
Կողային հատումով էքսկավատորներ

Կողային հատումով էքսկավատորների շերեփի կտրող եզրաշերտի շարժման ուղղությունը ուղղահայաց է մեքենայի շարժման ուղղությանը։ Օգտագործվում է փոսորակների, ջրանցքների փորման, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով։

Ճառագայթային հատման էքսկավատորներ խմբագրել

 
Ճառագայթային հատման էքսկավատորներ

Մեքենայի աշխատող դետալները (շերեփները) շարժվում են պտտվող փոխագուցավոր սլաքների նման։ Շերեփների ամրացման մեթոդից կախված տարբերվում են շղթայավոր և ռոտորային էքսկավատորներ։

Շղթայավոր էքսկավատորներ խմբագրել

Շերեփներն ամրացված են անվերջանալի շղթային (կամ՝ շղթաներին)։ Հողի մի կողմ գլորելը կատարվում է անմիջապես շերեփներից։ Ուղղորդող շղթայի ձևով սովորաբար արտացոլվում է փորվածքի պրոֆիլը։

Ռոտորային էքսկավատորներ խմբագրել

Շերեփներն ամրացված են կոշտ ռոտորին։ Հողի մի կողմ գլորելը կարող է կատարվել ինչպես շերեփներից, այնպես էլ տրանսպորտային միջոցներով։

 
Արագընթաց ռոտորային էքսկավատոր
 
Ռոտորային էքսկավատորներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. З. Е. Гарбузов, В. М. Донской. Экскаваторы непрерывного действия. — Москва: «Высшая школа», 1987. — 288 с.
  2. А. А. Изаксон, В. М. Донской, А. И. Филатов. Справочник молодого машиниста экскаватора. — Москва: «Высшая школа», 1979. — 272 с.