Բագրատ Ասատրյան

հայ բանկիր, տնտեսագետ, քաղաքական գործիչ

Բագրատ Արտաշեսի Ասատրյան (փետրվարի 2, 1956(1956-02-02), Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ է, եղել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը 1994-1998 թթ., Հայաստանի Հանրապետության հիմնադիրներից մեկը[փա՞ստ]:

Բագրատ Ասատրյան
Ծնվել էփետրվարի 2, 1956(1956-02-02) (68 տարեկան)
Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունտնտեսագետ, քաղաքական գործիչ և բանկիր
Պաշտոն(ներ)Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Տիրապետում է լեզուներինհայերեն
ԿուսակցությունՀՀՇ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1956 թվականին Սիսիանի շրջանի Դարաբաս գյուղում։ Ավարտել է Երևանի № 132 միջնակարգ դպրոցը։ 1977 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը[1]։ Աշխատել է Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող, խորացել ժողովրդագրության մեջ, 1985 թվականին ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի աստիճան։

1988 թվականին եղել է շարժման ակտիվ մասնակից։ 1990 թվականին որպես Հայոց Համազգային Շարժման անդամ ընտրվել է Հայաստանի առաջին խորհրդարանի պատգամավոր, ղեկավարել է առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը, եղել է ԳԽ նախագահության անդամ։ 1995 թվականին ընտրվել է ԱԺ- ի պատգամավոր։

1994 թվականին ԱԺ-ի կողմից ընտրվել է ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահ։ Համարվում է ՀՀ ԿԲ օրենսդրության հիմնադիր։ Նախաձեռնել և հեղինակել է մի շարք հիմնադիր օրենսդրական ակտեր, որոնք ներկայացվել և ընդունվել են ԱԺ-ի կողմից 1996 թվականին։ Շուտով վայր է դրել պատգամավորական մանդատը և հրաժարվել կուսակցականությունից հաշվի առնելով ԿԲ իր պաշտոնը։

1998 թվականին հրաժարական է ներկայացրել ԿԲ նախագահի պաշտոնից՝ իր հիմնական դաշնակիցներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Բաբկեն Արարքցյանի, Վանո Սիրադեղյանի և մյուսների հետ։

1990-ականների քաղաքական գործունեությունից հետո ստանձնել է մասնագիտական պաշտոններ՝ Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ (1998-1999 թթ.), «Արմիմպեքսբանկ»ի գործադիր տնօրեն (1999-2003 թթ.)։ 1999 թվականից ԵՊՀ-ում դասավանդում է ֆինանսներ և բանկային գործ առարկան։ Ներկայումս «Գառնի ինվեստ» ՈԻՎԿ խորհրդի նախագահն է և գործադիր տնօրենը։

Ավելի քան 20 գիտական հրապարակումների հեղինակ է։ 2005 թվականին որպես երիտասարդ մասնագետների թիմի ղեկավար, հրատարակել է մոտ 700 էջանոց «Բանկային գործ» դասագիրքը, որը միակն է Հայաստանի բանկային համայարգի մասին, մեծ պահանջարկի պատճառով վերահրատարակվել է։

Նախորդող
Իսահակ Իսահակյան
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ
Բագրատ Ասատրյան

1994 - 1998 թ.
Հաջորդող
Տիգրան Սարգսյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բագրատ Արտաշեսի Ասատրյան». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 19-ին.