Արտաշես Հունանյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հունանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արտաշես Արմենակի Հունանյան (սեպտեմբերի 15, 1922(1922-09-15), Ծաղկաբեր, Լոռու մարզ - հոկտեմբերի 19, 1994(1994-10-19), Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ նկարիչ։

Արտաշես Հունանյան
Ի ծնեԱրտաշես Արմենակի Հունանյան
Ծնվել էսեպտեմբերի 15, 1922(1922-09-15)
ԾննդավայրԾաղկաբեր, Լոռու մարզ
Վախճանվել էհոկտեմբերի 19, 1994(1994-10-19) (72 տարեկան)
Մահվան վայրԳլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1956)
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

1956 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1960-1982 թթ. դասավանդել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետում։

Արտաշես Հունանյանի աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

Ստեղծագործել է գեղանկարչության, բեմանկարչության, հաստոցային և գրքի գրաֆիկայի բնագավառներում։ Աշխատանքներից են «Քաղաք» (1960-1961), «Վլադիվոստոկում» (1971), «Սախալինյան հուշեր» (1971), «Հայաստան, երկիր դրախտավայր» (1970-1988) նկարաշարերը, Դանթեի «Աստվածային կատակերգություն» (1961), Եղիշեի «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» (1962) նկարազարդումները, «Գեղարդ» (1963), «Խաչքար» (1968) գրաֆիկ թերթերը և այլն։ Հունանյանի արվեստին բնորոշ են թեմատիկ բազմազանությունը, դասական և արդիական ձևամտածողության նուրբ համադրումները։ Գրել է բանաստեղծություններ («Պահպանակ», 1994)[2]։

Ցուցահանդեսներ խմբագրել

1968 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արտաշես Հունանյանի ստեղծագործությունները Հայաստանի ազգային պատկերասրահում
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 646