Աֆրիկյան ազգերի գավաթ 2017

Գաբոնում անցկացվող Աֆրիկյան ազգերի գավաթ 2017, Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության թվով 31-րդ մրցաշարը։ Ի սկզբանե որոշված էր մրցաշարն անցկացնել Լիբիայում, սակայն ներքին քաղաքական խնդիրների պատճառով երկիրը հրաժարվեց հյուրընկալել։

Աֆրիկյան ազգերի գավաթ 2017
Աֆրիկյան ազգերի գավաթ 2017
Գաբոն
Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացման վայր Գաբոն
      Քաղաքներ 1
      Մարզադաշտեր 5
Մրցաշրջանի ժամկետ հունվարի 14փետրվարի 5
Մասնակիցներ 16
Մրցանակային տեղեր
Մրցաշրջանի վիճակագրություն
Խաղեր 32
Հասարակածային Գվինեա 2015        Կամերուն 2019

2015 թվականի ապրիլի 8-ին Կահիրեում ընտրվեց մրցաշարի նոր հյուրընկալող երկիր՝ Գաբոնը, ինչպես նաև անցկացվեց վիճակահանությունը (13 խումբ 4-ական մասնակցով, որոնցից առաջին տեղում գտնվող հավաքականները և ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրների 2-րդ տեղում գտնվող հավաքականները դուրս են գալիս մեկ ութերորդ եզրափակիչ)։

Մրցաշարն անց է կացվում հունվարի 14-ից փետրվարի 5-ը աֆրիկյան 4 քաղաքներում` Լիբրևիլում, Ֆրանսվիլում, Պորտ Ժանտիլում և Օյեմում։ Մրցաշարի հաղթողը անմիջապես կորակավորվի Ռուսաստանում անցկացվող 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլ։

Այս մրցաշարը նվիրված է Աֆրիկյան ազգերի գավաթի վաթսունամյակին։ Մրցաշարը Գաբոնում կազմակերպելու հետ առաջացան դժգոհություններ՝ կապված Գաբոնի աշխարհագրական դիրքի հետ։ Վերջին տասնամյակի ընթացքում մրցաշարը անց է կացվել 3 անգամ` 2012, 2015, 2017 թվականներին։

Մրցաշարի հյուրընկալող երկրների թեկնածուներ խմբագրել

Երկիր Վերջին հյուրընկալման տարի Թեկնածու[1] CAF-ի կողմից ընտրված[2]
Ալժիր Ալժիր[3] 1990 Այո Այո
Եգիպտոս Եգիպտոս 2006 Այո Այո
Գաբոն Գաբոն 2012[4] Այո Այո
Գանա Գանա[5] 2008 Այո Այո
Քենիա Քենիա - Այո Ոչ
Սուդան Սուդան 1970 Այո Ոչ
Զիմբաբվե Զիմբաբվե - Այո Ոչ

Մարզադաշտեր խմբագրել

Ի սկզբանե որոշված էր մրցաշարի առաջին և վերջին խաղերը անցկացնել Լիբրևիլի Օմար Բոնյո մարզադաշտում, բայց աշխատանքների կատարման ուշացման հետևանքով մարզադաշտը պատրաստ չէր լինի առաջին խաղի համար։

Այդ պատճառով մրցաշարի կազմակերպման կոմիտեն 2016 թվականի հոկտեմբերի 13-ին որակազրկեց Օմար Բոնյո մարզադաշտը։ Որպես բացման խաղի մարզադաշտ ընտրվեց Ամիտիե մարզադաշտը, որտեղ արդեն անց էին կացվել 2012 թվականի Աֆրիկյան ազգերի գավաթի խաղերը։

Խորհրդանիշ խմբագրել

2016 թվականի մարտի 25-ին Ֆրանսվիլում Ֆիֆայի նախագահ Ջաննի Ինֆանտինոն հայտարարեց մրցաշարի խորհրդանշին՝ Սամբա անունով դեղին շապիկով և կապույտ շորտով սև հովազին[6]։

Որակավորվածներ խմբագրել

Երկիր Որակավորում Մասնակցություն Լավագույն արդյունք
  Գաբոն Հյուրընկալող երկիր 7 Քառորդ եզրափակիչ (1996, 2012)
  Մարոկկո 00 F խմբի առաջին տեղ 16 Հաղթող (1976)
  Ալժիր 00 J խմբի առաջին տեղ 17 Հաղթող (1990)
  Կամերուն 00 M խմբի առաջին տեղ 18 Հաղթող (1984, 1988, 2000, 2002)
  Սենեգալ 00 K խմբի առաջին տեղ 14 Ֆինալիստ (2002)
  Եգիպտոս 00 G խմբի առաջին տեղ 23 Հաղթող (1957, 1959, 1986, 1998, 2006, 2008, 2010)
  Գվինեա Բիսաու 00 E խմբի առաջին տեղ Առաջին մասնակցություն Առաջին մասնակցություն
  Գանա 00 H խմբի առաջին տեղ 21 Հաղթող (1963, 1965, 1978, 1982)
  Մալի 00 C խմբի առաջին տեղ 10 Ֆինալիստ (1972)
  Զիմբաբվե 00 L խմբի առաջին տեղ 3 Առաջին փուլ (2004, 2006)
  Կոտ դ'Իվուար 00 I խմբի առաջին տեղ 22 Հաղթող (1992, 2015)
  Բուրկինա Ֆասո 00 D խմբի առաջին տեղ 11 Ֆինալիստ (2013)
  Ուգանդա 00 Լավագույն երկրորդ 6 Ֆինալիստ (1978)
  Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն 00 B խմբի առաջին տեղ 18 Հաղթող (1968, 1974)
  Թունիս 00 A խմբի առաջին տեղ 18 Հաղթող (2004)
  Տոգո 00 Երկրորդ լավագույն երկրորդ 8 Քառորդ եզրափակիչ (2013)

Գվինեա Բիսաուի հավաքականը, խմբում գրավելով առաջին տեղը՝ առաջ անցնելով նախկին 2 չեմպիոններից՝ Զամբիայից և Կոնգոյից, իր պատմության մեջ առաջին անգամ է որակավորվել Աֆրիկայի ազգերի գավաթի առաջին եզրափակիչ փուլի համար։ Եգիպտոսի հավաքականը, վերջին 3 մրցաշարերը բաց թողնելուց հետո, կմասնակցի իր 23-րդ միջազգային մրցաշարին։ Աֆրիկայի եռակի չեմպիոն Նիգերիան արդեն 2 տարի է, ինչ որակավորման առաջին փուլից մրցաշարից դուրս է մնում։ 1970 թվականի չեմպիոն Սուդանը և 1996 թվականի չեմպիոն Հարավաֆրիկյան Հանրապետությունը ևս բաց կթողնեն մրցաշարի եզրափակիչ փուլերը։

2015 թվականի Աֆրիկյան ազգերի գավաթի մասնակից 16 թիմերից 10 մասնակցում են 2017 թվականի մրցաշարին։

Վիճակահանություն խմբագրել

Արկղ 1 Արկղ 2 Արկղ 3 Արկղ 4

  Գաբոն
  Կոտ դ'Իվուար
  Գանա
  Ալժիր

  Թունիս
  Մալի
  Բուրկինա Ֆասո
  Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն

  Կամերուն
  Սենեգալ
  Մարոկկո
  Եգիպտոս

  Տոգո
  Ուգանդա
  Զիմբաբվե
  Գվինեա Բիսաու

Վիճակահանությունը տեղի է ունեցել Լիբրևիլում 2016 թվականի հոկտեմբերի 19-ին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. CAN 2017: sept candidats en lice sur rfi.fr
  2. Candidatures reconnus conformes aux critères édictés sur cafonline.com
  3. Tout Sur l'Algérie, ed. (21 août 2014). «Արխիվացված պատճենը» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  4. Coupe d'Afrique des nations de football 2012 co-organisée avec la Guinée équatoriale
  5. RFI, ed. (27 août 2014). «CAN 2017 : Le Ghana candidat pour récupérer l'organisation» (ֆրանսերեն).
  6. «CAN 2017 : "Samba" la panthère noire, mascotte officielle de la compétition». www.lequipe.fr. 25 mars 2016. Վերցված է 25 mars 2016-ին.