Արփինե Հովհաննիսյան (նկարչուհի)
հայ արվեստագետ, նկարչուհի
(Վերահղված է Արփինե Հովհաննիսյան նկարչուհիից)
Արփինե Գևորգի Հովհաննիսյան (ԱՐՓԻ), օգոստոսի 29, 1982, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի, Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ (2012), ICOM թանգարանների միջազգային կոմիտեի Հայաստանի ազգային խորհրդի անդամ (2018):
Արփինե Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 29, 1982 (41 տարեկան) |
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ՎՊՀ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
ARPI Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1982 թվականի օգոստոսի 29 -ին Կիրովականում (Վանաձոր)։
- 1999 թվականին, գերազանց առաջադիմությամբ, ավարտել է Վանաձորի Ստեփան Շահումյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցը,
- 1999 թվականին՝ Գեղագիտության Ազգային Կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի գեղանկարչության խմբակը` ուսանելով գեղանկարիչ Փափագ Ալոյանի խմբում,
- 2004 թվականին՝ ՎՊՄԻ ֆիզ.-մաթ․ ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը։
- 2006 թվականից աշխատում է Վանաձորի կերպարվեստի թանգարանում` որպես վերականգնող նկարիչ։
Ցուցահանդեսներ խմբագրել
- 2004 թվականից մասնակցում է համաքաղաքային բոլոր ցուցահանդեսներին, Վանաձոր
- 2005 թվականից մասնակցում է հանրապետական ցուցահանդեսների, Երևան, Վանաձոր
- 2009 թվականի հոկտեմբերի 1 –ին ունեցել է անհատական ցուցահանդես Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում` շուրջ 50 տարաբնույթ աշխատանքներով (գեղանկար, գրաֆիկա, կոլաժ և քարե ու ապակե կոմպոզիցիաներ)։
- 2010 թվականին՝ վանաձորցի մի շարք նկարիչների հետ միասին՝ հինգ աշխատանքով, ցուցադրվել է նաև Ռուսաստանի Դաշնության հինգ տարբեր քաղաքներում։
- 2021 թ. –ի մարտի 5 -ից ապրիլի 4 -ը, «Коллегиум» ամենամյա միջազգային ցուցահանդես, Օրշա քաղաքի պատկերասրահ, Վիտեբսկի մարզ, Բելառուսիա[1]
- 2022 թ. –ի մարտի 4 -ից 30 -ը, «Коллегиум» ամենամյա միջազգային ցուցահանդես, Օրշա քաղաքի պատկերասրահ, Վիտեբսկի մարզ, Բելառուսիա[2][3]
Նկարչուհու աշխատանքները համալրում են Հայաստանի և արտերկրի մի շարք անհատական հավաքածուներ, իսկ աշխատանքներից երկուսը գտնվում են Վանաձորի կերպարվեստի թանգարանի հավաքածուում՝ մշտական ցուցադրության մեջ։
Անդամակցություն խմբագրել
- Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ, 2012։
- ICOM թանգարանների միջազգային կոմիտեի Հայաստանի ազգային խորհրդի անդամ, 2018։
- Հայաստանի համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի անդամ, 2004։
Պարգևներ խմբագրել
Մարզային և քաղաքային իշխանությունների կողմից արժանացել է մի շարք պատվոգրերի և շնորհակալագրերի։
Մեջբերումներ Արփինե Հովհաննիսյանի մասին խմբագրել
Բարձրյալը նրան պարգևել է նվիրվածության և պատասխանատվության մեծ զգացում։ ԵՒ պարգևն այդ նրան ուղեկցում է ամեն քայլափոխի։ Աշխատանքի մեջ լրջամիտ ու տրամաբանված է, միևնույն ժամանակ՝ զգացմունքային ու համբերատար։ Նրա ստեղծագործություններում գիծը լակոնիկ է ու իմաստավորված, գույնը՝ զգայական ու հարմոնիկ հեղինակի հոգու տվայտանքներին։ Նա արդեն 10 տարուց ավելի, ուսումնասիրելով նաև այլ թանգարանների փորձն ու նվաճումները՝ Վանաձորի կերպարվեստի թանգարանում մեծ պատասխանատվությամբ կատարում է վերականգնողական նրբագույն ու ծանր աշխատանքը[4]։ - Նկարիչ Փափագ Ալոյան
|
:
...Այս հրաշք աղջկա համար աշխարհի կենտրոնն սկսվում է հենց հարազատ օջախից, որտեղ նա ապրում և արարում է ջերմ մթնոլորտում։ ԵՒ իսկապես, ցանկացած հայ արվեստագետի համար աշխարհի կենտրոնն իր արարելու վայրն է...[5] - Քանդակագործ, արծաթյա և ոսկյա զարդերի ձևավորող՝ Տիգրան Սարգսյան (քանդակագործ)
|
Լրացուցիչ աղբյուրներ (գրքեր և հոդվածներ) խմբագրել
- Հայաստանի նկարիչների միություն - ՀՀ նկարիչների միության 80 -ամյակին նվիրված պատկերագիրք, էջ. 262, Երևան, 2012:
- Գագիկ Աղաբաբյան - «Մուսաների ծառաները», էջ 246, Վանաձոր «Սիմ տպագրատուն», 2013[6][7][8]:
- Վանաձորի կերպարվեստի թանգարան «Գեղանկար, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ արվեստ» - ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱԳԻՐՔ՝ նվիրված Վանաձորի կերպարվեստի թանգարանի հիմնադրման 40 -ամյակին, էջ 109, Երևան, 2014:
- «Գույներ և տարիներ» - Վանաձորի կերպարվեստի թանգարանի հիմնադրման 40 -ամյա հոբելյանին նվիրված հանրապետական ցուցահանդեսի ալբոմ, էջ 33, 2014։
- «Կանչ»՝ Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամների ստեղծագործություններ - էջ 29, Երևան, 2016[9]:
- Գագիկ Քարհանյան - «Կիրովական (ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ ՉՔՆԱՂ ԼՈՌԻ)», գիրք 4, էջ 109, Երևան, «ԱՍՈՂԻԿ» 2017:
- Հայաստանի նկարիչների միություն - ՀՀ նկարիչների միության 85 -ամյակին նվիրված պատկերագիրք, էջ 203, Երևան, 2017[10]:
- Համայնապատկեր (հանդես) #74 - էջ (30 - 31), Գլենդել, ԱՄՆ, 2017[11]:
- Վանաձորի կերպարվեստի թանգարան - պատկերագիրք, էջ 16, 17, 18,19, 20, 21, 2018:
- «Արահետ» բազմաբնույթ պարբերական # 15 - էջ (46 - 47), Երևան, «ֆենոմեն» 2019[12]:
- «Լոռու մարզ» մարզային լրագիր #49 - էջ 3, հունվարի 28, Վանաձոր, 2006[13]:
- «Լոռու մարզ» մարզային լրագիր թիվ 15, - էջ 2, մարտի 2, Վանաձոր, 2011[13]:
- «Առավոտ» օրաթերթ, 21 ապրիլի, Երևան, 2012:
- «Վանաձորյան Խճանկար» - (Արփինե Հովհաննիսյանի նկարներով օրացույցներ), հունվար, Վանաձոր, «Սիմ» 2013[14] :
- «Փաստ» օրաթերթ - 15 մայիսի, Երևան, 2019[15]:
- «Չմարող գույներ» - Վանաձորի կերպարվեստի թանգարանի հիմնադրման 45 -ամյակին նվիրված հանրապետական ցուցահանդեսի պատկերագիրք, 2019:
- «… ՈՐՊԵՍ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ՏԻՊԱՐ՝ ՀՐԵՇՏԱԿ, ՈՎ ՀՆԱԶԱՆԴՈՐԵՆ ԿՐՈՒՄ Է ԻՐ ԽԱՉԸ», հուլիսի, 2019[16]:
- «Առավոտ» օրաթերթ, 7-ը նոյեմբերի, Երևան, 2020[17]:
- «Լոռու մարզ» մարզային լրագիր թիվ 18, - էջ 3, մարտի 10, Վանաձոր, 2021[13]:
- «ԱՐԱՀԵՏ ԱԿՈՒՄԲ» -ի «ԱԼՄԱՆԱԽ #1» - ՖԲ «ԱՐԱՀԵՏ ԱԿՈՒՄԲ» -ի անդամների գրական-գեղարվեստական գործերի ընտրանի, էջ (210 - 213), հունվարի 31, Երևան, «ֆենոմեն» 2021, ակումբի ադմինիստրատոր և գրքի հրատ. խմբագիր, «ԱՐԱՀԵՏ» պարբերականի գլխավոր խմբագիր, «ՖԵՆՈՄԵՆ» հրատարակչության հիմնադիր-տնօրեն Միքայել Միրիջանյան
Արտաքին հղումներ խմբագրել
- Արփինե Հովհաննիսյանի կայքը Արխիվացված 2019-04-26 Wayback Machine
- Գեղանկարչուհի Արփինե Հովհաննիսյանի կտավները LORI TVR
- «ԲԱՑ ՍԵՆՅԱԿ» - Արփինե Հովհաննիսյան (ԱՐՓԻ) FORTUNA TV Արխիվացված 2019-04-26 Wayback Machine
- «ԲԱՑ ՍԵՆՅԱԿ» -ի հյուրն է նկարչուհի Արփինե Հովհաննիսյանը FORTUNA TV
- Արփինե Հովհաննիսյան «ՇԱՐԺԱՆԿԱՐՆԵՐ»
Պատկերասրահ խմբագրել
-
«Գալակտիկայի հրաշքը»
-
«Տիեզերական երաժշտություն»
-
«Այլ չափումներում»
-
«Անդրադարձ»
-
«Մանկությանս հովիտը»
-
«Դարերի խորքից»
-
«Երկրի սիրտը»
-
«Հողի հառաչը»
-
«Հրվեժ»
-
«Աշնանային հեքիաթ»
-
«Աշնանային էքսպրոմտ»
-
«Անտառում»
-
«Կարոտ»
-
«Հանդիպում»
-
«Գարուն»
-
«Ռեքվիեմ»
-
«Ձոն կոմիտասին»
-
«Հատուցում»
-
«Ինքնահայտածում»
-
«Հրաշքին ականատես»
-
«Գարնանաբույր»
-
«Դիցուհին»
-
«Սառցե թագուհին»
-
«Զրույց»
-
«Երազ»
-
«Արհավիրք»
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ http://orsha.museum.by/node/54181
- ↑ https://orsha.eu/rus/%D0%BD%D0%BE%D0%B2%D0%BE%D1%81%D1%82%D0%B8/12615
- ↑ https://www.orsha.vitebsk-region.gov.by/ru/news_region_ru/view/v-orshanskoj-gorodskoj-xudozhestvennoj-galeree-v-a-gromyko-sostojalos-torzhestvennoe-otkrytie-ezhegodnoj-22787/(չաշխատող հղում)
- ↑ «Արահետ» բազմաբնույթ պարբերական, 2019, #15:
- ↑ Համայնապատկեր (հանդես), 2017, #74
- ↑ Մուսաների ծառաները ։ [Վանաձորի մշակութ. կյանքում դեր ունեցած գործիչների և մշակութ. օջախների մասին] / Գ.Կ. Աղաբաբյան; Խմբ.՝ Խ. Գասպարյան, Տ. Աղաբաբյան
- ↑ «Մուսաների ծառաները» գրքի շնորհանդես
- ↑ «Մուսաների ծառաները»
- ↑ Պատվավոր անդամների պատվո ցուցահանդեսը
- ↑ Հայաստանի նկարիչների միությունը 85 տարեկան է
- ↑ «Համայնապատկեր ։ Գրական - մշակութային հանդես։ Հիմնադիր և գլխավոր խմբ.՝ Սարո Գյոդակյան (Գյումրեցի)։».(չաշխատող հղում)
- ↑ Արահետ ։ Բազմաբնույթ պարբերական / Գլխավոր խմբ.՝ Միքայել Միրիջանյան ; Խմբ.՝ Նելլի Սահակյան(չաշխատող հղում)
- ↑ 13,0 13,1 13,2 Լոռվա մարզ ։ Եռօրյա թերթ ։ Գլխավոր խմբ.՝ Սամվել Խալաթյան, Մանվել Միկոյան(չաշխատող հղում)
- ↑ Վանաձորյան խճանկար ։ Անկախ տեղեկատվական-գովազդային շաբաթաթերթ / Տնօրեն՝ Հայկազ Սիմիկյան, խմբագիր՝ Անուշ Սիմիկյան(չաշխատող հղում)
- ↑ «Ոգևորված էի հեղափոխությամբ, բայց մեկ-մեկ հիասթափություններ են լինում»
- ↑ https://www.vsu.am/news-am/vph-shrjanavart-arvestaget/vorpes-maqrutyan-tipar-hreshtak Արխիվացված 2021-01-21 Wayback Machine ՈՐՊԵՍ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ՏԻՊԱՐ՝ ՀՐԵՇՏԱԿ, ՈՎ ՀՆԱԶԱՆԴՈՐԵՆ ԿՐՈՒՄ Է ԻՐ ԽԱՉԸ]
- ↑ Բարեգործական ցուցահանդես-վաճառք՝ հանուն հայրենիքի