ԲՐԻԿՍ
ԲՐԻԿՍ (անգլ.՝ BRICS — Brazil, Russia, India, China, South Africa բառերի հապավում) հինգ երկրների խումբ, որոնց անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը։
ԲՐԻԿՍ | |
---|---|
![]() | |
Տեսակ | կոալիցիա և աշխարհաքաղաքական խումբ |
Հիմնադրված | հունիսի 16, 2009 |
Անվանված է | ԲՐԻԿ, Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և ՀԱՀ |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6b/Map_of_BRICS_countries.svg/300px-Map_of_BRICS_countries.svg.png)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a9/BRICS_leaders_in_Brazil.jpeg/300px-BRICS_leaders_in_Brazil.jpeg)
BRICS հապավումն առաջին անգամ 2001 թվականին առաջարկել է բիզնես վերլուծաբան Ջիմ Օ՚Նիլը։ 2011 թվականի փետրվարի 18-ին ՀԱՀ-ի միանալուց հետո Հնդկաստանի ֆինանսների նախարարի հայտարարությամբ խումբը սկսեց կրել BRICS անվանումը[1]։
Խմբի անվանումը ոչ միայն ապահովում է հնչեղություն, այլ նաև անգլերենում BRICS բառի տառադարձությունը շատ նման է անգլերեն bricks բառին, որը նշանակում է «աղյուս»։ Այսպիսով տերմինն օգտագործվում է որպես երկրների մի խումբ, որոնց զարգացումը մեծապես կապահովի համաշխարհային տնտեսության աճը։
Փորձագետները չէին սպասում ԲՐԻԿՍ խմբի երկրների միջև տնտեսական համագործակցություն։ Մանավանդ չէին ենթադրում, որ ԲՐԻԿՍ-ի երկրները կձևավորեն մի տնտեսական բլոկ կամ պաշտոնական առևտրային ասոցիացիա, ինչպիսին է Եվրասիական տնտեսական միությունը։ Սակայն ժամանակի ընթացքում երևաց, որ ԲՐԻԿՍ խմբի չորս երկրները փորձում են ստեղծել մի քաղաքական ակումբ կամ խորհուրդ, և այդ կերպ իրենց զարգացող տնտեսական հզորությունը վերափոխել աշխարհաքաղաքական ազդեցության։ Այդ քայլերից էր 2008 թվականին Եկատերինբուրգում ԲՐԻԿՍ խմբի երկրների արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովը, ինչպես նաև նույն երկրների առաջնորդների հանդիպումը 2009 թվականին։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b7/BRICS-GDP-2000-2022.png/320px-BRICS-GDP-2000-2022.png)
ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները բնութագրվում են որպես արագ զարգացող հզոր երկրներ։ Այս երկրների բարենպաստ դիրքն ապահովում է համաշխարհային տնտեսության մեջ նրանց կարևոր դերը։
- Բրազիլիան հարուստ է գյուղատնտեսական արտադրությամբ,
- Ռուսաստանը՝ հանքային ռեսուրսներով,
- Հնդկաստանը՝ էժան մտավոր ռեսուրսներով,
- Չինաստանը՝ հզոր արդյունաբերական բազայով,
- ՀԱՀ-ը՝ բնական ռեսուրսներով։
Արտաքին առևտուրը
խմբագրելՀամաձայն The Atlas of Economic Complexity Mapping Paths to Prosperity-ի տվյալների, 2012 թվականին ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների միջև առևտուրը կազմել է այդ երկրներ ընդհանուր առևտրի մոտ 10 %-ը, որից Ռուսաստանը՝ 11,68 %, Չինաստանը՝ 7,44 %, Հնդկաստանը՝ 14,43 %, Բրազիլիան՝ 19,77 %, ՀԱՀ-ը՝ 20,12 %։
Ճանապարհ դեպի 2050
խմբագրելԳոլդման Սաքսի կարծիքով մինչև 2050 թվականն այս խմբի երկրների տնտեսությունների հանրագումարային ծավալը կգերազանցի զարգացած երկրների՝ Մեծ յոթնյակի երկրների տնտեսությունների հանրագումարային ծավալին։
Բանկ
խմբագրել2015 թվականի հունիսի 17-ին ԲՐԻԿՍ-ի երկրների ֆինանսների նախարարները և կենտրոնական բանկերի ղեկավարները սկսեցին բազմակողմանի ֆինանսական համակարգի ստեղծման քննարկումը, որը կլինի այլընտրանք SWIFT համակարգին[2]։
2015 թվականի հուլիսի 21-ին Չինաստանի Շանհայ քաղաքում իր գործունեությունը սկսեց ԲՐԻԿՍ-ի զարգացման բանկը։ Բանկի կապիտալը կազմում է 10 մլրդ դոլար։ 5 երկրներից յուրաքանչյուրը ներդրել է 2 մլրդ դոլար։ Անհրաժեշտության դեպքում բանկի կապիտալը կարող է ավելացվել 40 մլրդ դոլարով, իսկ առավելագույն կապիտալը սահմանված է 100 մլրդ դոլարի չափով[3]։
Շուտով կստեղծվի արժութային ֆոնդ (որպես Արժույթի միջազգային հիմնադրամին փոխարինող)։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Information about BRICS Արխիվացված 2015-07-10 Wayback Machine (անգլ.)