Արվեստի կամուրջ (մակեդոներեն՝ Мост на уметноста, (mɔst na uˈmɛtnosta)), հետիոտների համար նախատեսված կամուրջ Մակեդոնիայի Հանրապետությունում, Սկոպյեի կենտրոնում՝ Վարդար գետի վրա։ Կամրջի ստեղծման նախագիծը մեկնարկել է 2013 թվականին[1]։ Կամուրջն աչքի է ընկնում իր վրա տեղադրված մակեդոնացի արվեստագետների ու երաժիշտների արձաններով։ Այն կառուցվել է որպես «Սկոպյե 2014» ծրագրի մաս՝ 2,5 միլիոն եվրո արժեքով։ Կամրջի վրա կան 29 քանդակներ, 14 քանդակ յուրաքանչյուր կողմում, մեկը՝ կենտրոնում (Միլադինով եղբայրներ)։ Կամուրջն ունի 83 մետր երկարություն և 9,2 մետր լայնություն, իսկ կենտրոնական մասում՝ 12 մետր լայնություն[2]։ Կամրջի ստեղծման նախագծի հեղինակներ են Կոստա և Վիկորյա Մանգարովսկիները[3], շինարարական աշխատանքներն իրականացրել է «Բետոն» ընկերությունը։

Արվեստի կամուրջ
Երկիր Հյուսիսային Մակեդոնիա
ՏեղանքՍկոպիե
Տեսակհետիոտնային կամուրջ
Հատում էՎարդար
Երկարություն83 մետր
Քարտեզ
Քարտեզ

Արձաններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Мост на уметноста :: Скопје 2014 под лупа». skopje2014.prizma.birn.eu.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  2. «Мостот на уметноста се искачи на конструкцијата» (Macedonian). Skopje: Utrinski Vesnik. 2012 թ․ ապրիլի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 19-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Мост на уметноста со 29 статуи». МКД.мк (մակեդոներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.