Բաբելոնի աշտարակը (նկար)

Պիտեր Բրեյգել Ավագի նկար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաբելոնի աշտարակը (այլ կիրառումներ)

Բաբելոնի աշտարակը, ֆլամանդացի նկարիչ Պիտեր Բրեյգել Ավագի 1563 թվականի նկար։ Հայտնի են նրա վրձնին պատկանող առնվազն երկու նկար այս սյուժեով։

Բաբելոնի աշտարակը
տեսակկտավների խումբ
նկարիչՊիտեր Բրեյգել Ավագ
տարի1563
բարձրություն114 սանտիմետր
լայնություն154 սանտիմետր
նյություղաներկ
գտնվում էԱրվեստի պատմության թանգարան
հատվածն էԲաբելոնյան աշտարակ և Բաբելոնյան աշտարակ
Ծանոթագրություններ
 The Tower of Babel by Pieter Bruegel the Elder Վիքիպահեստում

Ստեղծագործության նկարագիրը խմբագրել

Նկարի հիմքում Հին կտակարանից Մովսեսի առաջին գրքի Բաբելոնյան աշտարակաշինության պատմությունն է, որը մարդիկ որոշել էին կառուցել երկինք հասնելու համար։ Հակադրվելով մարդկային հպարտությանը` Աստված խառնեց նրանց լեզուները այնպես, որ նրանք, այլևս իրար չհասկանալով, ցրվեցին ողջ աշխարհով մեկ, և աշտարակի շինարարությունը մնաց անավարտ։ Այս պատմության իմաստն այն է, որ երկրային ամեն ցանկություն սին է և անիմաստ է մահկանացուների՝ Աստծո հետ համեմատվելու ցանկությունը։

Բաբելոնի աշտարակը (Վիեննա) խմբագրել

 
Հռոմի Կոլիզեյ

Բրեյգելի «Բաբելոնի աշտարակը» պատկերում է ավետարանում նկարագրված խոշոր շինարարությունը` բազմաթիվ մարդկանցով և շինարարական սարքավորումներով։ Հայտնի է, որ Բրեյգելը 1553 թվականին այցելել է Հռոմ։ «Բաբելոնյան աշտարակում» հեշտությամբ ճանաչվում են Կոլիզեյի ուրվագծերը` տիպիկ հռոմեական ճարտարապետությանն առանձնահատուկ դուրս ցցված սյուներով, հորիզոնական հարթակներով և կրկնակի կամարներով։ Աշտարակի յոթ հարկերը արդեն կառուցված են, և ութերորդն է բարձրացվում։ Աշտարակը շրջապատված է շինարարական հեծաններով, աստիճաններով և ամբարձիչներով։ Աշտարակի ստորոտում նավահանգստով քաղաք է։ Տարածքը հիշեցնում է Նիդեռլանդները։

Բազմաթիվ մարդիկ շատ փոքր են և մրջյուններ են հիշեցնում։ Չափերով առանձնանում են Բաբելոնի առասպելական գրավող Նեմրութը և նրա շքախումբը։

Ըստ Բրեյգելի` շինությունը քանդվելու է ոչ թե լեզվային անջրպետի պատճառով, այլ շինարարական թերությունների։ Առաջին հայացքից շինությունը բավականին ամուր է, բայց ուշադիր զննման արդյունքում պարզվում է, որ ամեն ինչ սարքված է շատ անորակ, ցածր հարկերը չեն վերջացված և արդեն քանդվում են։ Աշտարակը թեքված է քաղաքի կողմը։

Բաբելոնի աշտարակը (Ռոտերդամ) խմբագրել

Բաբելոնի աշտարակը
De Toren van Babel
 
տեսակկտավների խումբ
նկարիչՊիտեր Բրեյգել Ավագ
տարի1563
բարձրություն60
լայնություն74.5
նյություղաներկ տախտակի վրա
գտնվում էԱրվեստի պատմության թանգարան
հատվածն էԲաբելոնյան աշտարակ և Բաբելոնյան աշտարակ
Ծանոթագրություններ
  The Tower of Babel by Pieter Bruegel the Elder Վիքիպահեստում

Ենթադրվում է, որ նույն 1563 թվականին է նկարվել Ռոտերդամի Բոյմանս վան Բյոնինգենի թանգարանում գտնվող, այսպես կոչված՝ «Փոքր Բաբելոնի աշտարակը»։ Այս նկարում շինարարությունը կանգնեցված է, մարդիկ ընդհանրապես չեն երևում։ Երփնագիրը մուգ տոներով է և բավականին մռայլ է դիտվում։

Երրորդ տարբերակը խմբագրել

Նկարի երրորդ, ավելի փոքր տարբերակը գտնվում է Դրեզդենի պատկերասրահում։ Ամենայն հավանականությամբ Բրեյգելը նկարել է էլի տարբերակներ, որոնք մինչ մեր օրերը չեն հասել։ Օրինակ՝ անտվերպենյան վաճառական Նիկլաէս Յոնգհեպիգի երաշխավորագրերից մեկում հիշատակվում է ևս մեկ «Բաբելոնի աշտարակի» տարբերակ, որը թվագրված է եղել 1565 թվականով։

Դրվագներ նկարից խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել