Արևելյան Սիեռա Մադրե[1][2] (իսպ.՝ Sierra Madre Oriental), լեռնային համակարգ է Մեքսիկայի հյուսիս-արևելքում, տեղակայված է Մեքսիկական բարձրավանդակի արևելյան մասում։ Իրենից ներկայացնում է մոտ 1000 կմ երկարությամբ իրար հանդեպ զուգահեռ տեղակայված լեռնաշղթաներից։ Հյուսիսային հատվածում ներկայանում է 1000-ից մինչև 3000 մ բարձրությամբ մի քանի լեռնաշղթաներով։ Լեռնային համակարգի կենտրոնում և հարավում լեռնաշղթաները բաժանվում են առանձին լեռնազանգվածների մինչև 4000 մ բարձրությամբ։ Արևելքում լեռները կտրուկ ընդհատվում են դեպի Մեքսիկական ծոցի առափնյա հարթավայրերը, իսկ արևմուտքում՝ դեպի բարձրավանդակի ներքին շրջանը, տեղ-տեղ ձգվում են լեռնաճյուղեր։ Կազմված է վերին մեզոզոյան նստվածքային ապարներից։

Արևելյան Սիեռա Մադրե
Տեսակլեռնաշղթա
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՎարչատարածքԿոաուիլա, Նուևո Լեոն, Տամաուլիպաս, Սան Լուիս, Իդալգո, Պուեբլա և Կերետարո
Երկարություն1300 կմ
Ամենաբարձր կետCerro El Potosí (Nuevo León)?
ԲԾՄ3700 մետր
ԼեռնաշղթաԿորդիլերներ
Քարտեզ
Քարտեզ

Ամենաբարձր կետը Էլ Պոտոսի լեռն է ծովի մակարդակից 3720 մ բարձրությամբ։ Մյուս խոշոր գագաթներն են՝ Սերրո դե լա Վիգան (3715 մ), Սիեռա դե լա Մարտան (3709 մ), Էլ Կոահուիլոնը (3575 մ), Պենյա Նեվադան (3563 մ) և Էլ Վյեխոն (3520 մ)։ Մեքսիկական բարձրավանդակը (միջին բարձրությունը 1100 մ) բաժանում է Արևելյան Սիեռա Մադրեն Արևմտյան Սիեռա Մադրեից։

Կա 800 մ բարձրությամբ վահանաձև հրաբուխ Ատլիշկոս։

Արևելյան Սիեռա մադրե լեռնաշղթան անցնում է մեքսիկական նահանգներով՝ Կոահուիլա, Նուևո Լեոն, Տամաուլիպաս, Սան Լուիս Պոտոսի, Կերետարո, Իդալգո և Պուեբլա, որտեղ և մինում է Տրանսմեքսիկական հրաբխային գոտուն, որը տեղակայված է Կենտրոնական Մեքսիկայի արևմուտք-արևելք առանցքի վրա։

Էկոլոգիա խմբագրել

Արևելյան Սիեռա Մադրեն տարբերվում է մեծ կենսաբանական բազմազանությամբ և մեծ թվով էնդեմիկ տեսակներով։ Հյուսիսային մասը ծածկված է քսերոֆիտային թփուտներով, իսկ լեռնաշղթայի հարավային մասի արևելյան հողմային լանջերը՝ անտառներով (խոնավ արևադարձային ներքևից մինչև վերին գոտու փշատերև անտառներ), իսկ քամուց պաշտպանված արևմտյան լանջերին հիմնականում աճում են թփուտներ։

Ծանոթագրություն խմբագրել

  1. Мексика, государства Центральной Америки // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 170—171. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
  2. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 80.