Արտեմիսն ու արու եղջերուն


Արտեմիսն ու արու եղջերուն (անգլ.՝ Artemis and the Stag), հին հունական Արտեմիս աստվածուհու վաղ Հռոմեական կայսրության կամ Հելլենիստական դարաշրջանի բրոնզե քանդակ։ 2007 թվականի հունիսին Օլբրայթ-Նոքս պատկերասրահն արձանն աճուրդի հանեց, որի արժեքը կազմեց 28,6 միլիոն դոլար, այդ ժամանակահատվածում ցանկացած քանդակի համար վճարված ամենաբարձր գինը։

Արտեմիսն ու արու եղջերուն
տեսակարձան
տարիմ.թ.ա. 1-ին դար
ուղղությունհելլենիստական քանդակ
ժանրդիցաբանական քանդակ
նյութբրոնզ
քաղաքՆյու Յորք

Նկարագրություն խմբագրել

Արձանը ներկայացնում է հունական դիցաբանությունում որսորդության, պտղաբերության մշտապես երիտասարդ աստվածուհի Արտեմիսին։ Նա մի պարզ պլինթի վրա կանգնած կարծես ուզում է նետն ազատ արձակել աղեղից։ Ժամանակի ընթացքում աղեղն առանձնացվել է արձանից և կորել։ Աստվածուհու գանգուր մազերը հավաքված են ծոծրակին։ Հագին ունի գոտկատեղին ծալքավորված կարճ խիտոն և մասամբ ծածկված է հիմատիով։ Ոտքերին ժանյակազարդ սանդալներն են, կողքին կանգնած է արու եղջերուն։ Ենթադրվում է, որ քանդակի բնօրինակում աստվածուհու աջ կողքին եղել է ցատկոտող շուն[1]։

12 1/2 բարձրությամբ պատվանդանի վրա կանգնած քանդակն ունի 36 1/4 ինչ երկարություն, եղջերուն՝ 16 3/4 ինչ[1]։ Արձանի նյութը բրոնզ է, ենթադրվում է, որ ստեղծվել է մ. թ. ա. 1-ին դարից մ. թ. 1-ին դար ժամանակահատվածում[1]։ Քանդակը պեղվել է 1920-ական թվականներին հռոմեական շինհրապարակում և ձեռքից ձեռք է անցել նախքան Նյու Յորք նահանգի Բուֆֆալո քաղաքի Օլբրայթ-Նոքս պատկերասրահում տեղակայվելը[2][3]։

Քանդակը համարվում է «դասական դարաշրջանի պահպանված արվեստի ամենագեղեցիկ գործերից մեկը»[2][4]։ Այն բարձր է գնահատվում իր գերազանց պահպանված վիճակի համար, չնայած աղեղը կորել է[5]։

Օլբրայթ-Նոքս պատկերասրահի հավաքածու կազմից հանում խմբագրել

2006 թվականի նոյեմբերին Օլբրայթ-Նոքս պատկերասրահը հայտարարեց «Արտեմիսն ու արու եղջերուն» քանդակն իր հավաքածուի կազմից հանելու մասին։ Հասարակության կողմից սիրելի քանդակը թանգարանի հավաքածուի մշական ցուցադրության կազմում էր ընդգրկվել 1953 թվականին։ Պատկերասրահի տնօրեն Լուիս Գրաչոսն անտիկ քանդակը սահմանեց որպես հաստատության պատմական «ժամանակակից արվեստի ձեռքբերման և ցուցադրման» «առանցքային առաքելությունից» դուրս գտնվող[6]։ Թանգարանից նմուշ հանելու որոշումը կայացվել է թանգարանի տնօրենների խորհրդի քվեարկությամբ, վավերացվել է բոլոր անդամների կողմից՝ ըստ Ամերիկյան թանգարանների միության ուղեցույցի[7]։ Վաճառքից հետո հարց բարձրացվեց՝ ինչպես թանգարանները կարող են պահպանել իրենց կարևորությունը՝ գտնվելով տնտեսապես անկայուն մարզերում, ունենալով սահմանափակ ռեսուրսներ ձեռքբերման գործընթացների կազմակերպման համար[8]։

Աճուրդ խմբագրել

2007 թվականի հունիսի 7-ին Հյու Հիլդսլին քանդակը Նյու Յորքի Սոթբիս բորսայում աճուրդի հանեց[4]։ Նախնական գնահատված 5-7 միլիոն դոլար արժեքից ռեկորդ սահմանելով՝ արձանի արժեքը կազմեց 28,6 միլիոն դոլար։ Արձանը դարձավ երբևէ աճուրդում վաճառված ամենաարժեքավոր քանդակը՝ գերազանցելով 2005 թվականին 27,4 միլիոն դոլարով վաճառված Կոնստանտին Բրանկուզիի «Թռչունը տարածության մեջ աշխատանքին[2]։ Ժամանակակից արվեստի տարբեր գործեր գերազանցել են վաճառքի գինը, սակայն անտիկ ժամանակաշրջանի առավել բարձր վճարված գործը եղել է Guennol Lioness[9]։ Գնորդը մնաց անհայտ, աճուրդի գործարքն ավարտին հասցրեց դիլեր Ջուզեպպե Էսկենացին[2]։

2008 թվականի հունվարին քանդակը վեց ամսով տրամադրվել է Մետրոպոլիտեն թանգարանին[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Egyptian, Classical, and Western Asiatic Antiquities, including Property of the Albright-Knox Art Gallery Արխիվացված 2017-03-23 Wayback Machine. Sotheby's New York. 7 June 2007. Accessed 20 October 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 West, Nina P. Artemis At The Top. Artfact.com, Forbes. 19 June 2007. Accessed 20 October 2011.
  3. Most Expensive Antiquity Արխիվացված 2013-08-17 Wayback Machine. Time. Accessed 20 October 2011.
  4. 4,0 4,1 Sotheby's sets a new world record for sculpture at auction. 7 June 2007. Accessed 20 October 2011.
  5. Bronze Sculpture of Artemis and the Stag brings $28.6M at Sotheby's Արխիվացված 2017-02-11 Wayback Machine. Culture Kiosque. 8 June 2007. Accessed 20 October 2011.
  6. Lee Rosenbaum, "Mission Creep: Albright-Knox Belatedly Releases Its Complete Deaccession List" Arts Journal
  7. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  8. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  9. Gleadell, Colin. Market news: Sculpture sells for record amount. The Telegraph. 11 December 2007. Accessed 20 October 2011.
  10. Artemis and Stag at Met Museum. The New York Times. 10 January 2008. Accessed 20 October 2011.