Արսիա լեռ

հանգած հրաբուխ

Արսիա լեռ (լատին․՝ Arsia Mons)[2] [3][4], հանգած վահանաձև հրաբուխ Մարս մոլորակի վրա, տեղակայված է Թարսիս նահանգում։ Այս շրջանի երեք հրաբուխներից ամենահարավայինը։ Արեգակնային համակարգի ամենաբարձր լեռը, Օլիմպոսը, գտնվում է Արսիայից հյուսիս-արևմուտք։ Հրաբուխը նավանել են առասպելական հռոմեական անտառի, Արսիա Սիլվայի անունով։

Արսիա լեռ
լատին․՝ Arsia Mons
ՏեսակՎահանային հրաբուխ և այլմոլորակային լեռ
ՎայրPhoenicis Lacus quadrangle?
Աշխարհագրական
տեղադրություն
Tharsis Montes?
Բարձրությունը ծովի մակարդակից17 761 մետր
Երկարություն470 կմ[1]
Վերջին ժայթքում1000
Երկնային մարմինՄարս
Անվանված էSilva Arsia?
Արսիա լեռ (Մարս)##
Արսիա լեռ (Մարս)

Արսիայի տրամագիծը կազմում է մոտ 435 կմ, բարձրությունը՝ համարյա 19 կմ (Օլիմպոս հրաբուխը ընդամենը 2 կմ-ով է ավելի բարձր), ինչը ավելին քան 9 կմ-ով բարձր է նրան շրջապատող սարահարթից[5]։ Հրաբուխի կալդերան ունի համարյա 110 կմ լայնություն[6]։ Մթնոլորտային ճնշումը գագաթի մոտ ցածր է քան 107 պասկալ[7]։ Օլիմպոսից հետո, սա մոլորակի երկրորդ հրաբուխն է բարձրությամբ։

Ամեն տարի, հարավային մարսյան ձմեռվա սկզբում Արսիայի վրա դիտարկվում է հետաքրքիր եղանակային երևույթ։ Այդ ժամանակ Արեգակի ճառագայթները հաքացնում են լեռան ստորոտները, օդը բարձրանում է, տանելով իր հետ փոքր քանակով փոշի։ Արդյունքում, բարձրացող օդը իջնում է հրաբուխի կալդերա, և մանր նստվածքները, որոնք քշվել էին լեռան ստորոտներից, ձևավորում են պտտվող փոշու ամպ, բավականին խիտ, որպեսզի հնարավոր լինի այն դիտարկել ուղեծրից։ Ամեն տարի այդ երևույթը դիտարկվում է միայն բավականին կարճ ժամանակի ընթացքում։ Արսիայի վրա փոշու ամպը կարող է բարձրանալ մինչև 15-30 կմ[8]։

Արսիայի կալդերան ձևավորվել է այն բանից հետո, երբ լեռը մագմայի ժայթքումից հետո կոլապս է ապրել։ Հրաբուխի ստորոտներին կան այլ երկրաբանական ձևավորումներ[9]։

Հնարավոր քարանձավներ խմբագրել

2007 թվականին Արսիա լեռան ստորոտների վրա արբանյակային լուսանկարների միջոցով հայտնաբերվեցին յոթ հնարավոր քարանձավների մուտքեր[10][11]։ Նրանք ստացել են հետևյալ ոչ պաշտոնական անվանումները՝ Դենա, Քլոե, Վենդի, Էննի, Էբբի, Նիկկի և Ջին։ Նրանք հիշեցնում են «դիտահորեր», որոնք առաջացել են քարանձավների առաստաղների քանդվելու արդյունքում։

 
THEMIS: Մարսյան քարանձավների մուտքերի լուսանկարները
 
Արսիայի խճանկարային պատկերը

Այս շրջանաձև օբյկտների ցերեկվա և գիշերվա ջերմաստիճանների տարբերությունը ընդամենը շրջապատող միջավայրում ջերմաստիճանի տարբերության ընդամենը երրորդ մասն է կազմում։ Չնայած այն բանին, որ այս տարբերությունը ավելի մեծ է քան Երկրի քարանձավների համար, սա միայն ապացուցում է խորը ճեղքերի առկայությունը։ Այնուամենայնիվ, չափազանց բարձր լինելու պատճառով այս օբյեկտները դժվար թե լինեն ապաստարաններ մարսյան կյանքի ձևերի համար[12]։

Օբյեկտներից մեկի ավելի նոր լուսանկարի վրա երևում է, թե ինչպես է Արևը լուսավորում կողքի պատը, որը ենթադրում է միայն ուղղահայաց փոսի առկայությունը, այլ ոչ թե մուտք ավելի մեծ ստորերկրյա տարածք[13]։ Այնուամենայնիվ, օբյեկտի մթությունը խոսում է այն մասին, որ նրա խորությունը պետք է լինի ոչ պակաս քան 78 մետր։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Gazetteer of Planetary NomenclatureIAU.
  2. Գ. Ա. Բուրբա (1981). Մարսի ռելիեֆի մասերի անվանումները. Մոսկվա: Նաուկա. էջ 85.
  3. 1:20 000 000 մասշտաբի Մարսի քարտեզ, ռուսերեն անվանումներով, կազմված է МИИГАиК 1982 թվականին
  4. Ժ. Ֆ. Ռոդիոնովա, Յու. Ա. Իլյուխինա «Մարսի ռելիեֆի նոր քարտեզը»
  5. Արսիա հրաբուխի լուսանկարը ՆԱՍԱ/ՌՇԼ-ի կայքում
  6. Արսիա հրաբուխի կալդերայի լուսանկարը ՆԱՍԱ/ՌՇԼ-ի կայքում
  7. Մարսի եղանակի դիտարկումներ Արխիվացված 2007-03-11 Wayback Machine ՆԱՍԱ-ի MGS տվյալները 9.2° Հվ. լայն; 238.2° արլ. երկ., 17757 մ, 1.07 մբար
  8. Փոշու ամպի լուսանկարը Արսիա լեռան վրա ՆԱՍԱ/ՌՇԼ-ի կայքում
  9. Արսիա լեռան ստորոտների լուսանկար ՆԱՍԱ/ՌՇԼ-ի կայքում
  10. Themis-ը գտել է հնարավոր քարանձավների մուտքեր Մարսի վրա. Գ. Ե. Քուշինգ, Տ. Ն. Տիտուս, Ջ. Ջ. Ուեյնա, Պ. Ռ. Քրիստենսեն։ Լուսնի և մոլորակային գիտություններ XXXVIII (2007)
  11. Լակդավալա, Էմիլի (2007 թ․ մայիսի 23). «Պատուհաններ դեպի անդունդ. քարանձավներ Մարսի վրա». Մոլորակային մության վեբօրագիր. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2007 թ. մայիսի 26-ին.
  12. «ՆԱՍԱ-ի ուղեծրակայանը գտել է քարանձավներ Մարսի վրա». Ռեակտիվ շարժման լաբորատորիա. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2007 թ. սեպտեմբերի 22–ին-ին.
  13. Շիգա, Դևիդ (2007 թ․ օգոստոսի 30). «Տարօրինակ մարսյան օբյեկտը 'անհատակ' քարանձավ չի». NewScientist.com նորությունների ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել