Արտեմոն (կերպար)

Ալեքսեյ Տոլստոյի «Ոսկե բանալի կամ Բուրատինոյի արկածները» հեքիաթի կերպար

Արտեմոն, Ալեքսեյ Տոլստոյի «Ոսկե բանալի կամ Բուրատինոյի արկածները» հեքիաթի կերպար, սև պուդել։ Մալվինայի հավատարիմ, բարի և հոգատար ընկերն է, որի անունը վերցված է Ալեքսանդր Կուպրինի «Սպիտակ պուդել» պատմվածքից։ Հայտնի է նաև, որ Արտեմոն անունը մեծ տարածում է ունեցել ռուս ազնվականների մոտ։

Արտեմոն
Տեսակfictional dog? և գրական հերոս
ՀեղինակԱլեքսեյ Տոլստոյ
Ներկայացված էՈսկե Բանալին
Սեռարական
Դերը կատարել ենՖիլիպ Կիրկորով
 Artemon Վիքիպահեստում

Նախատիպ խմբագրել

Արտեմոնը Կառլո Կոլլոդիի «Պինոկիոյի արկածները։ Փայտե տիկնիկի պատմության» հերոս Մեդորո պուդելի նախատիպն է։ Կոլլոդիի հեքիաթում Մեդորոն մարդու նման երկու ոտք ունի և հագնված է պճնամոլի պես։ Նա կարապանի հագուստով է, կրում է փոքր, ոսկեգույն, սպիտակ փետուրներով գլխարկ, որոնք ընկնում են իր ուսերին։ Բացի դա, նա կրում է ադամանդե կոճակներով և երկու խոշոր գրպաններով շագանակագույն բաճկոն, կարճ շալվար, մետաքսյա կոշիկներ։ Տոլստոյի հեքիաթում Արտեմոն պուդելը ոչ միայն փախստական է, այլ նաև օժտված ազնվությամբ[1]։ Կոլլոդիի հեքիաթում կար ևս մեկ շուն՝ խուզարկու Ալիդորոն, ով հետապնդում և փորձում էր վնասել Պինոկիոյին, բայց հետո նրանք դարձան հավատարիմ ընկերներ։ Ինչպես նշում է Նովիկովը Արտեմոնի պատկերով զուգորդվել են երկու շների պատկերները[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Галанов Б. Книжка про книжки. М., 1974. С. 41.
  2. Новиков В. И. Буратино и Пиноккио // Культура сквозь призму идентичности / Ред. Л. А. Софронова, Н. М. Филатова. Москва: Институт славяноведения и балканистики (Российская академия наук), Индрик, 2006. С. 319.

Գրականություն խմբագրել

  • Гудов В. А. Приключения Буратино в семиотической перспективе, или Что видно в скважину от золотого ключика: (Материалы к энциклопедии Буратино) / В. А. Гудов // Архетипические структуры художественного сознания. — Екатеринбург, 2002. — Вып. 3. — С. 207—216.