Բազիկ Պետրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բազիկ Պետրոսյան (՞-1918), հայ ազգային-ազատագրական պայքարի մարտիկ, ֆիդայի։ Ծնվել է Վանի նահանգի Շատախի գավառի Սիվտիկին գյուղում։ ՀՅԴ կուսակցության անդամ։ Գործել է Նիկոլ Դումանի, Վազգենի հետ, եղել զինատար խմբի անդամ։ Մասնակցել է 1915 թվականի Շատախի հերոսամարտին։ Գրավել է թուրքական ոստիկանների զորանոցը, ինքնապաշտպանության համար զենք հայթայթել։ 1915 թվականին Վանից հայերի առաջին բռնագաղթի ժամանակ ապահովել է նրանց անվտանգությունը՝ հետ մղելով քրդական հարձակումները։ Զոհվել է Վանից հայության բռնագաղթի ժամանակ քրդական ուժերի հարձակումից գաղթականներին պաշտպանելիս։
Բազիկ Պետրոսյան | |
---|---|
Մահացել է | 1918 |
Մասնագիտություն | ֆիդայի |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |