Արտավազդ Սարգսյան

քաղաքական գործիչ

Արտավազդ Արարատի Սարգսյան (նոյեմբերի 18, 1980(1980-11-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և ՏԻՄ գործիչ, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար։

Արտավազդ Սարգսյան
Ծնվել էնոյեմբերի 18, 1980(1980-11-18) (43 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Կրթություն խմբագրել

  • 1987-1997 թթ. - սովորել և ավարտել է Երևանի թիվ 185 դպրոցը։
  • 1988-1993 թթ. - սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։
  • 1997-2001 թթ. - սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետը՝ տնտեսագետ-հաշվապահ-ֆինանսիստի որակավորմամբ, բակալավրի աստիճանով՝ «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությամբ։
  • 2001-2003 թթ. - սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրան՝ տնտեսագետի որակավորմամբ, ստանալով մագիստրոսի աստիճան՝ «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությամբ։
  • 2003-2006 թթ. - սովորել և ավարտել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի ասպիրանտուրան։ Տնտեսագիտության թեկնածու։ Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է։ Բազմիցս մասնակցել է գիտաժողովների, սեմինարների և համաժողովների, հանդես եկել զեկույցներով փոքր և միջին բիզնեսի, տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքների զարգացման և հարկային համակարգի կառավարման վերաբերյալ։
  • Վերապատրաստվել է Ճապոնիայում, Իտալիայում, Բուլղարիայում, Շվեդիայում, Գերմանիայում, Հունաստանում, Ավստրիայում։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 2005-2010 թթ. - աշխատել է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամում՝ որպես ֆինանսական աջակցության ծրագրերի պատասխանատու, որակի կառավարող, գործադիր տնօրենի խորհրդական, ապա՝ գործադիր տնօրենի տեղակալ։
  • 2005 թ. ընտրվել է Աջափնյակ համայնքի ավագանու անդամ։
  • 2009 թ. մայիսի 31-ին ընտրվել է Երևանի ավագանու անդամ, եղել է Երևան քաղաքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
  • 2010-2011 թթ. - «Էյ- Ի-Ջի Սերվիս» ընկերության փոխտնօրեն, ապա՝ տնօրենի առաջին տեղակալ։
  • 2011 թ. օգոստոսի 18-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ[1]։
  • 2011 թվականից Երևանի Գևորգ Չաուշի անվան թիվ 188 հիմնական դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի նախագահն է։
  • 2011 թվականից Երկրապահ կամավորականների միության Աջափնյակի տարածքային ստորաբաժանման խորհրդի անդամ է։
  • 2011 թվականից Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի գիտական խորհրդի անդամ է։
  • 2012 թ. մայիսի 25-ին Երևանի քաղաքապետի որոշմամբ նշանակվել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար։

Պարգևներ խմբագրել

  • Երևանի Աջափնյակ համայնքի ավագանու պատվոգիր (2009)։
  • ԵԿՄ պատվոգիր (2010)։
  • ԵԿՄ հուշամեդալ (2011)։
  • ՀՀ ՊՆ «ՀՀ Զինված ուժերի 20 տարի» հոբելյանական մեդալ (2011)։
  • ԵԿՄ «5-րդ բրիգադ 20 տարի» հոբելյանական մեդալ (2012)։
  • ԵԿՄ «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալ (2013)։
  • ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» հուշամեդալ (2013)։

Ամուսնացած է։ Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.