Բագրատ Ալեքյան (բժիշկ)

հայ բժիշկ, սիրտանոթային վիրաբույժ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բագրատ Ալեքյան (այլ կիրառումներ)

Բագրատ Գեղամի Ալեքյան (ապրիլի 15, 1951(1951-04-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, սիրտանոթային վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1993), Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (թղթակից անդամ՝ 2005), ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2011)[1]։

Բագրատ Ալեքյան
Ծնվել էապրիլի 15, 1951(1951-04-15) (73 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1974)
Մասնագիտությունակադեմիկոս և cardiac surgeon
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1993) և ակադեմիկոս
ԱշխատավայրՄոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան
Ծնողներհայր՝ Գեղամ Ալեքյան
Պարգևներ
Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան) Պատվո շքանշան Բարեկամության շքանշան «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ
և Ռուսաստանի կառավարության գիտության և տեխնիկայի ոլորտներում մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Բագրատ Ալեքյանը ծնվել է 1951 թվականին Երևանում։ 1974 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1975 թվականից աշխատում է Մոսկվայի սիրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնում։ 1992 թվականից զբաղեցնում է ռենտգենավիրաբուժական եղանակներով սրտի և արյան անոթների հետազոտման և բուժման բաժանմունքի վարիչի պաշտոնը, 1999 թվականից՝ ՌԴ սիրտանոթային վիրաբույժների ընկերակցության ներանոթային վիրաբույժների բաժանմունքի նախագահ, ՌԴ առողջապահության նախարարության և ՌԲԳԱ նախագահության ներանոթային վիրաբուժության հիմնախնդրային հանձնաժողովի նախագահ, 2002 թվականից՝ Ճառագայթաբանների և ներանոթային վիրաբույժների գիտական ընկերության նախագահ[2], Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի Ա. Ն. Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի Վ. Ի. Բուրակովսկու անվան կարդիովիրաբուժության ինստիտուտի սրտի և անոթների հիվանդությունների հետազոտման և բուժման ռենտգենավիրաբուժական մեթոդների բաժանմունքի ղեկավար։

Աշխատանքները վերաբերում են սրտի և արյան անոթների ներանոթային ախտորոշման և բուժման հարցերին[3][4]։

Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայությունն անվանակոչվել է Բագրատ Ալեքյանի անունով[5]։

Անդամակցություն խմբագրել

  • Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (2005)
  • ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2011)

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • «Մոսկվայի 850-ամյակի» մեդալ, 1997
  • ՌԴ Վ. Ի. Բուրակովսկու անվան մրցանակ, 2001
  • Մխիթար Հերացու մեդալ, 2003
  • Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ոսկե մեդալ, 2003

Երկեր խմբագրել

  • Эндоваскулярная и минимально инвазивная хирургия сердца и сосудов у детей, 1999.
  • Интервенционные методы лечения ишемической болезни сердца, 2002.
  • «Эндоваскулярная хирургия патологии брахеоцефальных артерий», 2003.
  • «Textbook of Рeripheral Vascular Interventions», США, 2004.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Armenia, National Academy of Sciences of. «National Academy of Sciences of Armenia». www.sci.am. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
  2. Ով ով է. ՀայԵրևան Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «Алекян Баграт Гегамович - Известные ученые». www.famous-scientists.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
  4. «Հայաստանի 4-րդ Միջազգային բժշկական համագումարը. Բագրատ Ալեքյան». www.med-practic.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
  5. «Հանդիպում հայազգի բժիշկ-գիտնական պրոֆեսոր Բագրատ Ալեքյանի հետ». www.med-practic.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բագրատ Ալեքյան (բժիշկ)» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բագրատ Ալեքյան (բժիշկ)» հոդվածին։