Արտավազդ Մարտիրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտավազդ Խաչատուրի Մարտիրոսյան (1918, Տաշտուն, Հայաստան - 1954), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Արտավազդ Մարտիրոսյան | |
---|---|
Ծնվել է | 1918 |
Ծննդավայր | Տաշտուն, Հայաստան |
Մահացել է | 1954 |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Արտավազդ Մարտիրոսյանը ծնվել է 1918 թվականին, Մեղրու շրջանի Տաշտուն գյուղում։ Մեղրու միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի մանկավարժական ինստիտուտը։ Աշխատել է Սևանի շրջանի Ծաղկունք գյուղի դպրոցում[1]։
1939 թվականին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ 1939-1940 թվականների ձմռանը սպիտակ ֆինների դեմ մղված կռիվներում գրոհել է «Մաներհեյմի գծի» ամրությունների վրա։ Ցուցաբերած քաջության համար Արտավազդը պարգևատրվել է «Խիզախության համար» մեդալով։ 1941 թվականի հունիսի 22-ին մասնակցել է Շեպետովկա քաղաքի, Մոլդավիայի, Կիևի և Խարկովի պաշտպանության մարտերին։ Հարավային ռազմաճակատում մղված մարտերից մեկում վիրավորվել է, ապաքինվելուց հետո նորից մեկնել է ռազմաճակատ, մասնակցել Ուկրաինայի, Լեհաստանի և Չեխոսլովակիայի ազատագրմանը։ Մասնակցել է նաև իմպերիալիստական Ճապոնիայի ջախջախմանը։ Պարգևատրվել է Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով և մի շարք մարտական մեդալներով։ Ղեկավարել է Տաշտունի 8-ամյա դպրոցը[1]։
Մահ խմբագրել
Արտավազդ Մարտիրոսյանը մահացել է 1954 թվականին։
Պարգևներ խմբագրել
- «Խիզախության համար» մեդալ
- Կարմիր աստղի շքանշան
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան