Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արտաշես Մանասի Աղաջանյան (սեպտեմբերի 22, 1928(1928-09-22) - փետրվարի 13, 1999(1999-02-13), Երևան, Հայաստան), բույսերի գենետիկ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1988

Արտաշես Աղաջանյան
Ծնվել էսեպտեմբերի 22, 1928(1928-09-22)
Մահացել էփետրվարի 13, 1999(1999-02-13) (70 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունբուսաբան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր

Կենսագրություն խմբագրել

1951 թվականին ավարտել է Ադրբեջանի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1955-1967 թվականներին եղել է Լենինականի ընտրասերումնաբանական կայանի բաժնի վարիչ, 1990-1995 թվականներին՝ ՀԽՍՀ Հողագիտության և ագրոքիմիայի ԳՀԻ բաժնի վարիչ, 1995-1999 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի բույսերի գենետիկայի բաժնի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են լոլիկի անհամատեղելիության գենետիկային, որի հիման վրա մշակել է բույսերի սեռային բազմացման հայեցակարգ, ինչպես նաև բույսերի ինքնահամատեղելիության և միակողմանի անհամատեղելիության էվոլյուցիային, ներտեսակային ու միջտեսակային անհամատեղելիության կենսաբանությանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.