Արևային հյուսակ, սիմպաթիկ նյարդաթելերից և նյարդահանգույցներից կազմված գոյացություն, որը տեղակայված է մարդու որովայնի խոռոչում։ Բաղկացած է երկու կիսալուսնաձև հանգույցներից, որոնք գտնվում են որովայնի ետին պատի վրա, գոտկային I ողնի մակարդակին, աորտայի աջ և ձախ կողմերում։ Արևային հյուսակի կազմավորմանը մասնակցում են նաև թափառող, ստոծանիական և ողնուղեղային նյարդերը։ Արևային հյուսակից սկիզբ են առնում բազմաթիվ նյարդաթելեր, որոնք, գնալով դեպի ներքին օրգանները (ստամոքս, լյարդ, ենթաստամոքսային գեղձ, բարակ և հաստ աղիքներ, փայծաղ, երիկամներ և մակերիկամներ), նրանց վրա կազմում են ենթահյուսակներ։

Արևային հյուսակի գտնվելու տեղը


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 26