Բազե կամավորական ջոկատ
«Բազե» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989 թվականին Բերդ քաղաքում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում)։ 1990 թվականին միավորվել է Բերդի կամավորական ջոկատի հետ և մասնակցել Տավուշի (Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսեսգյուղ, Չորաթան) և Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ջոկատի հրամանատարն է եղել Խ. Աթոյանը։ Ջոկատից զոհվել է 1 ազատամարտիկ։
Բազե կամավորական ջոկատ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմական կազմավորում |
Երկիր | Հայաստան և Արցախ |
Ստեղծվեց | 1989 |
Ճակատամարտեր | Արցախյան ազատամարտ |
Լուծարվեց | 1990 |
Հրամանատարներ | |
Հայտնի հրամանատարներ | Խ. Աթոյան |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |