«Արևի պես պայծառ մոմը» (լատիշ․՝ Saulessvece), 1986 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Լուցիա Լոչմելեն[1] Վիա Ուպմալեի մանկական պատմվածքների մոտիվներով։

Արևի պես պայծառ մոմը
Երկիր ԽՍՀՄ
Թվական1986
Լեզուռուսերեն
ՌեժիսորԼուցիա Լոչմելե
ԵրաժշտությունԻմանց Կալնինշ
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գլխավոր հերոսը Յուրիսն է, որը շատ ուշադիր և զգայուն տղա է։ Նա ապրում է Լատվիայի գյուղերից մեկում։ Տեղի բնակիչները երեխային համարում են անուղղելի չարաճճի։ Իր ընկերոջ՝ Մորիսի հետ նա մշտապես նորանոր չարաճճիություններ է հորինում։ Նրա մոր հետ պատրաստվում է ամուսնանալ հորեղբայր Յանիսը։ Հարևանի աղջիկը՝ Ագիան, վախենում է, որ հարսանիքից հետո նրանք կմեկնեն քաղաք և իրենց հետ կտանեն նաև Յուրիսին։

Տղան անտառում շատ գեղեցիկ ծաղիկ է գտել և երազում է այն նվիրել նորապսակներին։ Նա խնամում է ծաղիկը և իր ընկերոջ հետ պահպանում է այն վայրի գազաններից։ Բայց ամենադժվարն այն է, որ գաղտնի պահի նվիրական տեղը, որպեսզի հարսանիքից առաջ «Արեգակնային մոմի» մասին ոչ մեկը չիմանա։

Դերերում խմբագրել

  • Գատիս Ռեպելիս – Յուրիս
  • Մարիս Ստրելիս – Մարիս
  • Էլլա Օշա – Ագիա
  • Բայբա Բումբիերե – Աննա
  • Գ. Գրիվա – Յուրիսի մայրը
  • Յուրի Բարտկևիչ – հորեղբայր Յանիս
  • Ի. Թոմփսոնե – Մարիսի տատը
  • Էդգար Սուկուրս – տրակտորիստ
  • Յանիս Յարանս – Սկրաստինշ
  • Բոլեսլավ Ռուժս – էպիզոդ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Ալվիս Լապինշ
  • Ռեժիսոր՝ Լուցիա Լոչմելե
  • Օպերատոր՝ Ռայմոնդս Ռիտումս
  • Նկարիչ՝ Իևա Ռոմանովա
  • Կոմպոզիտորներ՝ Իմանտս Կալնինշ, Մարտինշ Բրաունս[2]

Մրցանակներ խմբագրել

  • 1986 – ուսանողական ֆիլմերի միջազգային մրցույթի մրցանակ
  • 1986 – «Մեծ Կրիստապ» ազգային մրցանակ, տարվա լավագույն ֆիլմի և լավագույն ռեժիսորի համար

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել