Բազիսային միավոր կամ բազիսային կետ (հաճախ անգլերենում հանդիպում է bp, և արտասանվում է «բիփ»[1]), մեկ տոկոսային միավորի հարյուրերորդ մասը[2][3]։

Սահմանում խմբագրել

1 բազիսային միավոր = 1 պերմիրիադ = մեկ հարյուրերորդ տոկոս
1 բմ = 1‱ = 0.01% = 0.1‰ = 10−4 = 110000 = 0.0001
1% = 100 բմ = 100‱

Բազիսային միավորը օգտագործվում է այն հաշվարկներում, որտեղ երկու միավորի տարբերությունը փոքր է 1%-ից։ Շատ հաճախ հանդիպում է տոկոսադրույքների հաշվարկներում, որտեղ տոկոսադրույնքների տարբերությունը 1%-ից քիչ է։ Օրինակ 0.10 տոկոս տարբերությունը նշանակում է 10 բազիսային միավորի փոփոխություն (օր. 4.67%-ից տոկոսադրույքը դարձել է 4.77%, նշանակում է ավելացել է 10 բազիսային միավորով կամ կետով)։ Մյուս կողմից 100 բազիսային միավորով աճը նշանակում է 1%-ով աճ։

Ներկայումս բազիսային միավոր հասկացությունը օգտագործվում է ֆինանսական գործիքի տոկոսադրույքի փոփոխությունը կամ երկու տոկոսադրույքների տարբերությունը (սպրեդ) ցույց տալու համար։

Քանի որ պարտավորությունները կամ պարտատոմսը կարող են ներառվել մեկ ընդհանուր ինդեքսի ներքո, դրանց փոփոխությունները տրվում է բազիսային միավորով։ Օրինակ, եթե պարտավորության եկամտաբերությունը տարեկան 0,50%-ով բարձր է Լոնդոնի միջբանկային առաջարկի տոկոսադրույքից (LIBOR), ասում են, որ 50 բազիսային միավոր մեծ է LIBOR-ից, կարճ գրում են "L+50bps" կամ "L+50":

Պերմիրիադ խմբագրել

Միավորի մեկ տասը հազարերորդ մասը 110,000 սովորաբար կոչում են պերմիրիադ։ Գործնականում մեկ բազիսային միավորը հավասար է մեկ պերմիրիադի, քանի որ մեկ բազիսային կետը տոկոսի մեկ հարյուրերորդ մասն է, իսկ մեկ տոկոսը մեկ միավորի մեկ հարյուրերորդ մասն է։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Beep in Investopedia.
  2. «What is a basis point (BPS)?». Investopedia. Վերցված է 2010 թ․ մայիսի 21-ին.
  3. «Basis point». reference.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 4-ին.