Բաբելոնոկիա (անգլ.՝ սովորաբար Babylon-Nokia, Alien-Mobile, և Cuneiform Mobile Phone` սեպագիր բջջային հեռախոս), Կառլ Վայնգարտների ստեղծած 2012 թվականի արվեստի գործը[1] ՝ բջջային հեռախոսի ձևով կավե պլանշետի տեսքով, որի ստեղներին ու էկրանին սեպագրեր են։

Բաբելոնոկիա

Վայնգարտները ստեղծել է աշխատանքը՝ ներկայացնելու տեղեկատվության փոխանցման էվոլյուցիան հին աշխարհից մինչ օրս[2]։ Ծայրահեղական գիտնականները և կեղծ հնագիտության կողմնակիցները[3] հետագայում խեղաթյուրեցին արվեստի գործի լուսանկարը՝ ներկայացնելով այն, որպես 800-ամյա հնագիտական գտածո` որոշ մամուլի աղբյուրների կողմից որպես առեղծված[4]։

Արվեստի գործեր խմբագրել

Վայնգարտները ստեղծել է հեռախոսի ոճով կավե պլանշետ՝ սեպագիր ցուցանակներով՝ որպես արձագանք Բեռլինի Հաղորդակցության թանգարանում ցուցադրված ցուցահանդեսին, որը վերնագրված է Սեպագրից մինչև էլեկտրոնային հաղորդագրույթուն[2]։ Սեպագիրն ազդարարում է տեղեկատվության գրավոր գրառումների սկիզբը։

Այն փաստը, որ դա կարծես թե Ericsson S868 բջջային հեռախոսի կավե պատճենն է[5], 1990-ականների մոդել, ոչ մի նշանակություն չուներ նկարչի համար, ով այն օգտագործում էր որպես շարժական սարքերի փոխաբերություն[3]։

Արվեստի գործը եզակի է և նկարչի մոտ պահվում է հատուկ պահեստում։ Ցանկության դեպքում այն տրամադրվում է թանգարաններին ցուցադրությունների համար։ Այն պատրաստված է կավից, կշռում է 91 գրամ (3¼ ունցիա) և չափերը մոտավորապես 13,5 x 6,5 x 0,8 սանտիմետր (5,31 x 2,56 x 0,31 դյույմ)։

Խեղաթյուրում խմբագրել

Վայնգարտները հրապարակել է պատկերի լուսանկարը Facebook-ում՝ որպես իր աշխատանքների վաճառքի մաս[6], և Facebook-ի մեկնաբաններից մեկը հորինել է «BabyloNokia» անունը[6]։ Երեք տարի անց պատկերը տեղադրվեց Conspiracy Club-ի կայքում՝ վերնագրով «800-ամյա բջջային հեռախոս գտել են Ավստրիայում։ Ստուգե՛ք սա[6]։ The Express-ը վերահրապարակեց Վայնգարտների լուսանկարը՝ առանց վերագրման և պնդեց, որ արտեֆակտը եղել է թվագրված մ.թ.ա 13-րդ դարով[6]։

Խոսելով ծայրամասային կայքերի և մամուլի կողմից պատկերի օգտագործման մասին՝ Վայնգարտներն ասաց. «Լուսանկարն օգտագործվել է առանց իմ իմացության և առանց իմ համաձայնության։ Դա այն չէ, ինչ ես ուզում էի[6]։։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Evon, Dan. «FALSE: 800-Year-Old Alien Cellphone Found». snopes. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
  2. 2,0 2,1 «Angeblich "Alien-Handy" in Österreich entdeckt - news.ORF.at». 2015 թ․ դեկտեմբերի 31.
  3. 3,0 3,1 «Centuries Old Cell-Phone Artifact Presents Modern Day Mystery». 2017 թ․ հունվարի 19.
  4. «Is this an 800-year-old mobile phone? (Video) - Canada Journal - News of the World».
  5. Martin, Aaron. «Archeologists Discover 800-Year-Old Cell Phone Tablet-Fiction!». www.truthorfiction.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Moye, David (2016 թ․ հունվարի 11). «Ancient Babylonian Cellphone Isn't Ancient, Babylonian Or A Phone». HuffPost. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.