Արևմտյան Կարպատներ
Արևմտյան Կարպատներ, լեռնաշղթա, որը ձգվում է արևելաեվրոպական չորս երկրների՝ Չեխիայի, Սլովակիայի, Լեհաստանի և Հունգարիայի տարածքում։ Լեռնաշղթայի երկարությունը ձգվում է մոտ 400 կմ, իսկ լայնությունն ավելի քան 200 կմ։ Ամենաբարձր կետը Հերլոխովյան լեռնագագաթն է Սլովակիայում (2655 մետր)։ Լեռնաշխարհի արևմտյան մասը, բաղկացած է բարձր և միջին բարձրության լեռներից (Բարևր Տատրասյան, ցածր Տատրասյան, Մեծ Ֆատրետյան)։ Ընդերքը հարուստ է գրանիտով, գղձաքարով և կրաքարով։ Հյուսիսային մասը հարուստ է սառցադաշտային ծագման լճերով։ Սլովակիայի հանքաքարյան լեռներում շատ են հրաբուխները (որոնց մեծ մասը հանգած են)։ Ստորին լանջերին սաղարթախիտ անտառներն են (հիմնականում կաղնիներ և հաճարենիներ), հյուսիսային և միջին գոտում գտնվում են խառը և փշատերև անտառները։ Կենդանիներից տարածված են արջերը, եղնիկները, այծյամները, վարազները, գայլերը և լուսանները։
Արևմտյան Կարպատներ | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա և physiographic province? |
Երկիր | Սլովակիա, Լեհաստան, Չեխիա, Հունգարիա և Ավստրիա |
Նյութ | գրանիտ |
Լեռնաշղթա | Կարպատյան լեռներ |
Կազմված է | Inner Western Carpathians?, Q1997432? և Subcarpathia? |
Բարձրություն (ԲԾՄ) | 2655 մետր |
Մեծագույն գագաթ | Գեռլախովսկի Շտիտ |
Գրականություն խմբագրել
- Географический энциклопедический словарь. Москва. «Советская энциклопедия». 1989. стр. 175
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևմտյան Կարպատներ» հոդվածին։ |