Արևելյան քամի 2
Արևելյան քամի 2 (գերմ.՝ Ostwind 2 - Rückkehr nach Kaltenbach), ռեժիսոր Կատյա ֆոն Գարնյեի 2015 թվականի գերմանական գեղարվեստական ֆիլմը՝ Հանա Բինկեի գլխավոր դերակատարմամբ, «Արևելյան քամի» (գերմ.՝ Ostwind), 2013 թվական) ֆիլմի շարունակությունը։ Գերմանիայում ֆիլմը դուրս է եկել 2015 թվականի մայիսի 14-ին[5]։
Արևելյան քամի 2 գերմ.՝ Ostwind 2 | |
---|---|
Երկիր | Գերմանիա |
Ժանր | արկածային ֆիլմ և կինոկատակերգություն |
Թվական | 2015 և մայիսի 14, 2015[1][2][3] |
Լեզու | գերմաներեն |
Ռեժիսոր | Կատյա ֆոն Գառնիե[1][3] |
Պրոդյուսեր | Էվա Կարլստրոմ և Անդրեաս Ուլմկե-Սմիտոն |
Սցենարի հեղինակ | Լեա Շմիդբաուեր |
Դերակատարներ | Հաննա Բինկե[4], Ամբեր Բոնգարդ[4], Յանիս Նիվյոներ[4], Մարվին Լինկե[4], Կոռնելիա Ֆրոբյոս[4], Թիլո Պրյուկներ[4], Նինա Կրոնջագեր[4], Յուրգեն Ֆոգել[4], Մաքս Տիդոֆ[4], Kenzie Dysli?[4], Gerhard Georg Jilka?[4], Շտեֆան Շվարց[4], Peter Sikorski?[4], Walter Sittler?[4] և Aljoscha Stadelmann?[4] |
Օպերատոր | Տորստեն Բրոյեր |
Երաժշտություն | Անետ Ֆոքս |
Մոնտաժ | Tobias Haas? |
Տևողություն | 108 րոպե |
Նախորդ | Արևելյան քամի |
Հաջորդ | Whisper 3? |
Սյուժե խմբագրել
Մեծացած Միկան վերադառնում է տատիկի կալվածք և միանգամից նկատում է փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել իր բացակայության ընթացքում։ Կալտենբախի կալվածքն անկում էր ապրում, համարյա կործանման եզրին էր։ Որպեսզի բարձրացներ ձիերի ակումբի վարկանիշը և գրավեր նոր ներդրողների և աշակերտների ուշադրությունը, Միկան որոշում է մասնակցել ձիասպորտի խոշոր մրցույթներին, բայց այն թե՛ աղջկանից, թե՛ իր ձիուց՝ Օսթվինդից պահանջում էր ծանրաբեռնված մարզումներ և ձիավարման էլեմենտների վրա աշխատելու ծանր աշխատանք։ Պատրաստվելով մրցաշարին և՛ Միկան, և՛ Օսթվիդը գտնում են իրենց սերը․ Օսթիդը անտառում հանդիպում է տնից փախած անհավանական գեղեցկությամբ սպիտակ մի զամբիկի, Միկան՝ Միլան անունով երիտասարդի, որը ցանկանում է բռնել փախստականուուն, որպեսզի վերադարձնի նրան տերերին։ Միկան օգնում է Միլանին ընտելացնել սպիտակ ձիուն, իսկ Միլանը, որը պարզվում է փորձառու ձիապան է, իր հերթին օգնում է Միկային, պատրաստել Օսթվիդին մրցույթներին։
Դերերում խմբագրել
Դերեսան | Դերը |
---|---|
Հանա Բանկե | Միկա Շվարց |
Յանիս Նիվյոներ | Միլան |
Մարվին Լինկե | Սեմ |
Կորնելիա Ֆրոբյոս | Մարիա Կալտենբախ, Միկայի տատիկը |
Տիլո Սպյունկեր | Գ-ն Կաան, Սեմի տատիկը |
Յուրգեն Ֆոգել | Ֆիլիպպ Շվարց, Միկայի տատիկը |
Նինա Կոնեգեր | Էլիզաբեթ Շվարց, Միկայի մայրիկը |
Էմբեր Բոնգարդ | Ֆաննի |
Գենրիետա Մորավե | Տինկա |