Աֆիֆ Աբադի այգի (պարս.՝ باغ عفیف آباد ), թանգարանային համալիր Իրանի Շիրազ քաղաքում։

Աֆիֆ Աբադի այգի
ՏեսակՊարսկական այգիներ և մշակութային արժեք
Երկիր Իրան[1][2][3]
ՏեղագրությունՇիրազ[1][2]
ՎայրՇիրազ[1][2][3]
Կազմված էԱֆիֆաբադ արանձնատուն
Մակերես127 000 քառակուսի մետր
Քարտեզ
Քարտեզ

Համալիրը կառուցվել է 1863 թվականին Շիրազի հարուստ Աֆիֆ Աբադ թաղամասում։ Այն գտնվում է նախկին թագավորական կալվածքում։ Հիմա այնտեղ գործում է զենքի թանգարան և պարսկական այգի։ Դրանք բոլորն էլ բաց են հանրության առաջ և 913 համարի տակ ներգրավված է Իրանի ազգային ժառանգության ցուցակում։

Պատմությունը խմբագրել

Աֆիֆ Աբադի այգին ունի 127000 մ² մակերես և հանդիսանում է Շիրազի ամենահին և ամենագեղեցիկ այգիներից մեկը

Դեռևս Սեֆյանների ժամանակաշրջանից եղել է թագավորական պալատ։

Ներկայիս գլխավոր շենքը կառուցել է Միրզա Ալի Մահոմետ Խան Կավամ II-ը 1863 թվականին[4]։ Նա այգու համար գնել է ստորգետնյա ջրատար՝ ոռոգումն ապահովելու համար։ Իր մահից հետո այգին ժառանգել են Աֆիֆները։ Այսպիսով այգին հենց այստեղից էլ ստացել է Աֆիֆ Աբադ անվանումը։

1962 թվականին շենքը վերանորոգվել է զինվորականների կողմից։ Այժմ այնտեղ զենքի թանգարան կա[5]։ р

Ճարտարապետությունը խմբագրել

Համալիրի ճակատային հատվածում կան չորս սյուներ, որոնք պատրաստված են Պերսեպոլիսի սյուների օրինակով։

Զենքի թանգարանը խմբագրել

Թանգարանում կան մեծ զենքերի հավաքածուներ. հրազեններ, ինքնաձիգներ, ավտոմատներ, վահաններ, սաղավարտներ, որսորդական հրացաններ։ հատուկ արժեքավոր ցուցանմուշների շարքում կարելի է նշել Ֆաթհ Ալի շահի, Նասեր էդ-Դին շահի, Մոզաֆեր էդ-Դին շահի, Ռեզա շահի, Փախլավի, Մոհամմեդ Ռեզա Փախլավի և այլ արքաների զենքերը[6]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 2,2 https://iranarchpedia.ir/entry/16162
  3. 3,0 3,1 https://whc.unesco.org/uploads/nominations/1372.pdf
  4. «The Afifabad Garden». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.
  5. پک|محمد کریم خرمایی|۱۳۸۶|ک=شیراز یادگار گذشتگان|ص=۹۱
  6. پک|محمد کریم خرمایی|۱۳۸۶|ک=شیراز یادگار گذشتگان|ص=۹۵