Արքե (հուն․՝ Ἀρχή), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Հավայան համալսարանի աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում են Սքոթ Շեփարդը և Դևիդ Ջուիտը, հայտնաբերման մասին հայտնվել է 2002 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2002 J 1 ժամանակավոր անվանումը[1][3]։


Արքե
(Յուպիտեր XLIII)
Arche
Արբանյակի հայտնաբերման լուսանկարը
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է31 հոկտեմբեր 2002[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից)
Բացարձակ մեծություն (H)22,8[2]
Հեռավորությունը Յուպիտեր23 717 000 կմ[2]
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ0,149[2]
Սիդերիկ պարբերություն746,185 օր[2]
Թեքվածություն165° (խավարածրի հարթության նկատմամբ)
162° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~1,5 կմ (ենթադրված)
Զանգված~4,5×1013 կգ (ենթադրված)
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրված)
Ալբեդո0,04 (ենթադրություն)
Մթնոլորտային տվյալներ

Արքեն ունի մոտ 3 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 23 717 000 միլիոն կմ հեռավորության վրա, 746,185 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 165° խավարածրի հարթության նկատմամբ (162° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,149 է[1][2]։

Արքեն պատկանում է Կարմեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 23 - 24 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 165° է։

Արբանյակի անունը տրվել է 2005 թվականին, այն անվանվել է որոշ աղբյուրների համաձայն Հունական դիցաբանության չորրորդ մուսա Արքեի անունով[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել