Արտակ Ասծատուրի Գուլյան (1937, սեպտեմբերի 1, Քերթ, ԼՂՀ Մարտունու շրջան), հայ ընտրասերումնաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1999

Արտակ Գուլյան
Ծնվել էսեպտեմբերի 1, 1937(1937-09-01) (86 տարեկան)
ԾննդավայրՔերթ, ԼՂՀ Մարտունու շրջան
ՔաղաքացիությունԼՂՀ ԼՂՀ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1967)
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունընտրասերումնաբան

Կենսագրություն խմբագրել

1967 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1967 թվականից աշխատել է ՀԽՍՀ գյուղատնտեսական նախարարության Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոնում, 1993-2001 թվականներին եղել է Ընտրասերման բաժնի վարիչ, 2001-2003 թվականներին ՝ ԼՂՀ «Ակադեմիա» ընկերության հացահատիկային մշակաբույսերի սերմնաբուծության գծով գլխավոր մասնագետ։ 2003 թվականից դասավանդում է Արցախի պետական համալսարանում։

Գործունեություն խմբագրել

Աշխատանքները վերաբերում են աշնանացան ցորենի օգտակար մուտանտների, բարձր բերքատու սորտերի ստացմանը և սերմնաբուծությանը[1]։

Երկեր խմբագրել

  • Դաշտային մշակաբույսերի սելեկցիա և սերմնաբուծություն, Երևան, 1999։
  • Երկրագործություն, Երևան։ Ա. հ., 2009, 229 էջ։
  • Գենետիկա, Ստեփանակերտ։ ԱրՊՀ հրատ., 2007, 135 էջ։
  • Դաշտային մշակաբույսերի սելեկցիա և սերմնաբուծություն, Ստեփանակերտ։ ԱրՊՀ հրատ., 2006։
  • Աշնանացան փափուկ ցորենի սելեկցիայում փորձարարական մուտագենեզի օգտագործման արդյունավետությունը, Երևան, 1999, 235, [6] էջ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Արտակ Գուլյան, Երկեր». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.