Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալփագճյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արտաշես Գալփագճյան (188?, Կ. Պոլիս - 1942, հունվարի 29, Կ. Պոլիս), լրագրող, խմբագիր, հրապարակախոս, տնտեսագետ[1]։

Արտաշես Գալփագճյան
Ծնվել է188?
Վախճանվել էհունվարի 29, 1942
Վախճանի վայրԿ. Պոլիս
Մասնագիտությունլրագրող, հրապարակախոս, տնտեսագետ
Լեզուհայերեն
Ազգությունհայ

Կրթությունն ստացել է Կ. Պոլսում։ Խմբագրական ասպարեզ է մտել 1900-ական թվականների սկզբներից, նախ աշխատակցել է ժամանակի մամուլին, ապա հրատարակել է մի քանի պարբերականներ՝ «Բյուրակն», «Առևտուր», «Վաստակ», «Ավետաբեր» և այլն։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ և հատկապես պատերազմից հետո շարունակել է աշխատակցել տարբեր թերթերի։ 1925 թվականին հրատարակել է «Լուսարձակ» պարբերականը, որի փակվելուց հետո՝ 1925-1932 թվականներին խմբագրել է «Վերջին լուրը»[2]։

Օգտագործել է Ա., Ա. Գ. (փաստաբան), Տնտեսագետ ծածկանունները[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 581։
  2. Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հ. Ա, Ե., «Հայաստան», 1973, էջ 220։