Արտաշես Մամիջանյան

հայ ճարտարապետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մամիջանյան (այլ կիրառումներ)

Արտաշես Մկրտչի Մամիջանյան (դեկտեմբերի 2 (15), 1910[1], Մեղրի[1] - հուլիսի 22, 1999(1999-07-22), Երևան, Հայաստան), հայ խորհրդային ճարտարապետ։ ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1960ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։

Արտաշես Մամիջանյան
Ծնվել էդեկտեմբերի 2 (15), 1910[1]
ԾննդավայրՄեղրի[1]
Մահացել էհուլիսի 22, 1999(1999-07-22) (88 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀԱՊՀ (1938)[1]
ԱշխատավայրՀԱՊՀ[1]
Ուշագրավ աշխատանքներՀաղթանակի կամուրջ[1]
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1938 թվականին ավարտել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը, աշխատել նույն ինստիտուտի ճարտարապետության ամբիոնում, 1967 թվականից՝ քաղաքացիական և արդյունաբերական շենքերի ճարտարապետության ամբիոնի վարիչ, պրոբլեմային լաբորատորիայի գիտական ղեկավար (1960), պրոֆեսոր (1971

Մամիջանյանի գիտական աշխատանքները նվիրված են շինարարական տեխնիկայի և ճարտարապետական արվեստի փոխհարաբերության, ինդուստրիալ տնաշինության զարգացման հարցերին[2]։ Կազմել է ՀՊՃՀ համալիրի գլխավոր հատակագիծը (1950)։

Մամիջանյանի նախագծերով Երևանում կառուցվել են՝

  • Հաղթանակի կամուրջը (1943, ինժեներ՝ Սիմոն Հովնանյան)
  • Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի գլխավոր (1955), գիտահետազոտական բաժնի (1960) և ռադիո-էլեկտրոնիկայի ֆակուլտետի (1976) մասնաշենքերը
  • Մարզական համալիրի (1977)
  • Կենտրոնական Բանկի (1983) մասնաշենքերը
  • փորձնական բնակելի տներ (1963-1968)
  • վարչական շենքեր նաև Աշտարակում և Ստեփանավանում

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 194