Արտուշ Կասեմյան (սեպտեմբերի 4, 1963(1963-09-04), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), մարզիկ, Ռուսաստանի վաստակավոր մարզիչ, ձյուդոյի և սամբոյի ըմբշամարտի ԽՍՀՄ սպորտի վարպետ[1]։

Արտուշ Կասեմյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ձյուդոիստ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 4, 1963(1963-09-04) (60 տարեկան)
Ծննդավայր՝Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1963 թվականի սեպտեմբերի 4-ին Կիրովական (այժմ՝ Վանաձոր) քաղաքում։ Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ[2]։ Ապրում է Մոսկվայում[3]։ «Վարդանանք» մարտարվեստների մարզական ակումբի ղեկավար։ 2011 թվականից ղեկավարում է Մոսկվայի Հայորդյաց տան հայ հոգևոր-լուսավորչական կենտրոնի սպորտային մարտարվեստների բաժինը[4]։ 2012 թվականի հունվարին ընտրվել է ձյուդոյի վետերանների Մոսկովյան միության փոխնախագահ[5]։ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի հաշվետու նախագահ[6]։ Մարզել է Ռուսաստանի վաստակավոր վարպետ Գայանե Հարությունյանին սամբոյի Եվրոպայի առաջնության հաղթողին, սամբոյի և ձյուդոյի Ռուսաստանի առաջնությունների դափնեկրին[7]։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Ռուսաստանի վաստակավոր մարզիչ
  • Միջազգային կարգի մրցավար
  • Սամբոյի և ձյուդոյի ըմբշամարտի ԽՍՀՄ սպորտի վարպետ

Տես նաև խմբագրել

  • Վանաձոր, այս քաղաքում է ծնվել Արտուշը։
  • Սուրեն Բալավինսկի, ռուս մարզիկ, սամբոյի սպորտի վաստակավոր վարպետ, ձյուդոյի սպորտի վարպետ, Արտուշի ընկերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Касемян Артуш Фрунзикович(չաշխատող հղում)
  2. КАСЕМЯН Артуш Фрунзикович (04.09.1963)
  3. ПОДРОБНАЯ ИНФОРМАЦИЯ(չաշխատող հղում)
  4. Артуш Фрунзикович Касемян(չաշխատող հղում)
  5. «Список учредителей МСВД». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
  6. Касемян Артуш Фрунзикович
  7. Noev Kovcheg Media. «Гаянэ Арутюнян- интервью газете Ноев Ковчег». noev-kovcheg.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել