Արվեստի և պատմության թանգարան

Արվեստի և պատմության թանգարան (ֆր.՝ Musée Art & Histoire) հանրային թանգարան Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում, Արվեստի և պատմության արքայական թանգարաններից մեկն է։ Այն գտնվում է Սինքուենթեներ զբոսայգում և մինչև 2018 թվականի մայիս կոչվում էր Սինքուենթեներ թանգարան[3]։ Այն Եվրոպայի ամենամեծ թանգարաններից մեկն է։

Արվեստի և պատմության թանգարան
Տեսակպատկերասրահ, հնագիտական թանգարան և թանգարան
Երկիր Բելգիա[1][2]
ՏեղագրությունԲրյուսել[1][2]
ՎայրՀիսունամյակի այգի
Կազմված էCasting workshop of the Art & History Museum?
Պատկանում էԱրվեստի և պատմության թագավորական թանգարաններ
ՀասցեJubelpark 2, Jubelpark 10, Jubelpark 1A, Jubelpark 9, Jubelpark 10A, Jubelpark 13, Jubelpark 12, Brussel, Parc Du Cinquantenaire 2, Parc Du Cinquantenaire 10, Parc Du Cinquantenaire 1A, Parc Du և Jubelpark 10[2]B-1000 և 1000[2]Avenue des Nerviens - Nerviërslaan?
Կայքartandhistory.museum(նիդեր.)(ֆր.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Հավաքածու խմբագրել

Արվեստի և պատմության թանգարանի հավաքածուն բաղկացած է չորս մասից.

Ազգային հնագիտություն

Թանգարանը ունի ազգային հնագիտության մեծ հավաքածու, որի ցուցանմուշները թվագրվում են նախնադարյան ժամանակաշրջանից, գալա-հռոմեական ժամանակաշրջանից և Մերովինգյան ժամանակաշրջանում։

Հնություններ

Թանգարանի հավաքածուի մեջ կան արվեստի գործեր հին եգիպտական, հունական և հռոմեական քաղաքակրթություններից։ Ցուցադրվում են շատ կարևոր և ազդեցիկ մնացորդներ Աֆամեայից, ներառյալ` Մեծ սյունաշարի մի մասը և աչքի ընկնող խճանկարային հատակներ։ Հռոմեական հավաքածուն նաև ներառում է մինչև մեր թվարկության 4-րդ դարի հռոմեական քաղաքի մեծ մասշտաբներով մոդելը։

Ոչ եվրոպական քաղաքակրթություններ

Թանգարանում պահվում են ցուցամուշներ ասիական այնպիսի երկրներից, ինչպիսիք են Չինաստանը, Ճապոնիան, Կորեան, Հարավարևելյան Ասիան, ինչպես նաև` Ամերիկաներ, Օվկիանիան և Միջին Արևելքը։

Եվրոպայի դեկորատիվ արվեստ

Միջին դարերից մինչև 20-րդ դարի գեղարվեստը ցուցադրում է`

  • քանդակներ
  • կահույք
  • գործվածքների կարևոր և ընդգրկուն բաժին`
    • ֆլամանդական գոբելեն
    • տարազ և հագուստ
    • ասեղնագործություն և հելյունագործություն
  • կերամիկա
  • մետաղներ
  • ապակի
  • բեռնաքարշ ձիերի փոխադրամիջոցներ
  • լուսանկարչական և կինեմատոգրաֆիական սարքավորում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://erfgoedkaart.be/?id=8682
  3. «Le Musée du Cinquantenaire s'appelle désormais le Musée Art & Histoire». Le Vif. Belga. 2018 թ․ մայիսի 9. Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արվեստի և պատմության թանգարան» հոդվածին։