Բաբկեն Կարապետյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բաբկեն Կարապետի Կարապետյան (մայիսի 2, 1911[1][2], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հոկտեմբերի 25, 1994[2], Երևան, Հայաստան[2]), հայ խորհրդային բանաստեղծ, արձակագիր, լրագրող, ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1934)։
Բաբկեն Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 2, 1911[1][2] |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Վախճանվել է | հոկտեմբերի 25, 1994[2] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան[2] |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | Իզվեստիա[1][2], Տրուդ[1][2], Սովետական Հայաստան, Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիա և Ռադիո-1[2] |
Պարգևներ | |
Բաբկեն Կարապետյան Վիքիդարանում |
Կյանքն ու գործունեությունը խմբագրել
Ծնվել է 1911 թվականի մայիսի 2-ին Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) քաղաքում։ 1938 թվականին ավարտել է Մոսկվայի համամիութենական Ժուռնալիստիկայի ինստիտուտը։ Աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթում որպես արվեստի, գիտության և գրականության բաժնի վարիչ։ Եղել է «Իզվեստիա», «Տրուդ» թերթերի, համամիութենական ռադիոյի սեփական թղթակիցը Հայաստանում, Երևանի փաստագրական կինոնկարների ստուդիայի տնօրեն։ 1941-1945 թվականներին մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին։ Խմբագրել է «Մարտ հանուն հայրենիքի» ճակատային թերթը։
Հրատարակել է «Ռելսերի երգը» (1932), «Լիրիկա» (1941), «Վարդենի» (1956), «Արևը լեռան վրա» (1964), «Կյանքի հետ» (1975) և այլ խոհաքնարական մի շարք բանաստեղծությունների ժողովածուներ։ Գրել է նաև արձակ գործեր («Սեր և սուսեր», 1962, «Ուռենու տակ», 1967)։
Երկեր խմբագրել
- Լիրիկա, Երևան, 1941, 136 էջ։
- Ռազմի քնար, Երևան, 1945, 72 էջ։
- Հերոսների մոտ (ակնարկներ), Երևան, 1948, 124 էջ։
- Գարնանային նվագներ, Երևան, 1949, 128 էջ։
- Ծանոթ դեմքեր (երգիծանք), Երևան, 1953, 72 էջ։
- Արձագանք (լիրիկա և սատիրա), Երևան, 1954, 115 էջ։
- Վարդենի, Երևան, 1956, 124 էջ։
- Քաղաքների երգը, Երևան, 1959, 164 էջ։
- Սեր և սուսեր, Երևան, 1962, 316 էջ։
- Արևը լեռան վրա, Երևան, 1964, 192 էջ։
- Ուռենու տակ (արձակ), Երևան, 1967, 368 էջ։
- Գիրք սիրո և ցասման, Երևան, 1970, 320 էջ։
- Հայրենի ծուխ, Երևան, 1973, 348 էջ։
- Կյանքի հետ, Երևան, 1975, 404 էջ։
- Հաղթակամար, Երևան, 1980, 216 էջ։
- Կյանքի աղբյուրը, Երևան, 1986, 245 էջ։
Պարգևներ խմբագրել
- 1961 թվականին պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2. — էջ 621.
Գրականություն խմբագրել
- Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 246-247։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 307)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաբկեն Կարապետյան» հոդվածին։ |