Արսինե Խանջյան (արմտ. հայ.՝ Արսինէ Խանճեան, անգլ.՝ Arsinée Khanjian, սեպտեմբերի 6, 1958(1958-09-06)[1], Բեյրութ, Լիբանան), կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր, քաղաքական ակտիվիստ[2][3][4][5]։

Արսինե Խանջյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 6, 1958(1958-09-06)[1] (65 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Լիբանան և  Կանադա
ԿրթությունՏորոնտոյի համալսարան և Կոնկորդիա համալսարան
Մասնագիտությունկինոռեժիսոր, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի
ԱմուսինԱտոմ Էգոյան
Պարգևներ և
մրցանակներ
 Arsinée Khanjian Վիքիպահեստում

Կրթություն խմբագրել

Ավարտել է Կոնկորդիայի և Տորոնտոյի համալսարանները։

Գործունեությունը կինոարվեստում խմբագրել

Արսինե Խանջյանը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, հանդես եկել որպես պրոդյուսեր։ Նրա դերակատարության ֆիլմերը մասնակցել են բազմաթիվ միջազգային կինոփառատոնների։

Խաղացած դերերը կինոյում խմբագրել

Քաղաքական գործունեություն խմբագրել

Արսինե Խանջյանը ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ընթացող քաղաքական գործընթացներին[2][3][4][5][6][7][8][9]։

2016 թվականին մասնակցել է Երևանում տեղի ունեցած ՊՊԾ գնդի գրավմանը զուգահեռ ընթացող հակաիշխանական ցույցերին, բերման ենթարկվել ոստիկանություն[3][4]։

2017 թվականին թվականին իր, Սերժ Թանկյանի և Ատոմ Էգոյանի հետ միասին ստեղծել է «Արդարություն Հայաստանի ներսում» անունով նախաձեռնություն և մասնակցել Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդ։ Իրենց գործունեության մասին 2018 թվականին Միացյալ Թագավորության աջակցությամբ նկարահանվել է ֆիլմ[2]։

Արսինե Խանջյանն ակտիվ մասնակցություն է ունեցել 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությանը», բազմիցս ելույթներ ունեցել հանրահավաքներում, ելույթներով հանդես եկել տարբեր հարթակներում[7][8][9]։

Հայաստանի քաղաքական գործընթացներին մասնակցելու համար Արսինե Խանջյանը ենթարկվել է քննադատության, ըստ որի նա ակտիվ դերակատարություն է ունեցել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության գործում և ըստ քննադատությունների՝ հետևաբար պատասխանատու է 2020 թվականին հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով հայկական կողմի կրած հազարավոր զոհերի ու Արցախի մեծ մասի կորստի համար[10][11][12]։

Մրցանակներ, պարգևներ խմբագրել

  • Ջեմինի մրցանակ «Հիմարիկ սիրտ» ֆիլմում շարունակական առաջատար դրամատիկական դերում դերասանուհու լավագույն կատարման համար (1999)[13]
  • Chlotrudis Society for Independent Film Chloe Award (2002)
  • Թագուհու ոսկե հոբելյանի մեդալակիր (2002)
  • Ամերիկայի Հայ Առաքելական Եկեղեցու Արևելյան թեմի կողմից Զաբել թագուհի մրցանակ (2003)
  • Սուրբ Մեսրոպ Մաշտոց մրցանակ (2003)
  • Դուրբանի միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ որպես «Արարատ» ֆիլմի լավագույն դերասանուհի (2003)
  • Ջեմինի մրցանակ «Արարատ» ֆիլմի լավագույն դերասանուհի անվանակարգում (2003)
  • Կինո և հեռուստատեսության բնագավառում կանանց ստեղծարար գերազանցության բյուրեղյա մրցանակ (2005)[14]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2011)[15]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 «Թանկյանի, Էգոյանի և Արսինե Խանջյանի մասին պատմող «Ճանապարհ դեպի տուն» ֆիլմը հասանելի է համացանցում», (արխիվացված)։
  3. 3,0 3,1 3,2 «Ոստիկանները բերման են ենթարկել Արսինե Խանջյանին», (արխիվացված)։
  4. 4,0 4,1 4,2 «ՊՊԾ գնդի երկշաբաթյա գրավումը. Օր օրի. Ինչպես է եղել դա», (արխիվացված)։
  5. 5,0 5,1 «Արսինե Խանջյան․ Սփյուռքը լսել ու արձագանքում է ժողովրդի կանչին», (արխիվացված
  6. «Պետք չի կողքից նայել. Արսինե Խանջյանը՝ ընտրությունների մասին», (արխիվացված)։
  7. 7,0 7,1 «Արսինե Խանջյանը ելույթ ունեցավ Բեռլինում տեղի ունեցող բողոքի եւ համերաշխության ցույցին», (արխիվացված)։
  8. 8,0 8,1 «Այսօր դուք եք, որ հաղթել եք, փոփոխություն բերել և անկախությունն իսկապես դրոշմել Հայաստանում. Արսինե Խանջյան»։
  9. 9,0 9,1 «Արտերկրի հայտնի հայերն արձագանքում են հայաստանյան իրադարձություններին», (արխիվացված)։
  10. «Փողը դնեն ջեբները, գան հայրենասեր խաղա՞ն. Միհրան Հակոբյան՝ Սերժ Թանկյանի ու Արսինե Խանջյանի մասին», (արխիվացված)։
  11. «Արսինե Խանջյան, Նիկոլը Ձեր հետ միասին է լիզել Ալիևի կոշիկները. Միհրան Հակոբյան», (արխիվացված)։
  12. %20/1536645581 «Ո՞վ է կասկածում, որ Փաշինյանն այդ դեպքում ճակատագրական սխալ թույլ տված կլինի»։
  13. https://www.imdb.com/name/nm0451376/awards
  14. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  15. Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արսինե Խանջյան» հոդվածին։