Գաբրիել Բաբկեբց (Մնացականյան) Դոլուխանի 1860, Դավալի, Արկնի, Դիարբեքիրի մարզ, Թուրքիա - հունվարի 24, 1917(1917-01-24)), հայ գյուղագիր, հրապարակախոս։ Սովորել է Երևանի պրոգիմնազիայում, ավարտել Թիֆլիսի ռեալական դպրոցը, ապա Օդեսայի համալսարանը։ Ուսանողական տարիներին տարվել է նարոդնիկական գաղափարներով։ Մամուլում հանդես է եկել Բաբկենց և Դաբրիել–Մաճկալ ստորագրություններով։ Հրատարակած պատմվածքներում՝ «Արձագանք»-ում և «Սուրճ»-ում, պաշտպանել է իրավազուրկ գյուղացու դատը («Մի պատկեր հայկական կյանքից», 1883, «Անանուն վեպ», 1884, «Գեղը կանգնի–գերան կկոտրի», 1894)։ Հայ գյուղացիության տառապանքն արտացոլող ռեալիստական գործերից է «Նորեկ» (1896) վեպը։ Հրապարակախոսության ասպարեզում Գաբրիելին մտահոգող հարցը ջրասակավությունն էր ու հողի պակասը։ Որպես հարցի լուծում առաջարկել է գյուղացիներին զինել գյուղատնտեսության գիտելիքներով («Գյուղատնտեսական վարժարանները և նոցա կարևորությունը Անդրկովկասի համար», 1884

Բաբակենց
Ծնվել է1860
ԾննդավայրԴավալի, Արկնի, Դիարբեքիրի մարզ, Թուրքիա
Մահացել էհունվարի 24, 1917(1917-01-24)
ԿրթությունՕդեսայի ազգային համալսարան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։