Արտյոմ Տերյան

օլիմպիական ըմբիշ

Արտյոմ Սարգսի Տերյան (մարտի 5, 1930(1930-03-05), Գանձակ, Q121781823?, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլ 1970, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային ըմբիշ, ազատ ոճի ըմբշամարտի ԽՍՀՄ չեմպիոն (1951), դասական (հունահռոմեական) ոճի ըմբշամարտի ԽՍՀՄ հնգակի չեմպիոն (1950–1954), աշխարհի չեմպիոն (1953), օլիմպիական խաղերի մրցանակակիր (1952)։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1953)։

Արտյոմ Տերյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 5, 1930(1930-03-05)
Ծննդավայր՝Գանձակ, Q121781823?, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ՝ապրիլ 1970 (40 տարեկան)
Մահվան վայր՝Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Արտյոմ Տերյանը ծնվել է 1930 թվականին Գանձակում՝ Բանանց գյուղից գաղթածների ընտանիքում։ Նա վաղ հասակում կորցրել է հորը, որը զոհվել է Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներում։ Ըմբշամարտով սկսել է զբաղվել 1945 թվականից։ Սկզբում Տերյանը տարվել է հայկական ազգային կոխ ըմբշամարտով, այնուհետև սկսել է պարապել դասական ըմբշամարտ։ Նրա առաջին մարզիչը Անդրո Դանիելյանն էր։

Դպրոցն ավարտելուց հետո Արտյոմ Տերյանն ընդունվել է Բաքվի ֆիզկուլտուրայի ինստիտուտ և տեղափոխվել է Բաքու։ 1950 թվականին նա առաջին անգամ նվաճել է ԽՍՀՄ դասական ոճի ըմբշամարտի թեթևագույն քաշային կարգի չեմպիոնի կոչումը։ 1951 թվականին նա ԽՍՀՄ չեմպիոն է դարձել ինչպես դասական, այնպես էլ ազատ ոճի ըմբշամարտում։

1952 թվականին Տերյանն ընդգրկվել է Հելսինկիի Օլիմպիական խաղերում ԽՍՀՄ ըմբշամարտի հավաքականի կազմում և նվաճել այդ մրցումների բրոնզե մեդալը։ 1953 թվականին նա Նեապոլում մասնակցել է խորհրդային դասական ոճի ըմբիշների համար աշխարհի առաջին առաջնությանը և դարձել այդ մրցաշարի հաղթող։ Եզրափակչում նա հաղթել է օլիմպիական չեմպիոն հունգարացի Իմրե Հոդոշին։

Ավելի ուշ նա հանդես է եկել կիսաթեթև քաշային կարգում։ 1955 թվականին, մոտոցիկլետից ընկնելուց հետո, կոտրել է անրակը, ստիպված ավարտել է մարզական կարիերան և մարզչական աշխատանքի անցել «Դինամո» մարզական ընկերությունում։

1970 թվականի ապրիլին Արտյոմ Տերյանը սպանվել է կենցաղային հողի վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Որոշ աղբյուրներում որպես մահվան տարեթիվ սխալմամբ նշվում է 1979-ը։

Գրականություն խմբագրել

  • Гений борьбы Արխիվացված 2020-09-18 Wayback Machine
  • Хавин Б. Н. Звезды спорта։ Справочник. — М., 1979
  • Мягченков Н. И. Классическая и вольная борьба։ Справочник. — М., 1984
  • Григорян Р. В. Боль моя Бананц — Ер., 2007
  • Григорян А. Г. Гений борьбы, «Ноев ковчег», сентябрь 2012

Արտաքին հղումներ խմբագրել