Բաբիկ Ա Սյունի

հայ նախարար

Բաբիկ Ա Սյունի՝ Սյունյաց նահանգի իշխան, Անդովկ Սյունու որդին, Փառանձեմ թագուհու եղբայրը, Վասակ Սյունու հայրը։ Վերականգնել է Սյունյաց իշխանական տունը։

Բաբիկ Ա Սյունի
Ծնվել է4-րդ դար
Մահացել է398
Քաղաքացիություն Մեծ Հայք
Ծնողներհայր՝ Անդովկ Բ Սյունի, մայր՝ անանուն Մամիկոնյան
ԵրեխաներՎասակ Սյունի

Կենսագրություն խմբագրել

Ապրել է 4-րդ դարում «պատրկաց պատրիկ» տիտղոսը կրող հոր՝ Անդովկի[1] մահից հետո։ Կաղանկատվացին է ասում, որ Անդոկը կայսրի կողմից մեծ պատիվների արժանացավ, բայց այդ տիտղոսի մասին չի նշում։ Օրբելյանը որոշակի գրում է.

  ... պատիւ մեծագոյն գտեալ, այսինքն պատրկաց պատրիկ արարեալ[2]  

Բաբիկը չնայած կայսրի կողմից բազում եւ մեծամեծ պատիվ ուներ,

  ... ոչ հանդուրժէր արտաքոյ բնիկ տէրութեան իւրոյ՝ փափագեալ սաստիկ կարօտութեամբ յաշխարհ իւր ըստ ասացելումն Դաւթայ թէ ի հողս իւրեանց գթասցին. եւ դարձեալ ըստ իմաստնոյն բանի, եթէ չիք ումեք քաղցրագոյն քան զծնօղս, եւ ո՛չ  քան զգաւառ իւր

[2]։

 

Գործունեությունը խմբագրել

Բաբիկը գնում է պարսից արքունիք, մտնում զինվորական ծառայության, ցուցաբերում խիզախություններ, «... բազում արութիւնս պէսպէս յոլոմպիադսն Պարսից»[2], ի վերջո Շապուհի փոխարեն մենամարտում է հոների առաջնորդի — «զմարդախողող եւ զվիշապազօր գազանի»[2] հետ եւ սպանում նրան։ Շապուհի հարցին, թե այդ հերոսության համար նա ինչ է ցանկանում ի հատուցումն, Բաբիկն ասում է. «... առ ի բառնալ զսանդն լի մոխրով հնոցի զոր ի դարապասին եդեալ... ։ «Եւ խնդրեալ Բաբկայ յարքայիցն արքայէ զի միայն զսեպհական աշխարհն իւր' զբնիկն, զնախնական տէրութիւնն իւր ազգին ի նա դարձուսց է»[2]։

Շապուհը կատարում է նրա խնդրանքը, հրամայում է սանդը հանել տեղից և

  ... առաքէ զնա մեծաւ պատուով յաշխարհն իւր Սիւնեաց. ե աւանդէ նմա նախագահ լինել ընդ Բագրատունւոյ եւ ընդ Մամիկոնէի համապատիւ եղանիլ[2]։  

Բաբիկը փրկում է իր հայրենիքի պատիվը, վերականգնում է Սիսական տոհմի երբեմնի փառքը։

Պատմագիրը մեծ բավականությամբ  գրում է.

  Եւ բաղձալի ի կենցաղս ո՛չ այլ ինչ բայց միայն սեպհականութեան ժառանգութիւն առն, յորում ծնեալ եւ սնեալ լինի եւ, վայելել խորհիցի. որպէս զստինս մօր եւ զգութ հօր, այնպէս քաղցր թուեցեալ լինի ի միտս ժառանգորդին։ Վասն որոյ միշտ կարօտի շրջիլ, տեսանել, զբօսնուլ, խնդամտիլ ի վերայ նորա... [2]  

Ահա մեծ հայրենասեր մեր պատմագրի՝ հայրենիքի, հայրենի ժառանգության մասին ունեցած պատկերացումը։ Նա Սիսական տոհմին վերագրում է թագավորական ծագում, գրում է, թէ.

  ... գիտասցես զսոսա ոչ միայն Հայկազունիս, այլ եւ խառնեալ ի թագաւորական ցեղն Պահլաւկաց եւ Արշակունեաց. եւ յայսմհետէ իմասցիս զսոսա ճետ Արշակունի եւ զաւակ Պահլաւունի, եւ այնքան բարձր եւ փառաւոր գոլ, զի հաւասար էին խնամութեամբ ընդ Պարսից թագաւորութեանն եւ ընդ Հայոց[2]։  

Գրականության մեջ խմբագրել

Գագիկ Դավթյան «Վարք Բաբիկի»[3] պոեմ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կաղականտվացի, Մովսես (1969). Պատմություն Աղվանից աշխարհի. Երևան: Հայաստան. էջեր 80–81.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Օրբելյան, Ստեփանոս. Պատմութիւն տանն Սիսական. էջ 52.
  3. Դավթյան, Գագիկ (2015). Վարք Բաբիկի՝ որդվո Սյունյաց իշխան Անդովկի. Երևան: ԱՐՄԱՎ. էջեր 3–110. ISBN 978-9939-863-15-3.