Բաբիտ, անագի կամ կապարի հակաշփական համաձուլվածք։ Հիմնականում օգտագործվում է առանցքակալների պատրաստման համար։ Բաբիտի որոշ տեսակներ պարունակում են ծարիր, պղինձ, նիկել, կալցիում, նատրիում և այլն։ Ստացել է Իսաակ Բաբիտը (ԱՄՆ) 1839 թվականին։ Բաբիտի բարձր հակաշփական հատկությունները պայմանավորված են նրա հատուկ անհամասեռ կառուցվածքով, իսկ վերջինս էլ՝ համաձուլվածքի փափուկ հիմքում կարծր մասնիկների առկայությամբ։ Աչքի է ընկնում հալման ցածր ջերմաստիճանով (300—440 °C), լավ մշակելիությամբ։ Անագային բաբիտը կապարայինի համեմատությամբ ունի ավելի բարձր կոռոզիակայունություն, ջերմահաղորդականություն, ինչպես նաև գծային ընդարձակման ավելի փոքր գործակից։

Բաբիտ

Տես նաև խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 195  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաբիտ» հոդվածին։