Արտեմ Խաչատուր

թառահար, կոմպոզիտոր

Արտեմ Խաչատուր (իսկական անունը՝ Արտյոմ Ջիվանի Խաչատրյան, հոկտեմբերի 18, 1968(1968-10-18), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), թառահար, կոմպոզիտոր։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2008)։

Արտեմ Խաչատուր
Ծնվել էհոկտեմբերի 18, 1968(1968-10-18) (55 տարեկան)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունկոմպոզիտոր
Գործիքներթառ
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Լենինականի Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական ուսումնարանի (դասատու՝ Մ. Մինասյան), Երևանի պետական կոնսերվատորիայի թառի (1993 թվական, Հ. Դարբինյանի դասարան) բաժինները, սովորել կոմպոզիցիայի (1992–1995 թվականներին, Խ. Ավետիսյանի դասարան) բաժնում։

1985–1987 թվականներին՝ Գյումրիի ժողովրդական գործիքների նվագախմբի թառահար, «Գանձասար» երգի-պարի, 1989–1992 թվականներին՝ «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլների թառահար (նաև գործիքավորման մասի ղեկավար), 2013 թվականից՝ «Ալմաստ» ժողովրդական գործիքների անսամբլի, 2015 թվականից՝ «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախմբի գեղարվեստական ղեկավար։

Գրել է կոնցերտ՝ թառի և ժողովրդական նվագախմբի համար (1993), մշակել երգեր, պարեղանակներ, նախանվագներ։ Համերգներով հանդես է եկել արտերկրում։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։