Արվալայան եղբայրներ (լատին․՝ Arvāles fratres «հողագործ եղբայրներ» լատին․՝ arvum-ից - հողագործություն), հռոմեական քրմերի կոլեգիա, որը կապված էր հին իտալյան Դիա աստվածուհու պաշտամունքի հետ (Ակկա Լարենցիա)։ Արվալյան եղբայրների ծեսը կրում էր ագրարային բնույթ։ Դիայի գլխավոր տոնին՝ մայիսին, արվալյան եղբայրները զոհ էին բերում հասկ, ոչխար, կով, խոճկորներ. մասնակիցները երգում էին հատուկ արվալյան հիմն և աղոթում բերք շնորհելու մասին։ Տոնախմբության վերջում տեղի էին ունենում ընդհանուր ճաշկերույթներ և խնջույքներ։ Օգոստոս կայսրը վերականգնել է այդ տոնակատարության անկման հասած ծեսերը և արվալյան եղբայրներին ձևակերպել որպես քրմական կոլեգիա, բաղկացած 12 մարդուց (որոնց թվում նաև ինքը կայսրը և իր ընտանիքի անդամները)[1]։

Լուցիոս Վերոսը Արվալյան եղբայրների հանդերձանքով (Լուվր, Փարիզ)
Լուցիոս Վերոսը Արվալյան եղբայրների հանդերձանքով (Լուվր, Փարիզ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Դիցաբանական բառարան, 1985, Երևան