Արտաշես Հովհաննիսյան (ռեժիսոր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտաշես Հովհաննիսյան
Արտաշես Կոնստանտինի Հովհաննիսյան (նոյեմբերի 15, 1939, Երևան, ՀԽՍՀ - մարտի 15, 2014, Երևան, ՀՀ), խորհրդային հայ թատերական ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր։
Արտաշես Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 15, 1939 |
Ծննդավայր | Երևան, ՀԽՍՀ |
Մահացել է | մարտի 15, 2014 |
Մահվան վայր | Երևան, ՀՀ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | թատերական ռեժիսոր |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Արտաշես Հովհաննիսյանը ծնվել է 1939 թվականին Երևանում։ Ստեղծագործական կյանքը սկսել է Իջևանի ժողովրդական թատրոնում։ Այնուհետև աշխատել է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Եղել է Հայաստանի առաջին ոչ պետական «Նորք» թատրոնի հիմնադիրը և Թեքեյան թատերախմբի գեղարվեստական ղեկավարը[1]։
Բեմադրություններով հանդես է եկել Երևանի պատանի հանդիսատեսի, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան և այլ թատրոններում[2]։
Ներկայացումներ խմբագրել
- Տորեադորների վալսը
- Մթին պատմություն
- Աշնան արև
Ֆիլմեր խմբագրել
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1989 | Աստված, ինչի՞ համար |