Արտյոմ Բորիչևսկի (ռուս.՝ Артём Иванович Боричевский, հունիսի 28, 1891(1891-06-28), Sernyky, Pinsky Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 2, 1969(1969-11-02), Զերնոգրադ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Հայրենական Մեծ պատերազմի մասնակից, 2-րդ Բելառուսական ռազմաճակատի, 3-րդ բանակի Օրլովյան 5-րդ հրաձգային դիվիզիայի, 190- րդ հրաձգային գնդի գումարտակի հրամանատարի տեղակալ, կապիտան։ Խորհրդային Միության հերոս (1945)։

Արտյոմ Բորիչևսկի
հունիսի 28, 1891(1891-06-28) - նոյեմբերի 2, 1969(1969-11-02) (78 տարեկան)
ԾննդավայրSernyky, Pinsky Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԶերնոգրադ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԶերնոգրադ
Զորատեսակհետևազոր
Կոչումմայոր և կապիտան
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Հայրենական մեծ պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Բագրատիոն գործողություն
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս
Լենինի շքանշան Հայրենական պատերազմի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Արտյոմ Բորիչևսկին ծնվել է 1891 թվականի հունիսի 28-ին Սերնիկի գյուղում (այժմ` Ուկրաինայի Ռովենսկի մարզի Զարեչենսկի շրջան) բելառուս գյուղացու ընտանիքում։ Ավարտել է 5-րդ դասարանը, որպես հյուսն աշխատել է Զերնովոյ քաղաքատիպ ավանի փորձնական կայանում (այժմ` Ռոստովի մարզի Զերնոգրադ քաղաք)։ 1939 թվականից եղել է Համ Կ(բ)Կ//ԽՄԿԿ անդամ։

Առաջին համաշխարհային և Քաղաքացիական պատերազմների մասնակից է։ Կարմիր բանակում է եղել 1941 թվականի հոկտեմբերից, Հայրենական Մեծ պատերազմի ռազմաճակատներում` 1942 թվականի մարտից, մասնակցել է Բելառուսիայի ազատագրմանը[1]։ Աչքի է ընկել 1944 թվականի հունիսի 24-ին Ռոգաչյով քաղաքի հյուսիսարևմտյան ուղղությամբ թշնամու պաշտպանությունը ճեղքելիս։ 1944 թվականի հուլիսի 14-ին գումարտակի հրամանատարի տեղակալ, կապիտան Արտյոմ Բորիչևսկին, որպես գրոհային խմբի ղեկավար առաջիններից մեկը, մտել է Բելառուսիայի Գրոդնոյի մարզի Վոլկովիսկ քաղաք[2]։ Խումբը գրավելով քաղաքի կենտրոնը, պահելով այն մինչև ամրացման մոտենալը, ոչնչացրել է 5 կրակակետ, 3 հակատանկային հրանոթ, թշնամու տասնյակ զինվորների և սպաների։ Պատերազմից հետո մայոր Բորիչևսկին պահեստազորվել է։ Ապրել և աշխատել է Ռոստովի մարզի Զերնոգրադ քաղաքում։ Մահացել է 1969 թվականի նոյեմբերի 2-ին, թաղված է Զերնոգրադում[3]։

Հիշատակ խմբագրել

  • Բորիչևսկու անվամբ են կոչվում փողոցներ Զերնոգրադ, Գրոդնո և Վոլկովիսկ քաղաքներում (Բելառուսի Հանրապետություն)։

Պարգևներ խմբագրել

  • ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության 1945 թվականի մարտի 24-ի որոշմամբ հրամանատարության ռազմական առաջադրանքը օրինակելի կատարելու գերմանա-ֆաշիստական զավթիչների դեմ մղվող պայքարում ցուցաբերած արիության և հերոսության համար կապիտան Արտյոմ Իվանովիչ Բորիչևսկուն շնորհվում է Խորհրդային Միության հերոսի կոչում, նրան հանձնելով Լենինի շքանշան և «Ոսկե աստղ» մեդալ (№ 5831):

Պարգևատրվել է Լենինի, Հայրենական պատերազմի 1-ին և 2-րդ աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով և մեդալներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ОПЕРАЦИЯ «БАГРАТИОН» ОСВОБОЖДЕНИЕ БЕЛОРУССИИ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  2. «Волковыск 1941—1944». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  3. «Боричевский Артём Иванович». www.warheroes.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել