Աֆրիկյան միություն (ԱՄ), աֆրիկյան երկրների կազմակերպություն է, ստեղծվել է 2002 թվականին՝ Դուրբանում՝ Հարավային Աֆրիկայում՝ ի կիրառումն 1999 թվականի սեպտեմբերի 9-ի Սիրտի հայտարարության։ Փոխարինեց Աֆրիկյան միության կազմակերպությանը[5]:Իր ինստիտուտների (հանձնաժողով, համաաֆրիկյան խորհրդարան, խաղաղության և անվտանգության խորհուրդ) տեղակայումը տեղի ունեցավ 2003 թվականի հուլիսին Մապուտոյի (Մոզամբիկ) գագաթաժողովի ընթացքում։ Առաջին նախագահն էր հարավաֆրիկացի Տաբո Մբեկին, ով նախկինում զբաղեցրել էր Աֆրիկյան միության կազմակերպության նախագահի պաշտոնը։
ԱՄ-ի նպատակներն են ողջ Աֆրիկայով մեկ նպաստել ժողովրդավարության, Մարդու իրավունքների և զարգացման խթանմանը հատկապես արտաքին ներդրումների ավելացմամբ Աֆրիկայի զարգացման նոր գործընկերության ծրագրի միջոցով (ԱԶՆԳԾ)։ Այս ծրագիրը համարում է, որ խաղաղությունն ու ժողովրդավարությունն անհրաժեշտ նախադրյալներ են կայուն զարգացման համար։ ԱՄ-ի նպատակները ներառում են զարգացման կենտրոնական բանկի ստեղծում։

Աֆրիկյան միություն
Տեսակտարածաշրջանային կազմակերպություն, continental union? և Միջազգային կազմակերպություն
ՀապավումUA, AU, UA, UA, UA, AU, 非盟, UA, UA, АС, ΑΕ, AU, АС, АС, AU, AU, UA, AU, АБ, XA, AU, АБ, АУ, AU, UA, 非盟, 非盟, UA, АЦ, AA, UA, AA, UA, AU, UA և UA[1]
ԿարգախոսA United and Strong Africa և Une Afrique unie et forte
ՆախորդողԱֆրիկայի միասնության կազմակերպություն[2]
Հիմնադրվածսեպտեմբերի 9, 1999
Գլխադասային գրասենյակԱդիս Աբեբա, Եթովպիա և Յոհաննեսբուրգ, ՀԱՀ
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն[3][4], արաբերեն[3][4], ֆրանսերեն[3][4], պորտուգալերեն[3][4], Աֆրիկա մայրցամաքի լեզուներ[3][4], իսպաներեն և սվահիլի
Կայքau.int(անգլ.)(ֆր.)(արաբ.)(պորտ.)​​(իսպ.)
Աֆրիկյան Միության անդամ երկրները

Պատմություն խմբագրել

Աֆրիկյան երկրների միության անկում խմբագրել

Աֆրիկայում միացյալ քաղաքականության առաջին փորձն արվեց 1960-ական թվականներին՝ Արևմտյան Աֆրիկայի երեք երկրների՝ Գանայի, Գվինեայի և Մալիի կողմից, որոնք ստեղծեցին Աֆրիկյան երկրների միությունը։ Մարքսիստական ոգեշնչմամբ գործող միությունը ղեկավարում էին աֆրիկյան հեղափոխականներ Կվամ Նկրուման՝ Գանայից, Մոդիբո Կետան՝ Մալիից և Սեկու Տուրեն՝ Գվիենայից։
1958 թվականի նոյեմբերի 23-ին ստեղծվեց Գանա-Գվինեա միությունը։ 1959 թվականի մայիսին այն անվանափոխվեց Աֆրիկյան երկրների միության։ Երկու տարի անց՝ 1961 թվականի ապրիլին, Մալին անդամակցեց այս միությանը, որն իր գործունեությունը դադարեցրեց 1962 թվականի վերջին, երբ Գվինեան ջերմացրեց հարաբերություններն ԱՄՆ-ի հետ՝ առանց հաշվի առնելու սոցիալիստ գործընկերների կարծիքը։

Աֆրիկյան միության կազմակերպություն խմբագրել

1963 թվականի մայիսի 25-ին 32 երկիր ստեղծեցին Աֆրիկյան միությանը նախորդող կազմակերպությունը՝ Աֆրիկյան միության կազմակերպությունը[6], որի նստավայրն Ադիս Աբեբայում է՝ Եթովպիայում։

Մարոկկոյի անդամակցության դադարեցում և վերաանդամակցում

1984 թվականին ԱՄ-ի բազմաթիվ անդամ-երկրներ աջակցեցին Սահրաուի արաբական ժողովրդավարական հանրապետության անդամակցությունը, որը վիճելի տարածք է և որի 20 տոկոսն է միայն կառավարվում Պոլիսարիոյի ճակատի (սահրաուի ազայնական շարժում) կողմից, իսկ 80 տոկոսը՝ Մարոկկոյի[7][8][9],,: Ի ընդդիմացում Սահրաուի հանրապետության անդամակցությանը՝ Մարոկկոն դուրս եկավ ԱՄ-ի կազմից։ Զաիրը, որը Մարոկկոյի դաշնակիցն էր, հակադրվեց Սահրաուի հանրապետության անդամակցությանը և 1984-86 թվականներին բոյկոտեց ԱՄ-ը[10]։ Որոշ անդամ-երկրներ հաջորդիվ հրաժարվեցին Սահրաուի հանրապետությանն իրենց օժանդակությունից[11]։ Մինչդեռ, 2016 թվականի հուլիսի 18-ին, Կիգալիում կազմակերպված ԱՄ-ի անդամ-երկրների և կառավարությունների ղեկավարների գագաթաժողովի ընթացքում Մոհամեդ 4-րդ թագավորը հայտարարեց ԱՄ-ին իր երկրի (Մարոկկո) վերաանդամակցության մտադրության մասին[12] և վերաանդամակցեց 2017 թվականի հունվարի 30-ին[13]

Աֆրիկյան միության կազմակերպության բարեփոխում

1991 թվականի հունիսի 3-ին կնքվեց Աբուջայի պայմանագիրը, որը հստակորեն նախատեսում էր մինչ 2025 թվականը ողջ Աֆրիկյան մայրցամաքի տարածքում միասնական շուկայի ստեղծում։
Քաղաքական վերաանդամագրման ընթացակարգի մեկնարկի համար զարկը, որն անհրաժեշտ էր աֆրիկյան ղեկավարների կարծիքով մայրցամաքի տնտեսական աճի համար, տրվեց 1998 թվականին Մուամար Քադաֆիի կողմից, ով համարվում էր Լիբիայի արաբական Ջամահիրիայի «Հեղափոխության առաջնորդ»։ 1999 թվականի սեպտեմբերի 9-ին ստորագրվեց Սիրտի հռչակագիրը, որն ամրագրում է Աֆրիկյան միության ստեղծման նպատակները։ Այն իր առաջին տողերում թվարկում է Աֆրիկյան միության կազմակերպության հիմնադիր-հայրերի գաղափարները, հատկապես համաաֆրիկանությունը (panafricanisme): Մինչդեռ, ինչպես Աֆրիկյան միության կազմակերպության ստեղծման ժամանակ, այնպես էլ այժմ դաշնակցային և ինքնավարության հայեցակարգերը միմյանց են բախվում։ Ըստ վերլուծությունների՝ այս ամենը հանգեցնում է փոխզիջման վրա հիմնված կազմակերպության հիմնադրման։
ԱՄ հիմնադիր փաստաթուղթը ստորագրվեց 2000 թվականի հուլիսի 11-ին՝ Լոմեում (Տոգո

Աֆրիկյան միության ստեղծում խմբագրել

2002 թվականի հուլիսի 9-ին, իր հիմնադիր համաձայնագրի ստորագրումից 2 տարի անց միայն, ԱՄ-ն դարձավ Աֆրիկյան միության կազմակերպության իրավահաջորդը։ Մեկ տարի անց՝ 2003 թվականի հուլիսին, Մապուտոյի (Մոզամբիկ) գագաթաժողովի առթիվ, հիմնադրվեցին որոշ հաստատություններ, ինչպիսիք են Հանձնաժողովը, Համաաֆրիկյան խորհրդարանը և Խաղաղության ու անվտանգության խորհուրդը (ԽԱԽ)։
ԱՄՆ-ն առաջին անգամ՝ 2006 թվականի նոյեմբերին, Սինդի Քուրվիլին նշանակեց դեսպան ԱՄ-ում, ով ոչ-աֆրիկյան երկրի առաջին դեսպանն է այս կազմակերպությունում։

Աֆրիկյան միության անդամ-երկրներ խմբագրել

Անդամներ խմբագրել

  Անգոլա
  Բենին
  Բոտսվանա
  Բուրկինա Ֆասո
  Բուրունդի
  Կամերուն
  Կաբո Վերդե
  Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն
  Չադ
  Կոմորներ
  Կոտ դ'Իվուար
  Կոնգոյի Հանրապետություն
  Ջիբութի
  Եթովպիա
  Հասարակածային Գվինեա
  Էրիտրեա
  Ալժիր
  Գաբոն
  Գամբիա
  Գանա
  Գվինեա
  Գվինեա-Բիսաու
  Քենիա
  Լիբերիա
  Լիբիա
  Մալավի
  Մալի
  Մավրիտանիա
  Եգիպտոս
  Մոզամբիկ
  Նամիբիա
  Նիգերիա
  Ռուանդա
  Սան Տոմե և Պրինսիպի
  Սենեգալ
  Սիեռա Լեոնե
  Սոմալի
  Սուդան
  Էսվատինի
  Տանզանիա
  Տոգո
  Թունիս
  Ուգանդա
  Զամբիա
  Զիմբաբվե
  Սահարայի Արաբական Դեմոկրատական Հանրապետություն

Իսպանիայի կողմից կառավարվող աֆրիկյան տարածքները (Կանարյան կղզիները, Սյոտան և Մելիյան), Պորտուգալիայի կողմից կառավարվող աֆրիկյան տարածքները (Ազորը և Մադեղը), ինչպես նաև Ֆրանսիայի կողմից կառավարվող աֆրիկյան տարածքները (Մայոտն ու Լա Ռեունիոնը) հավասարապես դուրս են ԱՄ-ի իրավաազդեցության դաշտից։

Անդամակցությունը դադարեցրած պետություններ խմբագրել

Ըստ ԱՄ հիմնադիր փաստաթղթի 4-րդ հոդվածի ը) կետի և 30-րդ հոդվածի՝ «Միությունը դատապարտում և մերժում է կառավարության հակասահմանադրական փոփոխությունները և համարում է որ հակասահմանադրական միջոցներով իշխանությունը ստանձնած կառավարություններին արգելվում է մասնակցել Միության գործունեությանը»։ Հիմք ընդունելով այս հոդվածները՝ ԱՄ-ը բազմաթիվ երկրների անդամակցությունը դադարեցրեց, որոնք այսօր կրկին նրա անդամ են համարվում։ Այդ երկրները հետևյալներն են.

  • Կենտրոնաաֆրիկյան հանրապետությունը, որի անդամակցությունը դադարեցվեց 2013 թվականի մարտի 24-ի՝ Սելեկա ապստամբների կազմակերպած պետական հեղաշրջումից հետո։ Ինքնահչռակ նախագահ Միշել Ջոտոդիան խոստացավ ժողովրդավարական ընտրություններ կազմակերպել երեք տարվա ընթացքում։ 2016 թվականի ապրիլին այս երկիրը լիովին վերաանդամագրվեց ԱՄ-ին,
  • Մադագասկարը, որի անդամակցությունը դադարեցվեց 2009 թվականի քաղաքական ճգնաժամի հետևանքում, որը նպաստեց Անդրի Ռաջոելինայի իշխանության գալուն։ Երկիրը կրկին վերաանդամագրվեց ԱՄ-ին ժողովրդավարական ձևով նոր նախագահի[14] ընտրությունից հետո,
  • Կոտ դ'Իվուարը, որի անդամակցությունը դադարեցվել էր 2010-11 թվականներին՝ կոտդիվուարյան ճգնաժամի ընթացքում.
  • Գվինեան, որի անդամակցությունը դադարեցվել էր 2008 թվականի դեկտեմբերի 23-ի պետական ռազմական հեղաշրջումից հետո,
  • Մավրիտանիան, որի անդամակցությունն առաջին անգամ դադարեցվեց 2005 թվականի օգոստոսի 4-ին՝ պետական ռազմական հեղաշրջման հետևանքում։ Այն վերաանդամագրվեց ԱՄ-ին 2007 թվականի նախագահական ընտրություններից հետո։ Անդամակցությունը կրկին դադարեցվեց նույն պատճառներով՝ 2008 թվականի օգոստոսի 6-ին,
  • Նիգերիան, որի անդամակցությունը դադարեցվեց 2010 թվականի փետրվարի 8-ին տեղի ունեցած պետական ռազմական հեղաշրջման հետևանքում,
  • Տոգոն, որի անդամակցությունը դադարեցվեց 2005 թվականի փետրվարի 25-ին՝ նախագահի ընտրությանը վերաբերող հարցապնդումների հետևանքում։ Նախագահական ընտրությունները կայացան նույն տարվա մայիսի 4-ին։
  • Մալին, որի անդամակցությունը դադարեցվեց 2012 թվականի մարտի 23-ին՝ նույն ամսվա 21-22-ին տեղի ունեցած պետական ռազմական հեղաշրջման հետևանքում, սակայն վերաանդամագրվեց նույն տարվա հոկտեմբերի 26-ին՝ անցումային կառավարության ձևավորման շնորհիվ՝ երկրի հյուսիսում իսլամիստ աշխարհազորայինների կողմից հսկողություն սահմանելու ենթատեքստի շրջանակներում,
  • Գվինեա Բիսաուն, որի անդամակցությունը դադարեցվեց 2012 թվականի ապրիլի 17-ին՝ 5 օր առաջ տեղի ունեցած պետական ռազմական հեղաշրջման[15] հետևանքում,
  • Եգիպտոսը, որի անդամակացությունը դադարեցվեց 2013 թվականի հուլիսի 3-ին[16] տեղի ունեցած պետական ռազմական հեղաշրջման հետևանքում և որն ԱՄ-ին վերաանդամագրվեց[17] մեկ տարի անց՝ 2014 թվականի հունիսի 18-ին, և
  • Բուրկինա Ֆասոն, որի անդամակցությունը դադարեցվեց 2015 թվականի սեպտեմբերի 18-ին՝ նախորդ երկու օրերին տեղի ունեցած պետական հեղաշրջման հետևանքում, սակայն որը վերաանդամագրվեց ԱՄ-ին նույն ամսվա ընթացքում ժողովրդավարական կարգերի վերահաստատման[18] արդյունքում։

Վիճելի տարածքներ խմբագրել

2004 թվականի մայիսին ԱՄ հանձնաժողովը հրապարակեց Ռազմավարական պլան, որում առաջին անգամ աֆրիկյան մայրցամաքը դատապարտեց աֆրիկյան տարածքների զավթումն օտար երկրների կողմից։ Ընդհանուր առմամբ նշված էր ութ տարածքի անվանում[19].

Զավթիչ տերություններ և նրանց գրավյալ տարածքներ

Իսպանիա - Կանարյան կղզիներ, Սյոտա և Մելիյա,

Ֆրանսիա - Լա Ղեունիոն, Մայոտ,

Պորտուգալիա - Ազոր, Մադերյան կղզիներ,

Անգլիա - Չագոսի կղզեխումբ, Սուրբ Ելենայի կղզի։

Միության կանոնադրություն և կառավարում խմբագրել

Կանոնակարգ խմբագրել

Աֆրիկյան միության կազմակերպության ձևափոխումը հանգեցրեց որոշակի զարգացումների, քանի որ Եվրոպական Միությունը որպես մոդել ծառայեց նոր ԱՄ համար։ Այսպես, ինչպես փաստում են նոր հաստատություններն առնվազն իրենց կառուցվածքի ձևով, բնույթով կառավարման լիազորությունների բաշխում են ապահովում։ Փաստացի, այս կառույցում որոշում կայացնող միակ մարմինը Պետությունների ղեկավարների համաժողովն էր։ Նոր մարմինը՝ Տնտեսական, սոցիալական և մշակութային խորհուրդը, իր հերթին բաղկացած է քաղհասարակության անդամներից։ Վերջապես, ԱՄ-ի գլխավոր քարտուղարությանը փոխարինեց Հանձնաժողովը, որն օժտված է ոչ միայն գործադիր բնույթի, այլև նախաձեռնություններով հանդես գալու իրավունքով։ 2007 թվականի հուլիսին Ակրայում (Գանա) գագաթաժողովի քննարկման հիմնական թեման Միության կառավարության ստեղծմանն էր վերաբերում[20]`Աֆրիկայի միացյալ նահանգների ստեղծման նպատակով 2006 թվականին ընդունվեց Միության կառավարման մասին ուսումնասիրություն[21], որով բազմաթիվ տարբերակներ առաջարկվեցին ԱՄ-ի նախագծի ժամանակին իրականացման համար։ Այս թեման տարանջատումներ առաջացրեց աֆրիկյան երկրների միջև, որոնցից այսպիսի մոդելով կառավարման համակարգի մաքսիմալիստական տեսակետ ունեցողներ եղան (հատկապես Քադաֆիի իշխանության օրոք՝ Լիբիան)։ Տեսակետների այս տարբերակված մոտեցումը հատկապես վերաբերում էր Աֆրիկյան միության բանակին, իսկ այլ երկրներ աջակցում էին առկա կառույցների ամրապնդումը (հատկապես Աֆրիկայի հարավային երկրները)՝ մի քանի բարեփոխումների շնորհիվ, որպեսզի կարողանային վարչական և քաղաքական մարտահրավերներին դիմակայել, որը հնարավոր կլիներ Աֆրիկյան միության հանձնաժողովն ու այլ հաստատությունները լիովին գործունակ դարձնելու միջոցով։ Աքրայի գագաթաժողովից հետո Աֆրիկյան միության համաժողովը հասավ հռչակագրի տեսքով համաձայնության առ այն, որպեսզի իր գործունեության մասին կանոնակարգը կրկին վերադիտարկվեր, որպեսզի հստակեցվեր, թե արդյոք այն կարող է դառնալ միության կառավարություն[22]։ Համաժողովը համաձայնեց հետևյալ կետերի շուրջ.

  • Արագացնել Աֆրիկյան մայրցամաքի քաղաքական և տնտեսական ներգրավվածությունը, ներառյալ՝ Միության կառավարության ձևավորումը,
  • Աֆրիկյան միության հաստատությունների և մարմինների աուդիտի իրականացում. միջոցներ գտնել Աֆրիկյան միության ամրապնդման և կառավարության ձևավորման նպատակով ժամանակացույցի հստակեցման համար։

Հռչակագրի վերջին մասում հիշատակվում է աֆրիկացի ազգերի ներգրավվածության կարևորության մասին, որոնց մեջ ներառվում են սփյուռքի աֆրիկացիները՝ Միության կառավարության ձևավորման ընթացակարգում մասնակցություն ունենալու նպատակով։ Որոշման ընդունումից հետո հայտնի անձանց հարթակ ձևավորվեց Աուդիտի կոմիտեի կազմման համար։ Այս խումբը սկսեց իր աշխատանքները 2007 թվականի սեպտեմբերի 1-ից։ Հետազոտությունը ներկայացվեց Միության համաժողովին՝ 2008 թվականի հունվարին Ադիս Աբեբայում գումարված գագաթաժողովի ընթացքում։ Մինչդեռ, ոչ մի վերջնական որոշում չընդունվեց այս հանձնարարականների կատարման համար և այդ նպատակով տաս պետության ղեկավարների Կոմիտե կազմավորվեց հետազոտության արդյունքի ուսումնասիրման և 2008 թվականի հուլիսին Եգիպտոսում կայանալիք գագաթաժողովին հաշվետվություն ներկայացնելու համար[22]։ Մինչդեռ, որոշման ընդունումը կրկին հետաձգվեց 2009 թվականին Ադիս Աբեբայում կայանալիք գագաթաժողովի ընթացքում «վերջնական քննարկան» համար։ 2009 թվականի փետրվարի 3-ին գագաթաժողովի ընդունած հռչակագիրը հանգեցրեց ԱՄ հանձնաժողովի ձևափոխմանը ԱՄ իշխանության՝ ավելի ուժեղացված իրավասություններով[23]։

Խորհրդանիշեր խմբագրել

 
Աֆրիկյան միության դրոշ

ԱՄ խորհրդանիշը ներկայացնում է ոսկյա ժապավեն, որոնք կրում են իրար ծածկող փոքր կարմիր օղակներ, ոսկյա օղակի արտաքին մակերեսի շուրջ երկարած արմավենու թերթեր, ինչպես նաև ներքին կանաչ օղակ, որի մեջ ոսկով պատկերված է Աֆրիկան։ Առանց սահմանների Աֆրիկայի քարտեզը ներկայացնում է Աֆրիկյան մայրցամաքի միասնությունը։ Ոսկյա օղակը խորհրդանշում է Աֆրիկայի հարստություններն ու նրա ապագան։ Արմավենու տերևները ներկայացնում են խաղաղությունը։ Կանաչ օղակը խորհրդանշում է Աֆրկայի հույսերն ու ձգտումները։ Վերջապես, կարմիր օղակը ներկայացնում է աֆրիկյան համերաշխությունն ու նրա ազատագրման համար թափված արյունը։ ԱՄ 8-րդ գագաթաժողովի ընթացքում, որը կայացել է 2007 թվականի հունվարի 29-30-ը՝ Ադիս Աբեբայում, աֆրիկյան երկրների և կառավարությունների ղեկավարները որոշեցին Միության նոր դրոշի ընտրության համար մրցույթ հայտարարել։ Նրանք խորհուրդ տվեցին կանաչ ֆոնի օգտագործումն Աֆրիկան ներկայացնելու համար, ինչպես նաև աստղեր՝ անդամ երկրների ներկայացման համար։ Միության հանձնաժողովը կազմակերպեց մրցույթն ու ստացավ 106 առաջարկ, որոնք ուղարկել էին 19 երկրի, ինչպես նաև սփյուռքում ապրող երկու երկրի քաղաքացիներ։ Այս առաջարկները հետազոտվեցին մասնագետների հարթակի կողմից, որը նշանակվել էր նույն հանձնաժողովի կողմից։
Համաժողովի հերթական՝ 13-րդ նիստի ընթացքում, Միության անդամ երկրների և կառավարությունների ղեկավարներն ուսումնասիրեցին հարթակի հաշվետվությունը և առաջարկություններ ընտրեցին։ ԱՄ-ն ընդունեց որոշում նոր դրոշի մասին իր հաջորդ համաժողովի ընթացքում, որը կայացավ Ադիս Աբեբայում՝ 2010 թվականին։ Այդ դրոշն այդուհետև համարվում է Միության պաշտոնական դրոշն ու փոխարինում է նախկինին։
Միության նախկին դրոշը բաղկացած էր վերևի մասում հորիզոնական կանաչ ու կայուն շերտից, որը սահմանափակվում էր բարակ ու դեղին երիզով։ Ներքևի մասում սպիտակ երկար երիզ էր, որի վրա պատկերված էր կազմակերպության խորհրդանիշը, որը սահմանափակվում էր բարակ ու դեղին երիզով, իսկ ներքևի մասում լայն ու կանաչ երիզ կար։ Միության խորհրդանիշը լայն ու սպիտակ երիզի կենտրոնում էր՝ ոսկյա ուղիղ մի այլ և վերջապես կանաչ ու լայն երիզով։
Բացի այդ, Միությունն ընդունեց նոր հիմն և այն անվանեց Աֆրիկյան։

Հաստատություններ և մարմիններ խմբագրել

Քաղաքական հաստատություններ և մարմիններ խմբագրել

ԱՄ-ն կազմված է բազմաթիվ հաստատություններից և մարմիններից.

  • Համաաֆրիկյան խորհրդարան. պարտավոր է դառնալ ԱՄ-ի օրենսդրական կարևորագույն մարմինը:Նստավայրը Հարավաֆրիկյան հանրապետությունում է՝ Միդրանդում։ Բաղկացած է 265 ներկայացուցիչներից, որոնք ընտրվում են 55 անդամ-երկրների կողմից և նախատեսում է քաղհասարակության մասնակցությունը ժողովրդական կառավարման ընթացակարգում։ Նախագահն է Ռոժե Նկոդո Դանգը՝ Կամերունից։
  • Համաժողով. բաղկացած է ԱՄ-ի երկրների կամ կառավարությունների ղեկավարներից։ Այժմ ԱՄ-ի բարձրագույն մարմինն է։ Պարբերաբար որոշում կայացնելու իրավասությունների որոշ մասը լիազորում է Համաաֆրիկյան խորհրդարանին։ Գումարվում է տարին մեկ անգամ և որոշումներն ընդունում է կոնսենսուսով կամ էլ երկու-երրորդի քվեարկության հիման վրա։ Այժմյան նախագահն է Պոլ Կագամեն՝ Ռուանդայի նախագահը։
  • Հանձնաժողովը նախկինում ԱՄ-ի կազմակերպության քարտուղարությունն էր։ Բաղկացած է 10 կոմիսարներից՝ ներառյալ 1 նախագահից և փոխնախագահից և նստավյարը գտնվում է Ադիս-Աբեբայում՝ Եթովպիայում։ Իր եվրոպական կառույցի գործելաոճին՝ Եվրոպական հանձնաժողովին համարժեք, այն ԱՄ-ի գործադիր մարմինն է և միաժամանակ օժտված է նախաձեռնություններով հանդես գալու իրավունքով։ Նախագահն է Մուսա Ֆաքի Մահամաթը՝ Չադից։
  • Գործադիր մարմինը բաղկացած է անդամ-երկրների կողմից նշանակված նախարարներից։ Այն որոշումներ է ընդունում միջազգային առևտրի, սոցիալական պաշտպանության, սննդի, գյուղատնտեսության և հաղորդակցության բնագավառներում։ Պատասխանատու է Համաժողովի առջև և տարրեր է նախապատրաստում, որոնք պետք է հաստատվեն կամ քննարկվեն նույն Համաժողովի կողմից։

Դատական հաստատություններ խմբագրել

Արդարադատության աֆրիկյան դատարանը ստեղծվել է ԱՄ հիմնադիր փաստաթղթի հիման վրա՝ Միության պայմանագրերի հետ կապված հակասությունների մեկնաբանության նպատակով։ Արդարադատության աֆրիկյան դատարանի գործունեությունը կանոնակարգող արարողակարգը ընդունվել է 2003 թվականին և ուժի մեջ է մտել չորս տարի անց։ Հավանական է, որ այն փոխարինվի Արդարադատության և Մարդու իրավունքների համաաֆրիկյան դատարանը ստեղծող արարողակարգով, որը կներառվեր Մարդու և ժողովուրդների իրավունքների աֆրիկյան դատարանի կազմում։ Հավանական է, որ այն ունենա պալատներ, որոնցից մեկը քննության կառներ ընդհանուր, իսկ մյուսը՝ Մարդու իրավունքներին վերաբերող գործեր։ Մարդու և ժողովուրդների իրավունքների աֆրիկյան հանձնաժողովը գործում է 1986 թվականից ի վեր։ Այն հիմնվել է Մարդու և ժողովուրդների իրավունքների աֆրիկյան խարտիայով, այլ ոչ թե Աֆրիկյան միության հիմնադիր փաստաթղթով։ Մարդու և ժողովուրդների իրավունքների աֆրիկյան դատարանը հիմնվել է 2006 թվականին՝ Հանձնաժողովի աշխատանքների համալրման նպատակով։ Միջազգային իրավունքի Աֆրիկյան միության հանձնաժողովը ստեղծվել է 2009 թվականի փետրվարի 4-ին[24]։ Այն կազմված է Միջազգային իրավունքի մասնագետներից, որոնք ընտրվում են կազմակերպության 55 անդամ-երկրների կողմից։ Նստավայրն անփոփոխ է՝ Ադիս Աբեբա։ Այս հանձնաժողովը ստեղծվել է միության հիմնադիր փաստաթղթի 5-րդ հոդվածի հիման վրա[25]։ Գործունեությունը սկսել է 2010 թվականի մայիսին։ Այս կանոնակարգային մարմինն ունի կրկնակի առաքելություն՝ Միության մարմինների խորհրդի և իրավական հետազոտության առաքելություն։ Այդ առթիվ կարող է առաջարկել վերանայել արդեն ընդունված պայմանագրերի որոշ հատվածներ[26]։

Տնտեսական և ֆինանսական հաստատություններ խմբագրել

Գործում են տնտեսական երեք հաստատություն.

Մինչդեռ, այս հաստատությունները դեռ չեն հիմնվել, չնայած որ դրանց ստեղծման համար Պիլոտաժային կոմիտեի աշխատանքներն ավարտվել են ժամանակին։ ԱՄ-ի նպատակն է միացյալ արժութային միության ստեղծումը, որը երբեմն անվանում են աֆրո։

Այլ հաստատություններ և մարմիններ խմբագրել

  • Խաղաղության և անվտանգության խորհրդի ստեղծումն առաջարկվել է[27] 2001 թվականին՝ Լուսակայի գագաթաժողովի ըընթացքում և հիմնվել երեք տարի անց՝ հիմնադիր փաստաթղթի հավելվածին կից արարողակարգով, որն ընդունվել էր 2002 թվականի հուլիսին կայացած համաժողովի ընթացքում։ Արարողակարգով այն բնութագրվում է որպես հավաքական անվտանգության և կանխման մարմին, որի նպատակն է հեշտացնել արդյունավետ որոշումների ընդունումը՝ ի պատասխան հակամարտությունների և հաջորդող վերակառուցման։ Վերջապես, այն նպատակ ունի պաշտպանության միացյալ քաղաքականության ստեղծումը։ Այս հաստատությունը բաղկացած է 15 անդամից, որոնք ընտրվում են Համաժողովի տարածաշրջանային հիմքի վրա,
  • Մշտական ներկայացուցիչների կոմիտեն կազմված է անդամ-երկրների կողմից նշանակված մշտական ներկայացուցիչներից։ Կոմիտեն նախապատրաստում է Գործադիր խորհրդի աշխատանքները։ Այն կարելի է նմանեցնել Եվրոպական միության Մշտական ներկայացուցիչների կոմիտեի գործունեությանը,
  • Տնտեսական, սոցիալական և մշակութային խորհուրդ. խորհրդատվական մարմին է, որի անդամներն ընտրվում են անդամ-պետությունների սոցիալ-մասնագիտական տարբեր շերտերից։ Այն համարվում է վերոնշյալ եվրոպական կառույցի համարժեք մարմինը՝ Տնտեսական և սոցիալական կոմիտեն։ 2008 թվականից ի վեր նախագահն է Կամերունի Փաստաբանների կոլեգիայի նախկին նախագահն՝ Ակերե Տ. Մունան, ով նաև Թրանսփարենսի ինթերնեյշընըլ միջազգային կազմակերպության և Համաաֆրիկյան միության փաստաբանների պալատի նախագահն է,
  • Մասնագիտացված տեխնիկական կոմիտեները ստեղծվել են Աբուջայի համաձայնագրով և հիմնադիր փաստաթղթով, որոնք հաստատվել են աֆրիկյան երկրների նախարարների կողմից՝ Աֆրիկյան պետությունների կամ կառավարությունների համաժողովին խորհրդատվություններ տալու նպատակով,
  • էներգետիկայի աֆրիկյան հանձնաժողով,
  • Մտավոր սեփականության աֆրիկյան կազմակերպություն (նստավայրը՝ Թունիս)[28],
  • Վիճակագրության աֆրիկյան ինստիտուտ (նստավայրը՝ Թունիս)։

Տարածաշրջանային տնտեսական համայնքների դեր խմբագրել

 
Աֆրիկյան վերազգային մարմիններ

Տարածաշրջանային տնտեսական համայնքների դերը բավաքականին քննարկված թեմա է մայրցամաքային լիարժեք ներգրավվման իրականացման նպատակով։ Այս քննարկման նպատակն է սահմանել, թե արդյոք մայրցամաքի ներգրավումը պետք է արվի մեկ միասնական բլոկի միջոցով, թե՞ այն նախնական փուլում բոլոր ենթատարածաշրջանները պետք է ներգրավվեն։ 1980 թվականի Լագոսի գործողությունների պլանով ու Աֆրիկյան տնտեսական համայնքի հիմնադիր համաձայնագրով (վերջինս նաև անվանում են Աբուջայի համաձայնագիր) առաջարկվեց ստեղծել Տարածաշրջանային տնտեսական համայնքներ՝ որպես աֆրիկյան ներգրավվման հիմք՝ սահմանելով հստակ ժամանակացույց ռեգիոնալից դեպի մայրցամաքային ներգրավվածության անցման համար[29]։ Այժմ գործում են ԱՄ-ի կողմից ճանաչված Տարածաշրջանային տնտեսական ութ համայնք, որոնցից յուրաքանչյուրը ստեղծվել է տարբեր ռեգիոնալ համաձայնագրերով։ Դրանք են.

  • Մաղրեբի միություն,
  • Արևելյան և Հարավային աֆրիկայի միասնական շուկա,
  • Սահելո-սահարյան պետությունների համայնք,
  • Արևելյան Աֆրիկայի համայնք,
  • Կենտրոաաֆրիկյան պետությունների տնտեսական համայնք,
  • Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնք,
  • Զարգացման միջկառավարական իշխանություն,
  • Հարավաֆրիկյան զարգացման համայնք։

Հաճախ այս համայնքները լրացնում են միմյանց. նրանց որոշ անդամներ միաժամանակ մի կամ մի քանի համայնքների անդամներ են։ Այս ամենի տրամաբանական հիմնավորման հարցը քննարկվել է բազմաթիվ տարիներ, այն նաև հանդիսացել է 2006 թվականի Բանջուլի գագաթաժողովի թեմա։ 2007 թվականի հուլիսին, Աքրայի գագաթաժողովի ընթացքում, Համաժողովը վերջնականապես որոշեց արարողակարգ ընդունել ԱՄ և Տարածաշրջանային տնտեսական համայնքների միջև հարաբերությունների վերաբերյալ[30]։ Այս արարողակարգի նպատակն է քաղաքականությունների ներդաշնակեցման դյուրացումն ու Աբուջայի համաձայնագրի, Լագոսի գործողությունների պլանի ժամանակացույցի հետ համապատասխանեցումը։

Նախագահների նշանակում խմբագրել

2006 թվականին ԱՄ-ն որոշեց ստեղծել կոմիտե նախագահության պաշտոնի համար տարածարջանների միջև ռոտացիոն համակարգի ներդրման նպատակով։ Խնդիրներ առաջացան 2006 թվականի գագաթաժողովի ընթացքում, երբ Սուդանը հայտարարեց իր թեկնածությունը Միության նախագահության պաշտոնում՝ որպես արևելաաֆրիկան տարածաշրջանի ներկայացուցիչ։ Բազմաթիվ անդամ-պետություններ մերժեցին աջակցել Սուդանին Դարֆուրի ճնշումների պատճառով։ Սուդանն անմիջապես հանեց իր թեկնածությունն ու Կոնգոյի հանրապետության նախագահ Դընի Սասու-Նգեսոն ընտրվեց նախագահի պաշտոնում՝ 1 տարի ժամկետով։ 2007 թվականի հունվարի գագաթաժողովի ընթացքում նրան փոխարինեց Ջոն Ագյեկումը՝ Գանայից՝ ի հակադրություն Սուդանի կողմից նախագահությունը ստանձնելու նպատակով կրկին գործադրված ջանքերի։ 2007 թվականին, Գանայի անկախության 50 ամյակի առթիվ, որը նախագահությունը ստանձնած երկրի համար խորհրդանշական պահ էր, կես-ժամկետ գագաթաժողով կազմակերպվեց ԱՄ-ի կառավարման հարցերի քննարկման նպատակով։ 2008 թվականի հունվարին, Տանզանիայի նախագահ Ջակայա Կիկվետեն ստանձնեց Միության նախագահությունը՝ ներկայացնելով արևելաաֆրիկյան տարածաշրջանը[31]։

Մեծ առանցքներ և վարվող քաղաքականություն խմբագրել

Մարդու իրավունքներ և քաղաքական ճգնաժամեր խմբագրել

ԱՄ-ին նախորդած Աֆրիկյան միության կազմակերպությունը կողմնակից էր ինքնավարության և չեզոքության։ Հակառակ դրան՝ ԱՄ-ն իրեն օժտում է որոշ իրադրություններում ներգործելու իրավունքով (ցեղասպանություն, պատերազմական հանցագործություններ)։ Այն իր ստեղծման պահից ի վեր այս բնագավառում իր դերն ունի։ ԱՄ-ի երկու դերակատարներն այս բնագավառում Պետությունների ղեկավարների համաժողովի նախագահն ու Խաղաղության և անվտանգության խորհուրդն են։ ԱՄ-ի նախկին նախագահ Ժան Պինգի համար ԱՄ-ի միջնորդության փորձերը ձախողված են արևմտյան որոշ երկրների համար։ Որպես օրինակ են նշվում Կոտ դ'Իվուարում ու Լիբիայում 2001 թվականին ծավալված իրադարձությունները[32]։

Տոգո խմբագրել

Տոգոյի նախագահ Գնասինգբե Էյադեմայի մահից հետո 2005 թվականի փետրվարի 5-ին ԱՄ-ի երկրների ղեկավարները նրան հաջորդած Ֆոր Գնասինգբեի նշանակումը համարեցին պետական զինվորական հեղաշրջում[33]։ Տոգոյի սահմանադրությամբ նախատեսված էր, որ խորհրդարանի նախագահը պետք է ժամանակավորապես ստանձներ երկրի նախագահի պաշտոնը՝ վերջինիս մահվան դեպքում։ Այդ ընթացքում նա պետք է նոր նախագահ ընտրելու համար նախագահական ընտրությունների օր նշանակի 60 օրվա ընթացքում։ ԱՄ-ի հակադրությունը ստիպեց Գնասինգբեին նոր ընտրություններ անցկացնել։ Վերջապես, նա պաշտոնապես նախագահ ընտրվեց 2005 թվականի մայիսի 4-ին՝ չնայած թույլ տրված էական խախտումների։

Մավրիտանիա խմբագրել

2005 թվականի օգոստոսի 3-ին Մավրիտանիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման հետևանքում երկրի անդամակցությունը միջազգային բոլոր գործունեություններում դադարեցվեց։ Երկրի ղեկը ստանձնած Ռազմական խորհուրդը խոստացավ ընտրություններ անցկացնել երկու տարվա ընթացքում, որոնք կայացան 2007 թվականի սկզբին։ Խոսքը Մավրիտանիայում կայացած առաջին ընտրությունների մասին է, որոնք ընդհանրապես դասվեցին ընդունելի ստանդարտներից վեր։ Ընտրություններից հետո Մավրիտանիան վերամիացավ Միությանը։ Մինչդեռ, 2008 թվականի օգոստոսի 6-ին տեղի ունեցած պետական հեղաշրջումը ցրեց 2007 թվականին ընտրված կառավարությունը։ ԱՄ-ն հայտարարեց Մավրիտանիայի անդամակցության դադարեցման մասին[34]։

Զիմբաբվե խմբագրել

Զիմբաբվեի քաղաքական ճգնաժամը հաղթահարվեց ԱՄ-ի և Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքի շնորհիվ։ ԱՄ-ի մակարդակով Զիմբաբվեի իրադրությունը Գործադիր խորհրդում հակադիր քննարկումների առարկա դարձավ Մարդու և ժողովուրդների իրավունքների աֆրիկյան հանձնաժողովի հաշվետվությունները ստանալուց հետո։ ԱՄ-ի 11-րդ գագաթաժողովի ընթացքում, որը տեղի ունեցավ 2008 թվականին՝ Շարմ Էլ Շեյխում (Եգիպտոս), Զիմբաբվեն մի քանի երկրների (Սենեգալ, Բենին, Բուրկինա Ֆասո, Զամբիա, Բոթսվանա, Նիգերիա, Քենիա և այլն) քննարկման հիմնական առարկան էր։ Վերջիններս Զիմբաբվեի դեմ կոշտ գործողության կողմնակից էին՝ ի պատասխան հունիսին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո առաջացած խնդիրների։ Քենիայի վարչապետ Ռիլա Օդինգան կոչ արեց դադարեցնել Ռոբերտ Մուգաբեի անդամակցությունը[35]։ Համենայն դեպս, վերջապես բանաձև ընդունվեց, որով Մուգաբեի կառավարության դեմ պատժամիջոցներ չէին կիրառվելու, սակայն Զիմբաբվեի հիմնական քաղաքական կուսակցություններին պարտադրում էին բանակցել իրենց խնդիրների լուծման համար[36]։

Հակամարտությունների կանխարգելում խմբագրել

 
Կիգալիի օդանավակայանը՝ Ռուանդայում. ուգանդացի ոստիկանները՝ Բոթսվանայի C-130 մակնիշի օդանավ նստելու պահին, երբ վերադառնում էին Աֆրիկյան միության առաքելությունից՝ Դարֆուրում տեղի ունեցած քաղպատերազմից հետո:

ԱՄ-ի նպատակներից մեկն էլ «մայրցամաքում խաղաղության, անվտանգության և կայունության խթանումն է»[37]։ Այս սկզբունքների թվում է Միության անդամ-երկրների միջև հակամարտությունների խաղաղ կարգավորումը Հանձնաժողովի կողմից որոշված և համապատասխանեցված միջոցներով[38]։ Այս նպատակների և սկզբունքների կիրառման համար պատասխանատու առաջին մարմինը Խաղաղության և անվտանգության խորհուրդն է։ Այն, ի թիվս այլոց, իրավունք ունի խաղաղության պահպանման նպատակով առաքելություններ ուղարկել, կառավարության կողմից հակասահմանադրական փոփոխությունների դեպքում պատիժներ կիրառել, ինչպես նաև համատասխան նախաձեռնություններ և գործողություններ ձեռնարկել` ընթացիկ և հավանական հակամարտություններին ի պատասխան։ Սա լիիրիավ որոշում կայացնող մարմին է, իսկ որոշումները պարտադիր են անդամ-պետությունների համար։
Հիմնադիր փաստաթղթի 4(8) հոդվածով, որը նաև Խաղաղության և անվտանգության խորհրդի հիմնադիր փաստաթղթի արարողակարգի 4-րդ հոդվածն է, ընդունում է ԱՄ-ի իրավունքը միջամտել անդամ-երկրներում ռազմական հանցագործությունների, ցեղասպանության և մարդկության դեմ գործած հանցագործությունների դեպքում։ Միջամտության ցանկացած որոշում պետք է ընդունվի Համաժողովով՝ Խաղաղության և անվտանգության խորհրդի հանձնարարականի հիման վրա։
2004 թվականին կայացած իր առաջին նիստից հետո Խաղաղության և անվտանգության խորհուրդն ակտիվ է եղել Դարֆուրում, Կոմորում, Սոմալիում, Կոնգոյի ժողովրդական հանրապետությունում, Բուրունդիում, Կոտ դ՛Իվուարում և այլ երկրներում տեղի ունեցած ճգնաժամերում։ Այն բանաձևեր է ընդունել ԱՄ-ի խաղաղության պահպանման համար Սոմալիում և Դարֆուրում գործողությունների իրականացման համար, ինչպես նաև պատիժներ սահմանել այն անձանց հանդեպ, ովքեր խաթարում են խաղաղությունն ու անվտանգությունը (օրինակ՝ ճամփորդելու արգելք, ունեցվածքի բռնագրավում և այլն)։ Խորհուրդը վերահսկում է «պահուստային ուժի» կիրառումն՝ աֆրիկյան մշտական խաղաղության պահպանման նպատակով օգնական ուժ լինելու նպատակով[39]։

Սոմալի խմբագրել

1990-ական թվականների սկզբից ի վեր Սոմալին չուներ կենտրոնական գործող կառավարություն։ Խաղաղության համաձայնագիրը, որի նպատակն էր Սիադ Բարեի վարչակարգի տապալումից հետո սկսված քաղաքացիական պատերազմն ավարտելը, ստորագրվեց 2006 թվականին՝ մի քանի տարի տևած բանակցություններից հետո։ Մինչդեռ, նոր կառավարությանը վտանգեցին բռնությունները։ Կառավարության ռազմաբազայի ժամանակավոր պաշտպանության նպատակով ԱՄ-ի զինվորները՝ մոտ 8000 տղամարդ, ուղարկվեցին Մոգադիշու՝ սկսած 2007 թվականի մարտից՝ խաղաղության պահպանման նպատակով[40]։ Էրիթրեան ԱՄ-ում իր դեսպաններին ետ կանչեց 2009 թվականի նոյեմբերի 20-ին[41] այն բանից հետո, երբ վերջինս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին խնդրեց պատժամիջոցներ կիրառել՝ սոմալցի իսլամիստներին ենթադրյալ օժանդակության պատճառով, ովքեր փորձում էին տապալել Սոմալիի անցումային դաշնային կառավարությունը, որը միջազգայնորեն ճանաչված էր և ԱՄ-ում ձայնի իրավունք ուներ[42]։ 2009 թվականի դեկտեմբերի 22-ին Անվտանգության խորհուրդն ընդունեց թիվ 1907 բանաձևը, որով էմբարգո սահմանվեց Էրիթրեայի հանդեպ, ինչպես նաև էրիթրեացի ղեկավարներին արգելվեց ճամփորդել, իսկ պաշտոնատար անձանց ունեցվածքն առգրավվեց։ Էրիթրեան խստորեն դատապարտեց այդ բանաձևը։ 2011 թվականի հունվարին վերականգնեց իր առաքելության գործունեությունն ԱՄ-ում (Ադիս Աբեբա)[43]։

Դարֆուր (Սուդան) խմբագրել

Ի պատասխան Սուդանում տեղի ունեցած Դարֆուրի հակամարտության՝ ԱՄ-ն խաղաղության պահպանման նպատակով 7000 զինվոր ուղարկեց, որոնց մեծամասնությունը ծագումով Ռուանդայից և Նիգերիայից էին։ Չնայած այն փաստին, որ օժանդակողների համաժողովը, որը կայացավ 2005 թվականին՝ Ադիս-Աբեբայում, թույլ տվեց ֆինանսական միջոցներ հավաքել և այդ զինվորներին ընթացիկ և գալիք տարվա համար ֆինանսավորել։ ԱՄ-ն 2006 թվականի ընթացքում հայտարարեց, որ զինվորները ետ կվերադառնան նույն տարվա սեպտեմբերի վերջին՝ մանդատի ավարտից հետո[44]։ Դոկտոր Էրիկ Րիվսը քննադատեց խաղաղության պահպանման ուժերին՝ հայտարարելով, որ վերջիններս հաճախ անարդյունավետ էին ֆինանսների, անձնակազմի և փորձաքննությունների բացակայության պատճառով։ Վերահսկելիք տարածքի մեծությունը, որը մոտավորապես համընկնում էր Ֆրանսիայի տարածքի հետ, էլ ավելի բարդացրեց արդյունավետ առաքելության իրագործումը։ 2006 թվականի հունիսին ԱՄՆ-ի Կոնգրեսը համաձայնեց տրամադրել 173 ԱՄՆ դոլար ԱՄ-ի ուժերին աջակցելու համար։ Ցեղասպանության միջամտության ցանցը (Genocide Intervention group) ՄԱԿ-ին կամ ՆԱՏՕ-յին կոչ արեց միջամտել ԱՄ-ի խաղաղության պահպանման ուժերի որակական բարձրացման կամ փոխարինման համար։ ՄԱԿ-ը նախատեսեց խաղաղության պահպանման ուժերի պահպանումը նույնիսկ այն բանից հետո, որ այն լիարժեքորեն սկսելու էր գործել 2007 թվականի հոկտեմբերից[45]։ ԱՄ-ի թերֆինանսավորված և սպառազինված առաքելության ժամկետը, որն ավարտվում էր 2006 թվականի դեկտեմբերի 31-ին, երկարացվեց կես տարով ևս և միաձուլվեց ՄԱԿ-ի և Դարֆուրում ԱՄ-ի համատեղ առաքելություններին՝ 2007 թվականի հոկտեմբերին։ 2009 թվականի հուլիսին ԱՄ-ն դադարեցրեց համագործակցությունը Միջազգային քրեական դատարանի հետ՝ մերժելով ճանաչել վերջինիս ընդունած կալանավորման միջազգային որոշումը սուդանցի ղեկավար Օմար էլ-Բեշիրի համար, ով կասկածվում էր ռազմական և մարդկության դեմ գործած հանցագործություններ կատարելու մեջ[46]։ ԱՄ-ն նրան չկալանավորեց Հռոմի ստատուտի անդամ-երկրներ այցելությունների ընթացքում[47]։ Սա ԱՄ-ի և Միջազգային քրեական դատարանի միջև լարված հարաբերություններով էր պայմանավորված։ Փաստացի, վերջինս կասկածի տակ էր առնում վերջինիս իրավազորությունն այն պատճառով, որ գաղութայնացման մեջ մեղադրանքներում հետաքննում էր միայն աֆրիկացիների[48]։

Լիբիա խմբագրել

ԱՄ-ն մտադիր էր հանդես գալ միջնորդի դերում 2011 թվականին Լիբիայում սկսված քաղաքացիական պատերազմի սկզբում՝ այդ նպատակով 5 նախագահից բաղկացած կոմիտև ձևավորելով (Կոնգոլայի նախագահ Դընի Սասու Նգեսո, Մալիի նախագահ Ամադու Թումանի Տուրե, Մավրիտանիայի նախագահ Մոհամեդ Ուլդ Աբդլ Ազիզ, Հարավաֆրիկյան հանրապետության նախագահ Ջակոբ Զումա և Ուգանդայի նախագահ Յովերի Մուսեվենի)՝ զինադադարի հաստատման նպատակով[49]։ Մինչդեռ ՆԱՏՕ-յի կողմից մեկնարկած ռազմական միջամտությունը 2011 թվականի մարտին խոչընդոտեց Կոմիտեին մեկնել Լիբիա և հանդիպել վերջինիս և ԱՄ-ի նախկին նախագահ (2010 թ.) Մուամար Քադաֆիին[50]։ Որպես Միություն՝ ԱՄ-ն առանձնացավ հստակորեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումից Լիբիայի օդային տարածքը ոչ թռիչքային գոտի սահմանելուց[51], չնայած որ մի քանի անդամ-երկրներ, ինչպիսիք էին Բոթսվանան[52], Գաբոնը[53], Զամբիան[54] և այլ երկրներ իրենց աջակցությունն արտահայտեցին այդ բանաձևին։ Տրիպոլիում Քադաֆիի կրած երկրորդ պարտությունից հետո պատերազմի վճռական ճակատամարտը տեղի ունեցավ 2011 թվականի օգոստոսին. Արաբական լիգան քվեարկեց Ազգային խորհուրդը որպես երկրի օրինական անցումային կառավարություն ճանաչելու օգտին՝ մինչև կայանալիք ընտրությունները[54]։ Չնայած այն հանգամանքին, որ Խորհուրդն ԱՄ-ի բազմաթիվ անդամ-պետությունների կողմից ճանաչվեց օրինական, որոնցից երկուսը նաև Արաբական լիգայի անդամ են[55][56], ԱՄ-ի խաղաղության ու անվտանգության խորհուրդը վետո կիրառեց 2011 թվականի օգոստոսի 26-ի ճանաչմանը՝ պնդելով այն փաստը, որ զինադադար պետք է կնքվեր և որ ազգային միության կառավարություն պետք է ձևավորվեր հակամարտող երկու կողմերից քաղաքացիական պատերազմի ընթացքում[57]։ ԱՄ-ի մի քանի անդամ-երկրներ, որոնցից էին Եթովպիան, Նիգերիան և Ռուանդան, խնդրեցին, որպեսզի ԱՄ-ը ճանաչի Ազգային ժամանակավոր խորհուրդը որպես ժամանակավոր իշխանություն[58][59], իսկ բազմաթիվ անդամ-երկրներ այն ընդունեցին որպես օրինական՝ առանց հաշվի առնելու Խաղաղության ու անվտանգության խորհրդի որոշումը[58][60]։ Սակայն Ալժիրն[61] ու Զիմբաբվեն[62] հայտարարեցին, որ իրենք օրինական չեն ճանաչի Ազգային ժամանակավոր խորհուրդը։ Ինչ վերաբերում է Հարավային Աֆրիկային, ապա այն վերապահումներ արեց[63][64]։ 2011 թվականի սեպտեմբերի 20-ին ԱՄ-ն Ժամանակավոր ազգային խորհուրդը ճանաչեց որպես Լիբիայի իշխանությունների օրինական ներկայացուցիչ[65]։

Առողջապահություն. պայքար ՄԻԱՎ-ի դեմ խմբագրել

ՁԻԱՎ-ի և ՄԻԱՎ-ի համաճարակները Աֆրիկային հանդիպող հիմնական խնդիրներն են՝ զինված հակամարտություններից հետո։ Ենթասահարյան Աֆրիկան, հատկապես Աֆրիկայի հարավը, աշխարհում այս խնդիրներին ամենաառնչվող տարածաշրջանն է։ Չնայած որ ՁԻԱՎ-ի տիրապետող մակարդակը մեթոդոլոգիական մարտահրավեր համարվեց, այնուամենայնիվ Հարավային Աֆրիկայի սեքսուալ առումով ակտիվ բնակչության 20%-ը կարող է վարակված լինել։ Հարավային Աֆրիկայում, Բոթսվանայում, Քենյայում, Նամիբիայում և Զիմբաբվեում կյանքի միջին տևողությունն իջել է 6,5 տարով:Այս հատվածի համար սա նշանակալի ցուցանիշ է ՀՆԱ-ի աճի համար և հետևապես մայրցամաքի արտահանումների և ներկրումների վրա ևս ազդեցություն ունի։

Արտաքին հարաբերություններ խմբագրել

ԱՄ-ի անդամ-երկրները համակարգում են իրենց արտաքին քաղաքականությունն ԱՄ-ի հետ։ Վերջինս ընդհանուր առմամբ ներկայացնում է աֆրիկացի ժողովուրդների շահերը միջազգային կազմակերպությունների մոտ, օրինակ՝ դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ ԱՄ-ն և ՄԱԿ-ը գործում են միմյանց փոխարինելով տարբեր բնագավառներում համընդհանուր խնդիրների լուծման նպատակով։ ԱՄ-ն դիվանագիտական հատուկ ներկայացուցչություններ ունի ԱՄՆ-ում եվ ԵՄ-ում։

Աշխարհագրություն խմբագրել

ԱՄ-ն տարածվում է Աֆրիկյան ողջ մայրցամաքի վրա և գրավյալ համարվող ու ավելի հեռու գտնվող բազմաթիվ տարածքների ու կղզիների վրա։ Աշխարհագրությունը շատ բազմազան է, որը ներառում է աշխարհում ամենամեծ անապատը (Սահարա), մեծ ջունգլիներ և սավաննաներ և աշխարհում ամենաերկար գետը՝ Նեղոսը։
ԱՄ-ի տարածքը կազմում է 29 922 0592 կմ.: Տարածքի մեծամասնությունը գտնվում է մայրցամաքային հատվածի վրա՝ բացառությամբ Մադագասկար կղզու, որը ներկայացնում է ամբողջ մակերեսի 2%-ը միայն։

Տնտեսություն խմբագրել

ԱՄ-ի անդամ-երկրների անվանական ՀՆԱ-ն կազմում էր 1,627 մլրդ. ԱՄՆ դոլար։ ԱՄ-ի գնողունակությամբ պայմանավորված ՀՆԱ-ն կազմում էր 2,849 մլրդ. ԱՄՆ դոլար՝ այսպիսով զբաղվեցնելով 6-րդ տեղը համաշխարհային մակարդակով՝ Գերմանիայից հետո[66][67][68]։
ԱՄ-ի ապագա նպատակներից են հատկապես ազատ փոխանակման տարածքի, մաքսային միության, միասնական շուկայի, կենտրոնական բանկի և միասնական արժույթի (աֆրիկյան արժութային միություն) ստեղծումն՝ այսպիսով հիմնելով տնտեսական և արժութային միություն։
Այժմյան նախագծերը վերաբերում են մինչև 2023 թվականը միասնական արժույթով աֆրիկյան տնտեսական համայնք ստեղծելուն[69]։
«Բաց երկինք» (Open sky) Նախագծի նպատակն է Աֆրիկային օժտել օդային միասնական տրանսպորտի շուկայով։ Այն մեկնարկել է 23 երկրի հետ համատեղ՝ սկսած 2018 թվականի հունվարի 28-ից[70]։

Բնակչություն և հասարակություն խմբագրել

Ժողովրդագրություն խմբագրել

2011 թվականի մարդահամարի տվյալներով ԱՄ-ի բնակչությունը կազմում էր 967 810 000 մարդ։

Ծնելիություն և կյանքի տևողություն խմբագրել

Խոսքը մի մայրցամաքի մասին է, որտեղ ծնելիությունն ամենաբարձրն է. այսպես՝ Նիգերը ծնելիության համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 7,1 երեխա՝ 1 կնոջ գլխաքանակով[71]։
ԱՄ-ի բնակչությունը շատ երիտասարդ է. 41%-ը մինչև 15 տարեկան են։ Ուգանդան ու Նիգերն աշխարհում ամենաերիտասարդ երկրներն են. բնակչության 49%-ը մինչև 15 տարեկան են[71]։
Կյանքի տևողությունն աշխարհում ամենացածրն է՝ Ենթասահարյան Աֆրիկայում այն մինչև 59 տարեկանն է[71]։

Սփյուռք խմբագրել

ԱՄ հիմնադիր փաստաթղթով նախատեսված է, որ նա կարող է «հրավիրել և խրախուսել աֆրիկյան սփյուռքի լիակատար մասնակցությունն ԱՄ-ի կառուցման մեջ՝ որպես մայրցամաքի կարևոր տարր»։ ԱՄ-ի կառավարությունն աֆրիկյան սփյուռքը սահմանել է որպես «աֆրիկյան ծագմամբ անձանց ամբողջություն, ովքեր բնակվում են մայրցամաքից դուրս՝ առանց հաշվի առնելու նրանց քաղաքացիությունը կամ ազգությունը և ովքեր ցանկանում են խթանել մայրցամաքի զարգացմանն ու կառուցել Աֆրիկյան միություն»[72]։

Լեզուներ խմբագրել

Ըստ ԱՄ հիմնադիր փաստաթղթի՝ աշխատանքային լեզուներն են անգլերենը, արաբերենը, ֆրանսերենը, պորտուգալերենը և հնարավորության դեպքում՝ աֆրիկյան լեզուները[73]։ 2003 թվականին ընդունված և Հիմնադիր փաստաթուղթը փոփոխող արարողակարգն այս լեզուների ցանկին ավելացրեց իսպաներենն ու սվահիլին, ինչպես նաև «աֆրիկյան ցանկացած այլ լեզու»։ Վեց լեզուներն այսպիսով դարձան ԱՄ-ի պաշտոնական լեզուները և այլևս որոշակի ժամանակամիջոցի համար չեն սահմանվում որպես «աշխատանքային լեզուներ»[74]։ Պրակտիկայում Միության փաստաթղթերի թարգմանությունն աշխատանքային հիմնական չորս լեզուներով ժամանակային առումով խնդիրներ էր առաջացնում որոշակի նախագծեր իրագործելու նպատակով, սակայն այդ խնդիրները լուծվել են թարգմանչական նոր գործիքների և աշխատանքային նոր մեթոդների կիրառմամբ։
Հիմնված 2001 թվականին՝ ԱՄ-ի հովանու ներքո, Աֆրիկյան լեզուների ակադեմիան խթանում է աֆրիկյան լեզուների օգտագործումն ու մշտնջենացումն աֆրիկացիների մոտ։ ԱՄ-ն 2006 թվականը հռչակեց «Աֆրիկյան լեզուների տարի»[75][76]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://esadir.cat/Nomspropis/Entitats/Internacional/Unio_Africana
  2. 20th Century Press Archives — 1908.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://web.archive.org/web/20170211155219/https://www.au.int/web/en/constitutive-act
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.au.int/en/treaties/protocol-amendments-constitutive-act-african-union
  5. (PDF) https://web.archive.org/web/20101219150557/http://www.africa-union.org/Official_documents/Treaties_Conventions_fr/CHARTE%20de%20l%20OUA%20fr.pdf. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ դեկտեմբերի 19-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  6. http://blogs.lesechos.fr/echos-d-hier/25-mai-1963-creation-de-l-a10706.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  7. https://fr.wikipedia.org/wiki/Union_africaine#cite_ref-4. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  8. http://news.bbc.co.uk/2/hi/africa/1428796.stm. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  10. http://lcweb2.loc.gov/cgi-bin/query/r?frd/cstdy:@field(DOCID+zr0178). {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  11. https://web.archive.org/web/20080222015326/http://www.map.ma/eng/sections/politics/togo_confirms_to_au/view. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 22-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  12. http://www.jeuneafrique.com/342371/politique/maroc-annonce-intention-de-reintegrer-lunion-africaine-appelle-a-neutralite-sahara-occidental/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  13. http://www.worldcat.org/title/monde/oclc/833270334?lang=fr. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  14. http://french.peopledaily.com.cn/96852/8524242.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  15. https://web.archive.org/web/20200829184756/https://www.liberation.fr/depeches/2012/04/17/guinee-bissau-la-cedeao-accentue-sa-pression-des-opposants-condamnent-le-putsch_812229. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 29-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  16. http://www.rfi.fr/afrique/20130705-union-africaine-suspend-egypte-apres-chute-president-morsi. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  17. http://www.liberation.fr/planete/2014/06/18/l-egypte-reintegre-l-union-africaine_1044252. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  18. http://www.rfi.fr/afrique/20150930-union-africaine-ua-reintegre-burkina-faso-putsch-echec-retour-transition-kafando. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  19. (PDF) https://web.archive.org/web/20120222043118/http://www.africa-union.org/AU%20summit%202004/Volume%203%20final%20-%20French%20-%204%20June%202004%20fr.pdf. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 22-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  20. Decision on the Report of the 9th Extraordinary session of the executive council on the proposals for the Union Government, DOC.Assembly/AU/10 (VIII), Assembly/AU/Dec.156 (VIII).
  21. Study on an African Union Government: Towards a United States of Africa, 2006. Voir aussi, Decision on the Union Government, Doc. Assembly/AU/2(VII).
  22. 22,0 22,1 «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  23. https://fr.wikipedia.org/wiki/Union_africaine#Conf%C3%A9rence_de_l'UAfev09
  24. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  25. L'Acte constitutif de l'Union africaine a été signé en juillet 2000, v. article 5, § 2.
  26. Article 8, Révision des traités : « La CUADI peut proposer (...) la révision de tout traité de l'OUA/UA ».
  27. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  28. https://www.tustex.com/tags/l-institut-africain-des-statistiques
  29. http://www.dfa.gov.za/docs/2003/au0815.htmhttp://www.dfa.gov.za/docs/2003/au0815.htm
  30. Decision on the Protocol on Relations between the African Union and the Regional Economic Communities (RECs), Assembly/AU/Dec.166 (IX).
  31. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  32. Jean Ping, « Fallait-il tuer Kadhafi ? », Le Monde diplomatique,‎ 1er août 2014 (lire en ligne [archive])
  33. http://news.bbc.co.uk/2/hi/africa/4240485.stm
  34. http://www.economist.com/node/14105592
  35. http://news.bbc.co.uk/2/hi/africa/7481857.stm
  36. http://allafrica.com/stories/200807020018.html
  37. Article 3(f) de l'Acte constitutif.
  38. Article 4(e) de l'Acte constitutif.
  39. https://issafrica.org/dynamic/administration/file_manager/file_links/PAPER160.PDF?link_id=3&slink_id=5753&link_type=12&slink_type=13&tmpl_id=3(չաշխատող հղում)
  40. http://news.bbc.co.uk/2/hi/africa/2115736.stm
  41. http://www.afrol.com/articles/10577
  42. http://news.bbc.co.uk/2/hi/africa/8064939.stm
  43. https://allafrica.com/stories/201101210166.html
  44. http://news.bbc.co.uk/2/hi/africa/5124608.stm
  45. https://www.un.org/press/en//2007/sc9089.doc.htm
  46. http://news.bbc.co.uk/2/hi/africa/8134718.stm
  47. https://www.lemonde.fr/afrique/article/2013/07/16/le-president-soudanais-el-bechir-echappe-a-nouveau-a-la-cpi_3448454_3212.html
  48. http://www.rfi.fr/hebdo/20150306-union-africaine-ua-mugabe-zimbabwe-kenya-soudan-cpi-justice-internationale-cour-africaine/
  49. https://www.thestar.com.my/news/story.asp?sec=nation&file=/2011/3/21/nation/8313696?sec=nation&file=/2011/3/21/nation/8313696(չաշխատող հղում)
  50. http://www.monitor.co.ug/News/National/-/688334/1129850/-/c3uoa3z/-/
  51. https://www.courrierinternational.com/article/2012/02/20/bienvenue-dans-l-union-africaine
  52. http://english.aljazeera.net/news/africa/2011/03/201131720311168561.html
  53. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  54. 54,0 54,1 http://www.rttnews.com/list/general-news.aspx?Id=1700187&SM=1
  55. https://www.seattlepi.com/news/article/Tunis-recognizes-Libyan-rebels-as-country-s-rep-2134144.php(չաշխատող հղում)
  56. http://www.thenewage.co.za/26532-1019-53-Egypt_recognises_Libya_rebel_government
  57. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  58. 58,0 58,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  59. https://www.afriquejet.com/libya-ntc-national-transitional-council-in-libya-2011082721212.html
  60. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  61. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  62. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  63. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  64. http://mg.co.za/article/2011-08-26-libya-how-sa-stood-firm-on-money-for-rebels/
  65. http://archive.wikiwix.com/cache/?url=http%3A%2F%2Fwww.google.com%2Fhostednews%2Fafp%2Farticle%2FALeqM5h2NflCTWlrw96Cs-Ts7A7Xcem2dA%3FdocId%3DCNG.a8a1185f4a08d2928999ea8643dc5bd9.501
  66. http://www.imf.org/external/pubs/ft/weo/2011/01/weodata/weorept.aspx?pr.x=51&pr.y=10&sy=2010&ey=2010&scsm=1&ssd=1&sort=country&ds=.&br=1&c=612%2C682%2C686%2C611%2C469%2C732%2C744%2C672&s=PPPGDP&grp=0&a=
  67. http://www.imf.org/external/pubs/ft/weo/2011/01/weodata/weorept.aspx?pr.x=46&pr.y=4&sy=2010&ey=2010&scsm=1&ssd=1&sort=country&ds=.&br=1&c=603&s=PPPGDP&grp=1&a=1
  68. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  69. http://news.bbc.co.uk/2/hi/africa/country_profiles/3870303.stm
  70. https://afrique.latribune.fr/politique/integration-regionale/2018-01-24/aerien-l-ua-lance-l-open-sky-africain-avec-23-pays-du-continent-765875.html
  71. 71,0 71,1 71,2 https://fr.wikipedia.org/wiki/Jeune_Afrique
  72. http://www.siue.edu/~mafolay/JournalInfo/Vol-2/Issue%201%20revised.pdf
  73. Article 25, Acte constitutif.
  74. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  75. https://allafrica.com/stories/200606210733.html
  76. http://web.archive.org/web/*/http://web.uct.ac.za/depts/praesa/YoAL.htm