Հեռուստաաշտարակ «Արևելյան մարգարիտ», բարձրությամբ Ասիայում երրորդը (468 մետր), աշխարհում բարձրությամբ հինգերորդը, Շանհայի Պուդուն շրջանի տեսարժան վայրերից մեկը։

Արևելյան մարգարիտ
Orient Pearl Tower
Восточная Жемчужина
Տեղագրություն
Կառուցման ժամանակ 1990—1994
Բարձրություն
Ծայրաձող 467,9 մ
Տանիք 350 մ
Տեխնիկական պարամետրներ
Հարկերի թիվ 14
Վերելակների թիվ 6

Աշտարակում իրականացվում է՝

  • պտտվող ռեստորան, որը գտնվում է 267 մ բարձրության վրա
  • պարի հրապարակ, բար և 20 սենյականոց կարաոկե՝ 271 մետր բարձրության վրա
  • մեծ տարածքով բնակելի տարածք, կոնֆերանս դահլիճ և սուրճի խանութ՝ 350 մետր բարձրության վրա

Աշտարակի շինարարությունը ներառում է 11 ոլորտային տարրեր։ Երկու ոչ մեծ ոլորտներ ունեն 50 մ տրամագիծ (ստորին, «Տիեզերական քաղաք») և 45 մետր (վերին, «Տիեզերական մոդուլ»)։ Այս ոլորտները իրար միացած են երեք գլանաձև սյուներով յուրաքանչյուրը 9 մ տրամագծով՝ սյուների ներսում կա հինգ փոքր տարածք, որոնց մեջ տեղավորված են «Տիեզերական հյուրանոց»ի համարները (Space Hotel)։ Հարևանությամբ գտնվում է 88 հարկանի երկնաքեր «Ցզին Մաո», Ասիայում ամենաբարձրերից մեկը։ Գիշերը հեռուստաաշտարակը ուսավորվում է։ Հատուկ նրա համար մշակվել է եռաստիճան լուսավորում, նրան տալով ֆանտաստիկ տեսք[1]։

Հասարակական մշակույթում խմբագրել

Կինոյում խմբագրել

  • «Տրանսֆորմերներ։ Ընկածների վրեժը»՝ ֆիլմի սկզբում ավտոբոտներից մեկը (Օպտիմուս Պրայմ) ինքնաթիռից թռչելուց հետո, որպեսզի բռներ դեսեպտիկոնին, իջել է Շանհայում Արևելյան Մարգարիտի ֆոնի վրա։
  • «Ֆանտաստիկ քառյակը։ Արծաթե ալեսահորդի ներխուժումը»՝ Շանհայում, որտեղ տեղի է ունենում վերջին մարտը դոկտոր Դումի հետ, Մարդ-Ջահը իր մեջ կլանելով խմբի մասնակիցների բոլոր ուժերը, չարագործի հետ կռվում է Արևելյան Մարգարիտ հեռուստաաշտարակի ֆոնի վրա։
  • «Կյանքը մարդկանցից հետո»՝ ցույց է տալիս, թե ինչ կպատահի աշտարակի հետ 70 տարի անց, ծայրաձողը կթեքվի մի կողմի վրա, իսկ ամրակները մյուս (Խուանպու գետի ջրհեղեղի պատճառով)։ Արդյունքում աշտարակը կկոտրվի և կփլվի։
  • «Գոդզիլլա։ Ավարտական պատերազմներ»՝ ֆիլմում այլմոլորակայինները Շանհայ են ուղարկում Անգիրուսին՝ ահռելի գիշատիչ անկիլոզավրին, ռադիացիայի արդյունքում մուտացիայի ենթարկված։ Անգիրուսը վերածվելով գնդակի, թռչում է հսկայական օդային Կարյու սուզանավի վրա և ոչնչացնում է նրան։ Կարյուն բախվում է հեռուստաաշտարակին փայթում է և աչնչացնում այն։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Низовский А. Ю. 100 великих чудес инженерной мысли. изд. «Вече», 2005. ISBN 5-9533-0663-6

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևելյան մարգարիտ» հոդվածին։