Արփունք

գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում

Արփունք, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։

Գյուղ
Արփունք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Շրջան-
Համայնք Վարդենիս համայնք[1]
Այլ անվանումներԲահար
ԲԾՄ2060 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն568[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Արփունք (Հայաստան)##
Արփունք (Հայաստան)
Արփունք (Գեղարքունիքի մարզ)##
Արփունք (Գեղարքունիքի մարզ)

Գտնվում է Սևանի լեռների փեշերին։ Վերանվանվել է Բահար 1978 թ. հունվարի 25-ին[3], ապա Արփունք` 1991 թվականի ապրիլի 3-ին[4]։

Աշխարհագրական դիրքը խմբագրել

Գյուղը գտնվում է մարզի արևելյան մասում ՝ Սևանի լեռնաշղթայի ստորոտին, Մասրիկ գետի վերին հոսանքներում, Մ-14 ճանապարհի արևելքում, մարզկենտրոն Գավառից 95 կիլոմետր հարավ-արևելք։ Բացարձակ բարձրությունը ծովի մակարդակից 2060 մետր է։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արփունքի մշտական բնակչությունը կազմել է 568, առկա բնակչությունը՝ 564 մարդ[2]։ Մինչև 1989 թ. գյուղը հիմնականում բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3][5]։

Արփունքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 166 379[5] 671 414 758 583 891 955 693 458 568[2]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, ծխախոտագործությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 567
  4. 4,0 4,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 39» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 օգոստոսի 11-ին.
  5. 5,0 5,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»

Արտաքին հղումներ խմբագրել