Արտյոմ Կուլիշև

ռուս ֆուտբոլիստ

Արտյոմ Ալեքսանդրովիչ Կուլիշև (ռուս.՝ Артём Александрович Кулишев, օգոստոսի 26, 1993(1993-08-26)[1], Դոնի Ռոստով, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, «Օրենբուրգ» ակումբի աջ կիսապաշտպան։

Արտյոմ Կուլիշև
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 26, 1993(1993-08-26)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Դոնի Ռոստով, Ռուսաստան
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
2011—2012 Ռուսաստան Ռոստով
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013—2016 Ռուսաստան Ռոստով 2 (0)
2014—2015  Ռուսաստան Վիտյազ (Պոդոլսկ) 20 (8)
2015—2016  Ռուսաստան Դինամո (ՍՊ) 17 (3)
2016—2018 Ռուսաստան Դինամո (ՍՊ) 62 (30)
2018—մ.հ. Ռուսաստան Օրենբուրգ 14 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 04.09.2019:

Կարիերա խմբագրել

Ֆուտբոլով զբաղվել է Ռոստովի ֆուտբոլային դպրոցում։ 2013 թվականի օգոստոսի 2-ին կատարել է նորամուտը «Ռոստովի» հիմնական կազմում՝ մասնակցելով Պրեմիեր Լիգայի՝ Մախաչկալայի «Անժի» ակումբի դեմ խաղին[2]։ Ընդհանուր առմամբ ակումբի հիմնական կազմում անցկացրել է երկու հանդիպում։ 2014/2015 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել Պոդոլսկի «Վիտյազ» ակումբում։

2015 թվականի հուլիսի 1-ին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի «Դինամո» ակումբ, որտեղ սկզբում հանդես է եկել վարձավճարով, ապա թիմի հետ կնքել է պայմանագիր։ 2016/17 մրցաշրջանում դարձել է երկրորդ դիվիզիոնի տարածաշրջանային առաջնության հաղթող և 13 գոլով զբաղեցրել երրորդ տեղը տարածաշրջանի լավագույն ռմբարկուների ցանկում։ 2017/2018 մրցաշրջանում դարձել է ՖԱԼ առաջնության լավագույն ռմբարկու՝ խփելով 17 գոլ։

2018 թվականին տեղափոխվել է Պրեմիեր Լիգայի «Օրենբուրգ» ակումբ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտյոմ Կուլիշև» հոդվածին։