Արտաշես Աբելյան
հայ դերասան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտաշես Ղազարոսի Աբելյան (մայիսի 2, 1932 - սեպտեմբերի 21, 2003, Գյումրի, Հայաստան), հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1989)։
Արտաշես Աբելյան | |
---|---|
Ծնվել է | 1932 մայիսի 2 |
Ծննդավայր | Սալոնիկ, Հունաստան |
Մահացել է | սեպտեմբերի 21, 2003 | (տարիքը 71)
Մահվան վայր | Գյումրի |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն խմբագրել
Արտաշես Աբելյանը ծնվել է 1932 թվականին, Սալոնիկում։ 1948 թվականին հայրենադարձել է։ 1958 թվականին ավարտել է Լենինականի թատրոնի դրամատիկական ստուդիան։ 1958 թվականից եղել է նույն թատրոնի դերասան[1]։
Դերեր խմբագրել
Դերերն աչքի են ընկել ընդգծված պլաստիկայով և երաժշտականությամբ։
- Սոս («Սոս և Վարդիթեր», ըստ Պերճ Պռոշյանի)
- Վարազդատ (Լյուդվիգ Միքայելյանի «Վարազդատ»)
- Կիպար (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»)
- Արթին (Երվանդ Օտյանի «Չարշըլը Արթին աղա»)
Դերեր կինոյում խմբագրել
- «Քաոս», 1973
- «Հին օրերի երգը», 1982
- «Ուրախ ավտոբուս», 2000
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.