Արտաշես Տեր-Հովհաննիսյան

Թարգմանիչ

Արտաշես Տեր-Հովհաննիսյան (ապրիլի 10, 1952, Երևան), հայ մտավորական, թարգմանիչ, տնտեսագիտության թեկնածու, ՀՀ թեթև արդյունաբերության տնօրենների խորհրդի նախագահ, արտադրության կազմակերպիչ։

Արտաշես Տեր-Հովհաննիսյան
Դիմանկար
Ծնվել է1952 ապրիլի 10
Քաղաքացիություն Հայաստան
ՄասնագիտությունՏնտեսագետ, արտադրության կազմակերպիչ, թարգմանիչ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոցը։

1973թ. ավարտել է Երևանի Պետական Համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, նույն համալսարանում ավարտել է ասպիրանտուրան, տնտեսագիտության թեկնածու։

1977 - 1987թթ. աշխատել է ՀՀ Պետպլանի թեթև արդյունաբերության բաժնի գլխավոր մասնագետ։

1987 - 2006թթ. «Մետաքս» արտադրական միավորման գլխավոր տնօրեն, 1990 թվականից ՀՀ թեթև արդյունաբերության տնօրենների խորհրդի նախագահ։

Տարբեր ժամանակներում դասավանդել է Երևանի Պետական Համալսարանում։ Առանձին դասախոսություններ է կարդացել Հայաստանի Ամերիկյան Համալսարանում։

Բազմաթիվ հրապարակախոսությունների հեղինակ է. «Ավարայրը սկսված է» (Մունետիկ, 1992թ.), բաց նամակ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին (Մունետիկ, 1992թ.) նույն տարվա մեջ վերատպվել է ԱՄՆ-ում լույս տեսնող «Կամարակ» թերթում, «Լի Յակոկա»-ի դասերը («Ազգ» օրաթերթ, 1997թ.), բաց նամակ Նիկոլ Փաշինյանին (Իրավունք, 2019թ., փետրվարի 5) և այլն։

Ամուսնացած է, ունի 2 որդի։

Թարգմանություններ խմբագրել

  • Բուսիդո։ Սամուրայի վարքագիրքը / Յամամոտո Ցունէտոմո, Ճապոնական ռազմիկների գրառումներ. Կանոններ և պատգամներ; 2014թ. - 380 էջ։
  • Իմաստասիրական խոհեր։ Երկերի լիակատար Ժողովածու / Սենեկա Լուցիուս Աննեուս; 2019թ. - 1162 էջ։
  • Մասոնություն; 2016թ. - 1006 էջ։
  • Նամակներ Լուցիլիուսին բարոյական կյանքի մասին / Սենեկա Լուցիուս Աննեուս; 2011թ. - 400 էջ։
  • Ստրատեգիայի արվեստը / Սուն Ցզի; 2013թ. - 176 էջ։
  • Սուրբ Հեղինե կղզում գերության մեջ գտնվողի մաքսիմներն ու աֆորիզմները հայտնաբերված Լաս Կազի ձեռագրերում։ / Նապոլեոն Բոնապարտ; 2017թ. - 318 էջ։
  • Պատերազմի մասին / Կլաուզեվիթց Կառլ; 2020թ. - 929 էջ։
  • Իմ պայքարը / Ա. Հիտլեր; 2015թ. - 809 էջ։
  • Գաղտնախորհուրդ Սիոնը։ Հրեական հարցի 2500 տարին / Դուգլաս Ռիդ; 2012թ. - 1192 էջ։
  • Սինգապուրյան հրաշքի պատմությունը / Լի Կուան Յու; 2017թ. - 1300 էջ։
  • Մեծ Գաղտնատեսներ / Էդուարդ Շյուրե; 2016թ. - 716 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ստրատեգիայի արվեստը» թեմայով դասախոսություն
  2. Ավարտվեց «Ստրատեգիայի արվեստը» թեմայով վերապատրաստման դասընթացը
  3. Սինգապուրյան հրաշքի հետքերով․ Լի Կուան Յուն՝ հայերենով Արխիվացված 2017-07-19 Wayback Machine