Արցախի Հանրապետության մշտական ներկայացչություն

Արցախի Հանրապետության մշտական ներկայացչություն, Արցախի Հանրապետության դիվանագիտական մարմին այլ երկրներում։

Պատմություն խմբագրել

Սահմանվել է 1992 թվականի ապրիլին՝ ԼՂՀ նախագահի հրամանագրով։ Ղեկավարում է ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակված մշտական ներկայացուցիչը։

Նպատակներ խմբագրել

Հիմնական խնդիրներն են՝ արտերկրում ներկայացնել ԼՂՀ, նրա վարած արտաքին և ներքին քաղաքականությունը, խրախուսել ու ամրապնդել բարեկամական կապերը և համագործակցությունը տվյալ երկրում ապրող ժողովուրդների, պետական և ոչ պետական կառույցների ու այդ երկրների հայկական համայնքների հետ, պաշտպանել ԼՂՀ քաղաքացիների իրավունքներն ու շահերն օտարերկրյա պետություններում։

Ներկայացչություններ արտասահմանյան երկրներում խմբագրել

2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ ներկայացուցչություններ գործում են՝

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։